Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ինգա Վարդանյան 17.08.2020 21:12:19 ՈՈՒԱ բաժնի է ենթակետում հավաքարարի հաստիքների հաշվարկման մեջ ներառած ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ հասկացությունը պարզաբանման կարիք ունի: Խնդրում եմ նշել, թե որ տարածքը ի նկատի ունեք: Առաջարկը ընդունել է։ Նախագծում /վարչական տարածք/ բառակապակցությունը կփոխարինվի /կազմակերպությանը ամրացված տարածք/ բառակապակցությամբ։
2 Ինգա Վարդանյան 17.08.2020 21:27:03 Կարծում եմ ՀԴԾ բաժնի Գրասենյակային ապրանքների և նյութերի, տնտեսական ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը հաշվելիս հարկավոր է կիրառել նույն սկզբունքը, ինչ կոմունալ ծախսերի հաշվարկման ժամանակ՝ վերջին 3 տարվա փաստացի ծախսերի միջինով: Եթե Այլ ծախսեր բաժինը իր մեջ պետք է ներառի դպրոցի գույքի գնման, սարքավորումների գնման, ընթացիկ վերանորոգման, շինանյութի գնման և այլ գործառույթներ, ապա դրա հաշվարկը նույն պես պետք է կատարվի վերջին 3 տարվա փաստացի ծախսերի միջինով: Շնորհակալություն։ 1․ Չի ընդունվել, քանի որ կոմունալ ծախսերը դրանք պարտադիր կատարվող ծախսերն են, իսկ գրենական և տնտեսական ապրանքների համար նույն մոտեցմամբ գումարներ նախատեսելը կարող է բերել անարդյունավետ ծախսերի։ 2․Նույնը վերաբերվում է նաև 2-րդ առաջարկին։
3 Ինգա Վարդանյան 17.08.2020 21:28:37 Խնդրում եմ պարզաբանել Ներառական հարմարեցման համար նախատեսված ծախսերը և շարունակական ծախսերը բաժինները և դրանց գործառույթները: Ներառական հարմարեցման համար նախատեսված ծախսերը դրանք այն ծախսերն են, որոնք կտրվեն դպրոցներին՝ ԿԱՊԿՈՒ երեխաների համար բավարար պայմաններ ստեղծելու նպատակով /թեքահարթակներ, հարմարեցված սանհանգույցներ և այլն/, իսկ շարունակական ծախսերը այդ պայմանները շահագործելու և բարելավելու նպատակով տրամադրվող ծախսերն են։
4 Ինգա Վարդանյան 25.08.2020 14:25:48 Ես ուզում եմ մի բան ճշտեմ՝ նախագծի լրամշակված տարբերակը երբ կտեղադրվի կայքում քննարկման համար: Շնորհակալություն հարցի համար։ Լրամշակված նախագիծը կտեղադրվի 28․08․2020թ․-ից հետո
5 Ինգա Վարդանյան 25.08.2020 20:14:32 Խնդրում եմ մեկնաբանեք Ձեր կողմից պատասխանած <<Ուսուցչի օգնական ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկով 0,75 հաստիքային միավոր /կլորացնեցնելով ամբողչից հետո մեկ նիշով/, ընդ որում, ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թիվը 50-ից պակաս լինելու դեպքում հաշվարկվում է 0,5 հաստիքային միավոր:>> Սա զետեղված է ամփոփաթերթի 12 -րդ էջի 21-րդ տողի <<Կատարված փոփոխություններ>>բաժնում: խնդրում ենք հստակեցնել հարցադրումը
6 Ինգա Վարդանյան 26.08.2020 16:40:39 Խնդրում եմ մեկնաբանել Ձեր կողմից տրամադրված ՙՙԴՂլ-ն (դասղեկության համար նախատեսվող լրավճարը) որը հավասար է․ մինչև 15 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին, 15 և ավելի աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին՚՚ գրառումը, որը զետեղված է ամփոփաթերթ բաժնի 12 էջի, 7-րդ տողում որպես ՙՙԿատարված փոփոխությունը՚՚ նախագծում կատարվել է փոփոխություն ԴՂլ-ն (դասղեկության համար նախատեսվող լրավճարը) որը հավասար է․ մինչև 15 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին, 15 և ավելի աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսին, ԴՂլ-ն (դասղեկության համար նախատեսվող լրավճարը) որը հավասար է․ մինչև 15 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին, 15 և ավելի աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսին,
7 Ինգա Վարդանյան 29.08.2020 12:03:37 Խնդրում եմ մեկնաբանեք Ձեր կողմից պատասխանած <<Ուսուցչի օգնական ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկով 0,75 հաստիքային միավոր: Դա նշանակում է, որ աշակերտների միջին թվի 10 տոկոսը բազմապատկում ենք 0,75 և ստանում ՈՒՕ-ի դրույքների թիվը?
8 Նարինե Մինասյան 17.08.2020 18:32:25 Բարև ձեզ խնդրում եմ պարզաբանել՝ դաստիարակչական աշխատանքերի գծով կազմակերպչին վերաբերող կետը հիմնական դպրոցի համար, եթե դպրոցը ունի 12-24 դասարաններ: նախագծով նախատեսվում է Փոխտնօրեն ուսումնա-դաստիարակչական աշխատանքների գծով 1 հաստիք 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում
9 Նարինե Մինասյան 20.08.2020 14:01:20 Խնդրում եմ տալ պարզաբանում ԴԱԿ-ի հաստիքի վերաբերյալ նշված կետը , եթե հիմնական դպրոցը ունի 12-24 դասարանների աշակերտների տարեկան միջին թիվ: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
10 Նարինե Մինասյան 20.08.2020 14:01:20 Ըստ նախագծի դպրոցների համար կարևոր է այգեպան կամ վարորդ ունենալ, սակայն չի կարևորվում ԴԱԿ-ի աշխատանքը,որը աշխատում է տարբեր առանձնահատկություններ ունեցող աշակերտների հետ: Խնդրում եմ վերանայեք ԴԱԿ-ի հաստիքին վերաբերող կետը: Շնորհակալություն առաջարկությունների համար։ ԴԱԿ-ի վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
11 Լիլիթ Արեյան 17.08.2020 19:00:38 Խնդրում եմ պարզաբանել 2200 (68 դասարան) աշակերտ ունեցող դպրոցին 1դրույք ուսումնադաստիարակչական գծով տեղակալի հաստի՞ք է հասնում: ըստ նախագծի՝ այո, սակայն հարցը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ Շնորհակալություն առաջարկության համար։
12 Լիլիթ Արեյան 17.08.2020 19:55:20 Խնդրում եմ տալ պարզաբանում ՄԿԱ գծով տնօրենի տեղակալի հաստիքը «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ » նախագծում հատկացված է միայն /մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում/ մեկնաբանությամբ, որը հուշում է, որ հանրակրթական դպրոցներից հանված է տվյալ հաստիքը : Սակայն մեկ այլ «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին» նախագծում երկարօրյա խմբի աշխատանքների համակարգումը տրված է «Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը» բաժնի 1-ին (Երկարօրյա խմբի աշխատանքի կարգացուցակը և խմբի հետ աշխատանքի տարեկան պլանը կազմում է տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը, հաստատում է Հաստատության տնօրենը) կետով և 13-րդ բաժնի 7-րդ կետով (Հաստատության երկարօրյա խմբերի աշխատանքների կազմակերպման սովորողների կյանքի և առողջության պահպանման, հանգստի ապահովման, խմբերի աշխատանքների կանոնակարգման համար պատասխանատու է Հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը) դրված են տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի վրա: Ինչպե՞ս հասկանալ այս հակասությունները: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
13 Սաթենիկ Մուրադյան 17.08.2020 19:40:33 Իսկ չի կարելի այնպես կազմակերպել, որ երկկոմպլեկտ դասարաններ չլինի: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը չի ընդունվել, քանի որ ուսումնական հաստատությունների դասարանների կազմավորման կարգը հաստատված է ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ, իսկ հանրակրթական ուսումնական հաստատություններում բազմահամակազմ դասարանի կազմավորման կարգը՝ նախարարի հրամանով, և բարձրացված հարցին լուծում տալը դուրս է ներկայացված նախագծի շրջանակներից։
14 Նատալիյա Նալբանդյան 17.08.2020 20:48:33 Առաջարկոմ եմ այնպիսի բանաձև մշակվի, որով ուսուցիչների դրույքաչափերը կհավասարեցվեն ոչ թե նվազեցնելու ճանապարհով, այլ դեպի վեր սկզբունքով ՝ նվազեցնելով մեկ դրույքի ժամ - ծանրաբեռնվածութնույը 22-ից 18 ժամ ։ Նոր բանաձևի համաձայն ֆինանսավորման հիմքում դրված է ուսուցչի մեկ դրույքի վարձատրությունը 108 հազար դրամ։ Սակայն կան դպրոցներ, որտեղ ուսուցչի դրույքաչափը ավելի բարձր է։ Օրինակ Վանաձորի 11 ավագ դպրոցում ուսուցչի մեկ դրույքը հավասար է 135500 դր, իսկ դասղեկությունը 20 հազար։ Մինչդեռ վարչապետի կողմից բազմիցս հնչեցվել է, որ ուսուցչի նվազագույն դրույքաչափը պիտի կազմի 150 հազար դրամ։ Նշված թվերն առանց պահումների են , ի դեպ ։ Շնորհակալություն առաջարկության համար։ 1․ մեկ դրույքի ժամ - ծանրաբեռնվածութնույը 22-ից 18 ժամ նվազեցնելու հարցը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակներից։ 2․ համաձայն նախագծի՝ ՈՒՆա-ն ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է /2020-ի համար այն սահմանվաշ է 108․8 հազ․ դրամ, իսկ 2021-ի համար դեռ իրկանացվում են հաշվարկներ/, ընդ որում, համաձայն նախագծի, 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման։
15 Վարդան Խառատյան 17.08.2020 21:17:56 Որոշման հիմքում պետք է ընկած լինի նախագծում նշված սկզբունքներն ու մեթոդները, որոնք, սակայն, ամբողջությամբ չեն արտահայտում հավասարության և արդարության մոտեցումները: 1. Բանաձևում առկա «դասարանների միջին թիվ» հասկացողությունը տարողունակ է: Սահմանված կարգի համաձայն մեկ դասարանի կազմավորման համար առավելագույն թիվ նշված է 35-ը, 36 աշակերտի դեպքում արդեն անհրաժեշտ է ունենալ երկու դասարան, այսինքն՝ 36 և 70 աշակերտի դեպքում կազմավորվում է երկու դասարան, ինչը հիմնական դպրոցի պարագայում շոշափելի տարբերություն է կազմում: 2. Եթե փոքր համակազմ ունեցող դպրոցներում հասկանալի է մասնագիտացված կրթության աջակցման գծով փոխտնօրենի և միջոցառումների կազմակերպչի բացակայությունը, ապա միանգամայն անընդունելի է, օրինակ, 24 և ավելի դասարան ունեցող կամ 500-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցների պարագայում: 3. Հաստիքին համապատասխան աշխատավարձերի հաշվարկման համար հիմք ընդունած համահավասար սկզբունքը հակասության մեջ է գտնվում «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքների ոգուն ու տրամաբանությանը: Անընդունելի է տարբեր աշխատանքային ստաժ ունեցող, բայց նույն հաստիք զբաղեցնող քաղծառայողներին վճարել նույն չափի աշխատավարձ: Առաջարկում ենք առաջնորդվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի աշխատավարձերի սանդղակով: 4. Անհասկանալի է ներառական կրթության մասնագետների հաստիքների բացակայությունը հաստիքացուցակում, հատկապես երբ ԿԱՊԿՈՒ աշակերտների թիվը մի քանի տասնյակ է: Շնորհակալություն առաջարկության համար։ 1․ Հաշվի առնելով, որ անկախ դասարանում առկա աշակերտների թվից, էականորեն չի փոխվում ոչ ուսուցիչների դրույքաչափը և ոչ էլ դպրոցի պահպանման ծախսը, ուստի նախագծով առաջարկվում է անցում կատարել ըստ դասարանների թվի ֆինանսավորման կարգի։ 2․ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ 3․ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ 4․ Նախագծով ԿԱՊԿՈՒ աշակերտների համար նախատեսվել է ուսուցչի օգնականի հաստիք։
16 Սարգիս Խաչատրյան 17.08.2020 21:55:08 Հարգելի' հեղինակներ, ինչպես կարելի է ենթադրել առաջարկվող կարգը նման բովանդակությամբ ընդունվելուց հետո հանրապետությունում գործազուրկ կդառնան ոլորտի ավելի քան 2000 աշխատողներ` ՄԿԱ գծով տնօրենի տեղակալներ, ԴԱ կազմակերպիչներ, հոգեբաններ, հատուկ մանկավարժներ, սոցմանկավարժներ: Առաջարկում եմ դիտարկել ՄԿԱ գծով տնօրենի տեղակալի հաստիքի պարտադիր լինելու հարցը հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև 12-24 դասարաններ ունենալու դեպքում նախատեսել մեկական դրույք ՈՒԱ և ՄԿԱ գծով տնօրենի տեղակալների հաստիք: Քանի որ առաջարկվող կարգով ծանրաբեռնվում է ՈՒԱ գծով տնօրենի տեղակալը և դառնում է ՈՒԴԱ գծով տնօրենի տեղակալ և ստիպված է կատարելու մեծածավալ աշխատանք, որից կտուժի աշխատանքի որակը: Կարևոր եմ համարում նաև վերոգրյալ հաստիքների առկայությունը դպրոցներում, հաշվի առնելով նրանց կատարած ծավալուն աշխատանքը՝ համընդհանուր ներառմանն ընդառաջ (ներկայում գործող կարգով կախված ֆինանսավորման չափից՝ մի շարք դպրոցներ ունեն վերը նշված հաստիքները): Կանխավ շնորհակալություն: 1․ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագծով հոգեբանների, հատուկ մանկավարժների, սոցմանկավարժների հաստիքներ կնախատեսվեն համապատասխան դպրոցներում: 2․ ՄԿա գծով փոխտնօրենի հաստիքի հարցը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ 3․ ՈՒԴա գծով փոխտնօրենի հաստիք նախատեսված է նախագծով։
17 Սարգիս Խաչատրյան 24.08.2020 20:58:24 Հարգելի' հեղինակներ,խնդրում եմ նաև պարզաբանել` առաջարկվող գործակիցները կիրառվելու են բազային աշխատավարձի՞ (66140), թե՞ նվազագույն աշխատավարձի (88312 կամ 91270) վրա, եթե բազային աշխատավարձի` ուրեմն նաև պետք նախատեսել քաղծառայության պաշտոնների համար նախատեսվող դրույքաչափերին համապատասխան աճ, որովհետև շատ դեպքերում տեղի է ունենալու աշխատավարձի նվազում բոլոր հաստիքներում, կամ պետք է առնվազն երաշխավորվի (օրենքով ամրագրվի) աշխատավարձի պահպանում, եթե աշխատանքային դրույքը մնում է նույնը։ Շնորհակալություն հարցերի համար։ առաջարկվող գործակիցները նախատեսվում է կիրառելու բազային աշխատավարձի (66140) նկատմամբ, որը ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով կարող է ավելանալ, աշխատավարձերի նվազեցում նախագծով չի նախատեսվում, ինչը ամրագրված է նախագծով
18 Սարգիս Խաչատրյան 26.08.2020 11:08:50 Ի՞նչով է պայմանավորված խտրական մոտեցումը վարչական աշխատողների նկատմամբ, եթե ուսուցիչների ՈՒՆԱ-ն 2020թ. հունվարի մեկի դրությամբ ենթակա է պահպանման իսկ վարչական աշխատողներինը` լիազոր մարմնի համաձայնությամբ, ո՞րն է նման կարգավորում տալու իմաստը, կամ լիազոր մարմինը իր գործողությունների մեջ ի՞նչ մոտեցում է որդեգրելու, և ի՞նչն է լինելու որոշման հիմքում: Շնորհակալություն հարցի համար։ Հարցը կքքնարկվի
19 Գոհար Մարտիրոսյան 17.08.2020 22:34:03 Հարգելի ԿԳՄՍՆ , մանրամասն ուսումնասիրելով նախագիծը, բացահայտեցի , որ ՄԿԱ գծով փոխտնօրենների համար զարմանալի և փոքր ինչ տարակուսելի նախագիծ եք մշակել . հանրակրթական դպրոցումներում այլևս չի լինելու այդ հաստիքը։ Իսկ Դուք երբևիցե մտե՞լ եք դպրոց, գիտե՞ք , թե ի՞նչ ահռելի կրթական , բարոյադաստիարակչական աշխատանքներ են իրականացնում կրթական աջակցությունների գծով փոխտնօրենները, ինչպե՞ս են դպրոցում կազմակերպում ուսուցումն ու դաստիարակչական աշխատանքները միաժամանակ ,նույնիսկ հանգստյան օրերին ։Դա արվել է մեծ սիրով և բարձր պատասխանատվությամբ։ Որպես ՀՀ հպարտ քաղաքացի և ազնիվ մանկավարժ ( ով 27 տարի նվիրվել է սերուդներ կրթելու գործին ,որից 21_ը որպես ՄԿԱ գծով փոխտնօրեն), ողջունում եմ բոլոր լավ նախագծերը ,որոնց արդյունքում կդաստիարակվեն ՀՀ _ ը արժանի քաղաքացիներ , այդ առումով անգնահատելի է Ձեր ներդրումը նմանօրինակ նախագծերում։ ԱՌԱՋԱՐԿՍ հետևյալն է . հանրակրթական դպրոցներում ( այն էլ այն դպրոցներում ,որոնք ունեն 700 և ավելի աշակերտներ )ՄԿԱ գծով տնօրենի տեղակալի հաստիքը ամենապահանջվածն է ուսումնադաստիարակչական ողջ գործընթացը կազմակերպելու գործում , ուստի փոքր վրիպակն անգամ կարող է վատ անդրադառնալ այդ աշխատանքների կազմակերպման վրա . ուստի պետք է կատարվեն որոշակի հստակեցումներ։ Խնդրում եմ Ձեր կողմից ճիշտ և արդարացի որոշման կայացում, Ձեր ողջամիտ մոտեցման արդյունքում կշահի և՛ դպրոցը ,և՛ աշակերտն ու ծնողը, իսկ մենք ' փոխտնօրեններս , արժևորված ու գնահատված կզգանք այսքան երկար տարիներ մեծ նվիրումով աշխատելուց հետո։ Ակնկալում եմ նախագծի փոփոխություն կապված ՄԿԱ գծով փոխտնօրենի հաստիքի համար ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
20 Լիլիթ Քոչարյան 18.08.2020 11:13:03 Կարևորել ֆինանսական գծով պատասխանատու գլխավոր հաշվապահի աշխատանքը/ 0.5 / մինչև 12 դասարան ունեցող դպրոցներում, քանի որ հասարակական հիմունքներով կատարում են գործավարի, կադրային գործի աշխատակցի աշխատանքը,անվճար սպասարկում են սոց փաթեթի համակարգը: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
21 Լիլիթ Քոչարյան 18.08.2020 11:13:29 Դասարանների շեմը վերանայել,գյուղական հիմնական դպրոցները ցավոք ունեն 9 դասարան/ լավագույն դեպքում/: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
22 Կարինե Մարգարյան 18.08.2020 11:19:20 Առաջարկում եմ բանաձևում ՄՄԳ-ի համար ավելացնել x արտադրիչ, որը կհամապատասխանի մեթոդմիավորումների թվին տվյալ դպրոցում կամ կսահմանվի նախատեսվող միասնական թիվ: Շնորհակալություն առաջարկության համար։ մի քանի մեթոդ մասնախմբեր դեպքում կսահմանվեն հավելավճարներ համապատասխան թվով
23 Կարինե Մարգարյան 18.08.2020 11:19:20 Երկհերթ դպրոցների համար վերանայել փոխտնօրենի և գործավարի հաստիքային միավորների չափը, քանի որ մինչև 24 դասարան ունեցող դպրոցներում նախատեսվում է համապատասխանաբար 0,75 և 0,5 հաստիքային միավոր ՈՒԱ տնօրենի տեղակալ և գործավար: Շնորհակալություն։ Առաջարկը չի ընդունվել, քանի որ Նախագծով հաստիքների քանակը սահմանվում է դասարանների թվին համապատասխան՝ անկախ այն հանգամանքից, թե դպրոցը 1 հերթ է, թէ՝ 2։
24 Կարինե Մարգարյան 18.08.2020 11:24:40 Աշխորհրդի և ծնողխորհրդի աշխատանքների կազմակերպման համար կարելի է դպրոցում ունենալ գոնե ԴԱԿ, որը տարբեր կազմակերպական հարցերում կլինի ՈՒԱ փոխտնօրենի օգնականը: Չի ընդունվել։ Նման հաստիքների նախատեսումը նպատակահարմար չի, թեպետ դպրոցները կարող են իրենց նախատեսել նմանատիպ հաստիք՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության պայմաններում։
25 Կարինե Մարգարյան 18.08.2020 11:26:13 Ներառականության անցման հետ կապված անհրաժեշտ է ունենալ հոգեբան և սոցմանակավարժ: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։