Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

           օգոստոսի 2020 թվականի N             -Ն 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝ կառավարությունը որոշում է.

 1. Սահմանել է ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը՝ համաձայն հավելված 1-ի։

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին մինչև 2021 թվականի հունվարի 1-ը «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26․12-րդ կետին համապատասխան հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանրակրթության ծրագրի և միջոցառումների իրականացման սույն որոշումից բխող գործակիցները և նորմատիվները։

3. Պետական կառավարման մարմիններին (առաջարկել նաև Երևանի քաղաքապետարանին) անհրաժեշտության դեպում մինչև 2021 թվականի հունվարի 1-ը իրենց ենթակայությամբ գործող հանրակրթական պետական դպրոցների կանոնադրությունները համապատասխանեցնել սույն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշումը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

  • Քննարկվել է

    14.08.2020 - 29.08.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 102885

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Ինգա Վարդանյան

29.08.2020

Խնդրում եմ մեկնաբանեք Ձեր կողմից պատասխանած <<Ուսուցչի օգնական ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկով 0,75 հաստիքային միավոր: Դա նշանակում է, որ աշակերտների միջին թվի 10 տոկոսը բազմապատկում ենք 0,75 և ստանում ՈՒՕ-ի դրույքների թիվը?

Քիշմիշ Հակոբյան

28.08.2020

Այսօր մեծ է ՄԿԱ փոխտնօրենի դերը դպրոցում,որի միջոցով կարևոր և ամուր հիմքերի վրա է դրվում աշակերտ-դպրոց-ծնող կապը: Այն նպաստում է ԾԽ,ԱԽ,դասղեկների համագործակցությանը: Առաջարկում եմ 12-24 դասարանների դեպքում ՄԿԱ փոխտնօրենի հաստիքը թողնել մեկ դրույք: Շնորհակալություն

Սևադա Աղաջանյան

28.08.2020

ՈՒսումնական հաստատության նախնական զորակոչային պատրաստության, զինվորական ղեկավարների կողմից գործառույթների ամբողջական կատարման և համապատասխան վարձատրության նպատակով առաջնորդվել ՀՀ կառավարության N 532 որոշման և ՀՀ ԿԳՆ և ՀՀ ՊՆ «ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» համատեղ հրամանի պահանջներով՝պահպանելով հաստատված մեկ դրույքաչափը/ որոշման 5-րդ կետի ժա և ժբ ենթակետերով/:

Տեսնել ավելին