Հարգելի՛ գործընկերներ,
Նախագծի հավելվածում զետեղված տվյալների զգալի մասը դասվում է պետական գաղտնիքի շարքին՝ համաձայն ՀՀ կառավարության 11 հունվարի 2024 թվականի N 53-Ն որոշման 3-րդ կետի 33 ենթակետի՝ «Ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերական օբյեկտների տեխնիկական, ինչպես նաև քաղաքների ու խոշոր բնակավայրերի խմելու և կենցաղային ջրամատակարարման համար օգտագործվող ջրաղբյուրների (հորատանցք, բնաղբյուր) տեղադիրքի և այլ բացահայտումների վերաբերյալ տեղեկությունները»։
Հաշվի առնելով վերոհիշյալը՝ առաջարկում ենք գաղտնիացնել Նախագծում առկա հավելվածը։
Բացի դա, առաջարկում ենք ուղղել «Հակիրճ բնութագրում» առկա ժամանակահատվածի վրիպակը՝ «01.05.2026թ.-20.09.2025թ.» փոխարինելով «01.05.2026թ.-20.09.2026թ.»-ով։
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: