Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:

 

  • Քննարկվել է

    14.08.2020 - 29.08.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 102878

Տպել

Առաջարկներ`

Ինգա Վարդանյան

29.08.2020

Խնդրում եմ մեկնաբանեք Ձեր կողմից պատասխանած <<Ուսուցչի օգնական ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկով 0,75 հաստիքային միավոր: Դա նշանակում է, որ աշակերտների միջին թվի 10 տոկոսը բազմապատկում ենք 0,75 և ստանում ՈՒՕ-ի դրույքների թիվը?

Քիշմիշ Հակոբյան

28.08.2020

Այսօր մեծ է ՄԿԱ փոխտնօրենի դերը դպրոցում,որի միջոցով կարևոր և ամուր հիմքերի վրա է դրվում աշակերտ-դպրոց-ծնող կապը: Այն նպաստում է ԾԽ,ԱԽ,դասղեկների համագործակցությանը: Առաջարկում եմ 12-24 դասարանների դեպքում ՄԿԱ փոխտնօրենի հաստիքը թողնել մեկ դրույք: Շնորհակալություն

Սևադա Աղաջանյան

28.08.2020

ՈՒսումնական հաստատության նախնական զորակոչային պատրաստության, զինվորական ղեկավարների կողմից գործառույթների ամբողջական կատարման և համապատասխան վարձատրության նպատակով առաջնորդվել ՀՀ կառավարության N 532 որոշման և ՀՀ ԿԳՆ և ՀՀ ՊՆ «ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» համատեղ հրամանի պահանջներով՝պահպանելով հաստատված մեկ դրույքաչափը/ որոշման 5-րդ կետի ժա և ժբ ենթակետերով/:

Տեսնել ավելին