Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին

«Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման անհրաժեշտությամբ։

ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում կարգավորված չեն հայկական ֆիլմերի հեռուստատեսային և կինոթատրոնային ցուցադրումները, ինչը խոչնդոտում է կինոոլորտի տնտեսավարմանն ու եկամուտների գեներացմանը, գործունեության թափանցիկության ապահովմանը՝ ոլորտի շահառու կազմակերպությունների և անձանց համար, վարձույթի շուկայի համկարգմանը, որն իր հերթին չեզոքացնում է հայկական ֆիլմերի կինովարձույթի արդյունքների հաշվառումը, ֆիլմերի ռեյթինգների նշագրումը, գեներացված եկամուտների համամասնական բաշխման հնարավորությունը, միաժամանակ նպաստելով ֆիլմերի տարածման կամայական իրավակարգավորումներին և ստվերային շուկայական հարաբերությունների աճին:

Կինոցուցադրման բնագավառում չի վերահսկվում տոմսային համակարգը, որում առկա տեղեկատվությունը անհամատեղելի է իրականության հետ, քանի որ գովազդի ցուցադրման պատճառով ֆիլմերի մեկնարկի ժամը տատանվում է 15-20 րոպեով, միաժամանակ կարգավորված չեն գովազդի շահույթից ֆիլմին հատկացվող չափաբաժինները:

Կինոարտադրությունը փոխկապակցված է շուկայի պահանջարկի հետ, սակայն ֆիլմերի ցուցադրությունների վերահսկման, եկամուտների, հանդիսատեսի քանակի, վաճառված տոմսերի, ֆիլմի պատճեներ քանակի մասին տեղեկատվական համակարգի բացակայության պատճառով շուկան անկառավարելի է և չի նպաստում սպառողի շահերին:

«Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի տեղեկության ավտոմատացված հավաքագրման միասնական տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կընձեռի տեղական և օտարերկրյա շահառուներին վերլուծել ազգային ֆիլմերի պահանջարկը և ցուցադրություններից ստացված եկամուտները, կարգավորել պետական մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությունը, և շահառու կազմակերպությունների համար շուկայական իրավահարաբերությունները:

  • Քննարկվել է

    16.07.2024 - 31.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1095

Տպել

Առաջարկներ`

Rustam Mirzoyan

23.07.2024

Չեմ հասկանում «Տեսալսողական մեդիայի մասին» և «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքները միասին էին գրվում, ՈՆՑ էսպիսի բան արեցին... Սենց բան չկա, ինչ է նշանակում «հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին»: Հեռարձակման ընթացքում ֆիլմը ընդատվում է և պայմանագրով դա թույլատվրում է, կինոթատրոնում ֆիլմը չի ընդատվում: Էս ինչ աբսուրդ բան է: Ու սրա հետևանքով ամենակարևոր հարցը՝ ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՅՆ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ: Էլի ստացվում է, որ օտարը սեփականից վեր է ու անձեռնմխելի:

Ալինա Ղազարյան

20.07.2024

Ես, որպես հետազոտող, շատ ուրախ եմ, որ ԿԳՄՍՆ-ն վերջապես մի հատ օգտակար հարթակ է նախաձեռնում: Հայաստանի կինեմատոգրաֆիայի ոլորտում որևէ վիճակացրություն չկա: Երբեք չեմ հասկացել ինչու են գումարները թաքցնում: Մենք նույնիսկ հստակ չգիտենք, քանի ֆիլմ է ցուցադրվում տարեկան, ինչպիսին է համամասնությունը: Անհնար է աշխատանք կատարել: Բայց չեմ կարող չնշել, որ հեռուստատեսության առկայությունը մեծ սխալ է այս նախագծում: Ֆիլմերը ցուցադրվում են տարբեր եղանակներով և հեռուստատեսությունից կինոթատրոնի ձևաչափով տեղեկություն պահանջել չի կարելի, ինչպես և հակառակը: Չգիտեմ ինչու եք որոշել հավասարության նշան դնել: Պետք է շտկվի, սա սխալ է: Խնդրում եմ հաշվի առնել: Իսկ նախաձեռնությունը լավն է:

Լաուրա Կարապետյան

18.07.2024

Նախագծի 12-րդ կետում երևի վրիպակ է և պետք է լինի 11...

Տեսնել ավելին