Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Հասմիկ Ղուկասյան 14.08.2020 14:30:11 Շնորհակալություն սպասված նախագծի համար, ողջունելի է, որ վերջապես անցում է կատարվում աշակերտ թվով ֆինանսավորումից կարիքի վրա հիմնված ֆինանսավորման։ Առաջարկում եմ ուղղել բազմաթիվ տառասխալները՝ ամսեկան աշխատավարձ չէ այլ ամսական, ֆինանսավորումնը, հաշվարով, բարցր, ընտանինքների, հարմարեցման, դպրողի, բազմապատկելով xxx-ի և նման այլ տառասխալներ։ Բացի այդ ողջունելի է, որ հաշվարկների հիմքում հիմնականում կա հիմնավորում և գումարները փոխկապակցված են որոշակի մեծությունների հետ, կա տրամաբանություն։ Սակայն միևնույն ժամանակ կան գումարներ, որոնց հաշվարկման մոտեցումը պարզ չէ- օրինակ ինչով է պայմանավորված, որ ներառական հարմարեցումների համար տարեկան հատկացվում է 1099 հազ․ դրամ – ինչու՞ ոչ 1100 հազար դրամ և ինչու հենց այդ չափը։ Նմանապես հասկանալի չէ տրանսպորտային, գրասենյակային պարագաներ, այլ ծախսեր և այլն նման ծախսերի հաշվարկման մեխանիզմը։ Արդյո՞ք նախատեսվում է ֆինանսավորման ինդեքսավորում և արդյո՞ք հաշվի է առնված պարգևատրումների ու խրախուսումների հոդվածները, համացանցի և wifi անհրաժեշտությունը, լաբորատոր նյութերը, գրադարանի հագեցումը՝ գրքերի ձեռքբերումը, այդ թվում խոսող, համակարգիչների ձեռքբերումը և ինտերակտիվ գրատախտակների անհրաժեշտությունը։ Ցանկալի է նաև, որ տրվի մինչև 100, 100-500, 500-1000 և 1000 և ավելի աշակերտ ունեցող դպրոցների համար հաշվարկված միջին ֆինանսավորման սանդղակները՝ նվազագույնը և առավելագույնը։ Շնորհակալություն Շնորհակալություն առաջարկությունների համար։ 1․ Տառասխալներն ուղղվել են։ 2․ Հաշվարկի համար հիմք են հանդիսացել դպրոցների կողմից վերջին տարիներին իրականացված փաստացի ծախսումները։ 3․Նախագծով ֆինանսավորման ինդեքսավորում չի նախատեսվում, բացառությամբ աշխատավարձերի /ուսուցիչների աշխատավարձը հնարավոր է փոխել՝ մեծացնելով ՈՒՆա-ն, իսկ մյուս աշխատողներինը՝ բյուջեով նախատեսվող քաղաքացիական ծառայողների աշխատավարձի հաշվարկման հիմքում դրվող բազային աշխատավարձի փոփոխության դեպքում՝ կփոփոխվի/։ 4․Համացանցը դպրոցներին տրվում է անվճար, իսկ առաջարկվող այլ ծախսերը հնարավոր է իրականացնել /այլ ծախսեր/-ի համար նախատեսված գումարներով։ 5․ Մինչև 100, 100-500, 500-1000 և 1000 և ավելի աշակերտ ունեցող դպրոցների համար միջին ֆինանսավորման սանդղակները նախագծում ներառելը գտնում ենք ոչ նպատակահարմար, քանի որ հաշվարկման հիմք հանդիսանում է ոչ թե աշակերտների թիվը, այլ՝ դասարանների քանակը։
2 Սիրանուշ Մինասյան 14.08.2020 20:25:45 Մինչև 12 դասրանը շատ բարձր շեմ եք վերձրել,շատ փոքր դպրոցներ աշխատատեղեր կկորցնեն:Ինչ վերաբերվում է լաբորանտին ընդհանրապես լաբորանտի հաստիքը պետք է տալ առարկայի ուսուցչին ,քանի որ իրականում ամեն ինչ անում է ուսուցիչը: Առաջին առաջարկը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ Ինչ վերաբերվում է լաբորանտի հաստիքին, ապա բանաձևով նախատեսվում է ֆինանսավորում նաև հաստիքի համար, իսկ թե տվյալ աշխատանքը կիրականացվի ուսուցչի կողմից, թէ լաբորանտի՝ դրան լուծում տալը դպրոցի տնօրենի իրավասությունն է։
3 Սիրանուշ Մինասյան 15.08.2020 13:11:31 12 Դասարանի շեմը շատ բարձր է հատկապես մարզային ավագ դպրոցների և փոքր դպրոցների համար մենք կունենանք շատ աշխատատեղերի կորուստ իսկ գյուղական համայնքների համար դա շատ վատ կլինի: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
4 Անուշ Համբարձումյան 15.08.2020 01:39:55 Հարգելի ԿԳՄՍՆ, կարդալով նախագիծը բացահայտեցի ,որ դպրոցներին ավելի դժվար օրեր են սպասվում:Խնդրում եմ վերանայել նախագիծը և գործակիցների թիվը իջեցնել:Յուրաքանչյուր դպրոցում խիստ անհրաժեշտություն է փոխտնօրենների առկայությունը :Իրականում նրանց կատարված աշխատանքները ավելի շատ են ,քան երևում են: Մարզային դպրոցները մինչև 12 դասարաններից են կազմված: Այդ ծավալուն աշխատանքը չեն կարող կատարել 0,5 դրույքով : Հանրակրթական դպրոցներում ՄԿԱ փոխտնօրենի ավանդը մեծ է դաստիարակության բնագավառում: Համադպրոցական միջոցառումները կապող օղակ են դպրոցին և հայրենիքին : Մենք բոլորս քաջ գիտակցում ենք կրթությունը դաստիարակության հետ զուգահեռ է իրականացվում դպրոցում,առանց մեկը մյուսի անհնար է:Լիահույս եմ կընդունեք առաջարկս և Ձեր վերանայմամբ մեր դպրոցները ՄԿԱ փոխտնօրեն կունենան:Շնորհակալություն Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
5 Անուշ Համբարձումյան 15.08.2020 18:15:21 Առաջարկում եմ հաստիքները կրճատելու փոխարեն վերահսկությունը մեծացնել դպրոցներում: Յուրաքանչյուր աշխատանքի գործունեություն հրապարակվի պատշաճ կերպով: Ուշադրություն դարձվի ԿՏԱԿ ում ֆինանսական հաշվետվությունների հրապարակմանը: Այս պահին կան դպրոցներ ,որ հաշվետվությունները չեն հրապարակել 2018 թվականից: Ընդունվել է ի գիտություն։
6 Արմեն Վարդանյան 15.08.2020 10:55:28 Առաջարկում եմ 1.32 գործակիցը կիրառել նաև մինչև 36 դասարան ունեցող դպրոցների տնօրենների աշխատավարձը հաշվարկելիս քանի որ տնօրենները աշխատելով մինչև 1000 աշակերտի և համապատասխան թվով անձնակազմի հետ ստանում են չնչին աշխատավարձ իրենց կատարած ահռելի և շատ պատասխանատու աշխատանքի դիմաց: 1.32 գործակցի կիրառմամբ գոնե տնօրենի առձեռն աշխատավարձը կկազմի 205.000-215.000 դրամ կախված ծննդյան թվից: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
7 Արմեն Վարդանյան 15.08.2020 10:55:28 Առաջարկում եմ 0.5 հաստիքային միավոր հատկացնել մինչև 12 դասարան ունեցող դպրոցների տնտեսվարների և գրադարանավարների համար: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
8 Արմեն Վարդանյան 23.08.2020 10:47:45 Հարգելի ԿԳՄՍՆ ինչ խոսք ֆինանսավորման բանաձևի մի քանի կարևոր մաս լրամշակվեց և կարծես թե առաջին հայացքից կարող է լուծել դպրոցների ֆինանսական խնդիրները: Հարգելիներս գաղտնիք չէ, որ փոքր դպրոցներում մինչև 9 դասարան ունեցող դպրոցներ, տնտեսվարը աշխատելով նվազագույն աշխատավարձով կատարում է ,թե էլեկտրիկի աշխատանք , թե փականագործի և թե սեզոնային աշխատանք կատարող բանվորի: Հարգելիներս եթե մինչև 9 դասարան ունեցող դպրոցների հաստիքային ցուցակում չենք նախատեսում գոնե տնտեսվարի 0.5 հաստիքային միավորը, այս աշխատանքները, ով է կատարելու: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է բարփրացված խնդրին տրվել է լուծում Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետներ /էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ/ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 0,75 հաստիքային միավոր` մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 1,5 հաստիքային միավոր` 27-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 2 հաստիքային միավոր` 36-ից մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 2,5 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/ Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետներ /էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ/ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 0,75 հաստիքային միավոր` մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 1,5 հաստիքային միավոր` 27-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 2 հաստիքային միավոր` 36-ից մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 2,5 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/
9 Արմեն Վարդանյան 24.08.2020 14:33:38 Հարգելի ԿԳՍՄՆ շատ սնորհակալ ենք, որ մինչև 9 դասարան ունեցող դպչոցները ևս կարող են ունենալ 0.5 ական հաստիքային միավորներով ուսումնական աշխատանքի և մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալներ, որը ինչ խոսք շատ կարևոր է դպրոցներում ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործընթացում: Առաջարկում եմ փոքր դպրոցներին հնարավորություն ընձեռել, որպեսզի համապատասխան տեղակալների հաստիքները միավորեն և ստանան ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ 1 հաստիքային միավորով և 8 ժամյա աշխատանքային գրաֆիկով՝ աշխատանքային օրենսգրքի հետ կապված խնդիրներից խուսափելու համար, քանի որ 0.5 հաստքային միավորով տնօրենի տեղակալը կունենա 4 ժամյա աշխատանքային գրաֆիկ: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի
10 Լուսինե Մարտիկյան 15.08.2020 12:49:00 Հարգելի հեղինակներ, ես դասղեկի վարձատրության հետ կապված առաջարկում եմ փոփոխություն կատարել, հատկապես ավագ դպրոցում այդ աշխատանքը շատ ծանր և աշխատատար է, ուստի վարձատրությունը ոչ թե 10% -ի չափ , այլ առնվազն 20% -ի չափ է պետք սահմանել; Հարգանքներով Լ. Մարտիկյան Չի ընդունվել։ Մինչ օրս դասղեկի վարձատրության գումարները տրամադրվել են դպրոցների հատկացված բյուջեների խնայողություններից (10%-20%), և դպրոցների ֆինանսավորման բանաձևում նման ծախս նախատեսված չի եղել։ Առաջարկվող բանաձևով նախատեսվում է ոչ միայն դասղեկի, այլ նաև մեթեդ․ միավորման վարձատրության գումարներ տրամադրել դրույքի 10%-ի չափով, ինչը չի բացառում, որ դպրոցների հատկացված բյուջեների խնայողություններից դրանք ավելացվեն։
11 Լուսինե Գենջյան 15.08.2020 13:22:18 Բարև Ձեզ Խնդրում եմ պարզաբանել ՄԿԱ գծով տնօրենի տեղակալին վերաբերվող կետը հիմնական դպրոցների համար Մասնագիտակցված կրթության աջակցման գծով փոխտնօրենի հաստիք նախատեսվում է մասնագիտացված և հատուկ դպրոցների համար։
12 Լուսինե Գենջյան 18.08.2020 19:38:32 Առաջարկում եմ պահպանել ՄԿԱ գծով տնօրենի տեղակալի ևԴԱԿ հաստիքները,քանի որ ուսումնադաստիարակչական գործընթացը առանց այդ հաստրքների անհնարին է։ Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
13 Արմինե Դալլաքյան 15.08.2020 13:49:01 Բարեվ ձեզ: Նախագծում առաջարկում եմ դասարանների թիվը 12-ից դարձնել 9-ը,քանի որ հանրապետությունում գործող հիմնական դպրոցների մեծ մասը չունի այդքան դասարաններ: Եվ մյուսը, առաջարկում եմ դասարանների թիվը 35-ից իջեցնել 30-ի` դարձյալ պայմանավորված դպրոցների մեծ մասի աշակերտների թվով:Շնորհակալություն Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
14 Լիլիթ Պետրոսյան 15.08.2020 14:56:14 Առաջարկում եմ հստակեցնել վարչական աշխատողների հստակ դրույքաչափերի վճարները։ Առաջարկը չի ընդունվում, քանի որ վարչական աշխատողների ամսական աշխատավարձի մեծությունը հստակեցվել է՝ փոխկապակցելով քաղաքացիական ծառայության պաշտոնների համապատասխան մակարդակներին։
15 Լիլիթ Պետրոսյան 15.08.2020 14:56:14 Հստակեցնել՝ ա․ ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքներ․ 3-րդ կետը. Կոնկրետ ո՞ր դպրոցների համար է հաստիքը։ Նախագծով դրանք հստակեցված են /խոսքը վերաբերվում է մասնագիտացված և հատուկ դպրոցներին/։
16 Լիլիթ Պետրոսյան 15.08.2020 14:56:14 Հստակեցնել՝դ․ հաստատությունում լաբորատորիաների կազմակերպման, մանկավարժահոգոբանական աջակցության տրամադրման աշխատանքների իրականացման համար նախատեսվող հաստիքներ․ 3- րդ կետը Նախագծով դրանք հստակեցված են /խոսքը վերաբերվում է մասնագիտացված և հատուկ դպրոցներին/։
17 Լիլիթ Պետրոսյան 18.08.2020 09:13:10 Հանրակրթական դպրոցում վերականգնել մասնագիտական աջակցությունների գծով տնօրենի տեղակալի և դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի հաստիքը։ Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
18 Լիլիթ Պետրոսյան 18.08.2020 09:13:10 Հաստիքների ձևավորման նվազագույն շեմը ՝ մինչև 24, նվազեցնել։ Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
19 Նաիրա Դանիելյան 15.08.2020 15:11:08 Առաջարկում եմ այգեպանի հաստիքի առկայությունը թույլատրել դպրոցամերձ տարածքի ցանկացած մակերեսի դեպքում: Չ'է որ փոքր այգին էլ խնամքի կարիք ունի: Չի ընդունվել։ Նախագծով փորձ է արվում կանոնակարգել դպրոցներում տարվող աշխատավարձային և հաստիքային քաղաքականությունը։
20 Սուսաննա Ղազարյան 15.08.2020 19:30:17 Հայաստանի բնակչությունը կենտրոնացած է մայրաքաղաքում, ինչը հնարավորություն է ընձեռում Երևանի որոշ վարչակատ տարածքներում գտնվող դպրոցներին ապահովել 24 և ավելի դասարաններ: Սակայն այդ նույնը հնարավոր չի ասել մյուս՝ քաղաքների և գյուղերի, դպրոցների մասին: Սակայն կա մի հսկայական << ԲԱՅՑ>>: Եթե աշակերտերի քանակը քիչ է,դա չի նշանակում, որ այդ դպրոցներում ոչ մի աշխատանք չի կատարվում, կամ էլ կատարվում է թերի: Իհարկե նման դասարանների քանակ կարելի է ստանալ, եթե դասարաններում պակասեցվեն աշակերտների քանակները( 10-15 աշակերտ ), ինչը կհանգեցնի ոչ միայն դասարանների քանակի մեծացմանը, այլ նաև ուսուցման որակ բարձրացմանը: Նախագիծը միտված է աշխակերտ թվով ֆինանսավորումից դասարան թվով ֆինանսավորման անցնելուն, ինչը ֆինանսվորման առումով կչեզոքացնի մեծ և փոքր դպրոցների տարբերությունը։ Առաջարկը ավելի շատ վերաբերվում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորմանը և հանրակրթական ուսումնական հաստատություններում բազմահամակազմ դասարանի կազմավորմանը, ինչը սույն որոշման Նախագծի կարգավորման առարկա չէ։
21 Գայանե Վարդանյան 15.08.2020 22:05:43 1Նախագծում ամսաթվերը սխալ են գրված (Ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 1 2020թ ի փոխարեն պիտի լինի 1 հունվարի2021 2 Մ .Մ միավորումների աշխատանքի դիմաց աշխատավարձի բարձրացումը 20տոկոս ը շատ բարձր է: 3 Դասղեկների աշխատանքը ավելի ծանրաբեռնված է կարելի էբարձրացնել 20 տոկոսով: 4 Փոխտնօրենների դրույքը չի կարելի կրճատել : 5 Ուղղագրությունն ու շարահյուսությունը կարելի է ստուգել ,նոր տեղադրել: 1․Չի ընդունվել։ Համաձայն Նախագծի 3-րդ կետի՝ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: 2․Չի ընդունվել։ Համաձայն Նախագծի՝ մեթոդ միավորման ղեկավարին տրվող լրավճարը հավասար է ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին։ 3․Չի ընդունվել։ Առաջարկը հիմնավոր չէ։ 4․ Չի ընդունվել։ Պարզ չէ խոսքը վերաբերվում է հաստիքների քանակին, թէ՝ 1 դրույքի աշխատավարձին։ 5․ Ընդունվել է ի գիտություն։
22 Ira Sedrakyan 16.08.2020 21:24:47 Ավագ դպրոցներից հանվել է մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրենի հաստիքը(եթե ճիշտ չենք հասկացել,լուսաբանեք խնդրեմ),որի կատարած ծանր ու տքնաջան աշխատանքը միայն հասկացողը կգնահատի:Հետաքրքիր է ,թե ով է դպրոցում այդ աշխատանքները կատարելու: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
23 Ira Sedrakyan 18.08.2020 22:54:30 Գնահատելով և արժևորելով ուսուցչի աշխատանքի ողջ դժվարությունը՝ նվազեցրեք դրույքաչափը՝ հասցնելով 18 -ի,ինչի հետևանքով կլուծվեն բազմաթիվ հարցեր ,և որն ամենակարևորն է ,գոնե ուսուցիչներով չեք համալրի Հանրապետության մեծաթիվ գործազուրկների շարքերը: Շնորհակալություն առաջարկության համար։ Հարցը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակներից
24 Անժելա Առակյան 17.08.2020 12:32:12 Հարգելի ԿԳՄՍՆ Խնդրում եմ վերանայել նախագիծը: Մարզային դպրոցները մինչև 12 դասարաններից են կազմված: Այդ ծավալուն աշխատանքը չեն կարող կատարել 0,5 դրույքով:Անկախ դասարանների թվից հաշվապահն կատարում է նույն աշխատանքը և 0,5 դրույքի դեպքում աշխատանքի ինչ որակի կլինի:Անկախ դասարանների թվից համակարգչային օպերատորը,գործավարը և այլ հաստիքային աշխատողներ կատարում են նույն աշխատանքը:Աշխատանքը և պատասխանատվությունը 0,5 դրույքի և 1դրույքի դեպքում մնում է նույնը,որը արդար չէ:Առանց այն էլ մարզերում աշխատանք չկա, աշխատելով դպրոցում ստանում են նվազագույն աշխատավարձ և 0.5 դրուքի դեպքում չեն կարող հոգալ իրենց ընտանիքի կարիքները:Շնորհակալություն Շնորհակալություն։ Առաջարկը ընդունելի չէ, քանի որ կապված դպրոցի մեծությունից՝ նշված աշխատողների և ծանրաբեռնվածությունն է տարբեր, և թէ՝ պատասխանատվությունը։
25 Անժելա Առակյան 23.08.2020 21:42:40 Հարգելի նախագծի հեղինակներ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք ներքոգրյալ մասնագիտական աշխատանքներ կատարողների դրույքների վերաբերյալ արված առաջարկություններին՝ 9-ից մինչև 18դասարաններ ունեցող դպրոցների պարագայում ,ի նկատի ունենանալով ժամանակի հաշվառումը ՝ըստ պաշտոնական պարտականությունների կատարման , ինչպես նաև ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի դրույթները 1. Ուս գծով տնօրենի տեղակալ-դասերի սկզբից մինչև ավարտը ,դասապրոցեսի կազմակերպում…վերահսկողություն … կրթական փաստաթղթերի և այլ գործառույթների պատասխանատու , որոնք նկարագրված են ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 14 հոկտեմբերի 2010 թվականի N 1391-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ(վերնագիրը խմբ. 10.11.11 N 1745-Ն) որոշման մեջ:Նման ծավալի աշխատանքը , վստահ եմ , 0.75 դրույքաչափով ծանրաբեռնված փոխտնօրենը կատարել չի կարող : Առաջարկում եմ տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի հաստիքը թողնել 1 լրիվ դրույք 9-ից և 18 դասարանների դեպքում: 2. Հաշվապահ- ֆինանսատնտեսական գործառույթներ աշխատանքային ամբողջ օրվա ընթացքում, նյութական և ֆինանսական պատասխանատու անձ… Առաջարկում եմ հաշվապահի հաստիքը թողնել 1 լրիվ դրույք մինչև 9-ը և ավելի դասարաններ ունենալու դեպքում / գնումների համակարգողի պարտականությունների համատեղ կատարելու դեպքում տալ լրավճար ,կամ սահմանել գործակից/ 3.ԵՎ շատ կարևոր՝ դպրոցի բուժքույր-մինչև 100 աշակերտ ունեցող -0.5միավոր ,101-ից մինչև 150 աշակերտ ունեցող -0.75միավոր,151-ից մինչև 300 աշակերտ ունեցող 1.0 միավոր…և այսպես շարունակ …ՀԱՎԱՏԱՑԵՔ ՝300 ԱՇԱԿԵՐՏ ՈՒՆԵՑՈՂ ԴՊՐՈՑՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԻՎԱՆԴ ՉԼԻՆԻ , ՍԱԿԱՅՆ 100 ԱՇԱԿԵՐՏ ՈՒՆԵՑՈՂ ԴՊՐՈՑՈՒՄ՝ 50-Ը ՀԻՎԱՆԴԱՆԱՆ, բացի դրանից բուժաշխատողը դպրոցում ունի նաև այլ գործառույթներ … Առաջարկում եմ նաև ջեռուցման ծախսերը հաշվի առնելիս չվերցնել 3 տարվա միջինը,քանի որ դպրոցները ֆինանսական միջոցների սղության պատճառով կատարում են ջեռուցման ծախսերի խնայողություն և հետևաբար չեն ապահովում նորմալ ջերմաստիճան:Հաշվի առնել դպրոցի շենքային պայմանները,ջեռուցվող մակերեսը և, որ մարզում է գտնվում տվյալ դպրոցը: Կանխավ շնորհակալություն Շնորհակալություն առաջարկությունների համար։ Այն կքննարկվի