եմ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 25-ի N 1379-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն 14.05.2026 12:04:06 | Մասամբ է ընդունվել | Հարգելի՛ գործընկերներ,
Նախագծի հավելվածում զետեղված տվյալների զգալի մասը դասվում է պետական գաղտնիքի շարքին՝ համաձայն ՀՀ կառավարության 11 հունվարի 2024 թվականի N 53-Ն որոշման 3-րդ կետի 33 ենթակետի՝ «Ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերական օբյեկտների տեխնիկական, ինչպես նաև քաղաքների ու խոշոր բնակավայրերի խմելու և կենցաղային ջրամատակարարման համար օգտագործվող ջրաղբյուրների (հորատանցք, բնաղբյուր) տեղադիրքի և այլ բացահայտումների վերաբերյալ տեղեկությունները»։
Հաշվի առնելով վերոհիշյալը՝ առաջարկում ենք գաղտնիացնել Նախագծում առկա հավելվածը։
Բացի դա, առաջարկում ենք ուղղել «Հակիրճ բնութագրում» առկա ժամանակահատվածի վրիպակը՝ «01.05.2026թ.-20.09.2025թ.» փոխարինելով «01.05.2026թ.-20.09.2026թ.»-ով։ |
Նախագծի բովանդակությունը չի հակասում ՀՀ կառավարության 11 հունվարի 2024 թվականի N 53-Ն որոշման 3-րդ կետի 33 ենթակետի պահանջներին։
|
||
| 2 | Սուրեն Սեմերջյան 15.05.2026 10:42:26 | Ընդունվել է | Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով առաջարկվում է Կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 25-ի » N 1379-Ն որոշման հավելվածի 12.2-րդ կետում «(800000 հատ)» բառերը փոխարինել «(1.020.000 հատ)» բառերով: «(800000 հատ)» բառերը առկա են միայն փոփոխվող որոշման հավելվածի 2.12-րդ կետում, իսկ 12.2-րդ համարի կետ հավելվածը չունի: |
Վրիպակը շտկվել է՝ Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետ խմբագրվել է։ |
||
| 3 | Սուրեն Սեմերջյան 15.05.2026 10:42:26 | Ընդունվել է | Նախագծի հիմնավորումը կցված չէ, ուստի պարզ չէ, թե ինչպես է որոշվել Սևանա լճից 01.05.2026թ.- 20.09.2025թ. ժամանակահատվածի համար նախատեսված ջրառի քանակը: Կարծես անցյալ տարվանից այս ցուցանիշի մասով նվազում կա, ինչը գովելի է, բայց միևնույն է ցանկալի կլիներ 2026 թվականին նախատեսված ջրառի ծավալի որոշման հիմնավորումը տեսնել: |
Նախագծի հիմնավորումը կցված է, այն կարող եք տեսնել «Առնչվող փաստաթղթեր/ հղումներ» հատվածում |