Discussed 07.08.2023 - 22.08.2023 «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Իրավական ակտի ընդունումն ուղղված է նախադպրոցական կրթության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը: 0 0 0 2518
Discussed 13.07.2023 - 28.07.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ ուսումնական հաստատություններում կառավարման նոր մոդելին անցնելու ողջ տրամաբանությունը տնօրենի կողմից բովանդակային պատասխանատվություն կրելն է, որի համար վերջինս պետք է կազմի հաստատության զարգացման ծրագիրը, ինչից պարզ է դառնալու, թե որքանով է հավակնորդը պատկերացնում հաստատության զարգացման հեռանկարը, ինչպես է իրականացնելու այն բոլոր քայլերը, որոնք միտված են լինելու հաստատությունում կրթության որակի բարձրացմանը, նոր չափորոշչով կրթություն կազմակերպելուն, և այդ համատեքստում կարևորվում է մասնագետի պատրաստվածությունն ու համապատասխանությունն այն պաշտոնին, որին հավակնում է: Ուստի Կրթության կառավարման պետական լիազոր մարմինը նպատակահարմար է գտնում տնօրենի հետ անցակցվող հարցազրույցի գործառույթը ստանձնելն այս փուլում, որը շատ կարևոր է գործընթացի մեկնարկի փուլում ընդհանուր պատկերացում կազմելու համար, թե ովքեր են լինելու հաստատությունների ապագա կառավարիչները կարևորագույն այդ պաշտոնում, և արդյոք զարգացման ծրագրերը համահունչ են պետական քաղաքականության սկզբունքներին: Անհրաժեշտություն է առաջացել նաև նկարագրելու հարցազրույցի ընթացակարգը: Ներկայում գործող կարգում առկա է բողոքարկման վերաբերյալ կարգավորում, որն արտացոլված չէ վերնագրում: Կարգում առկա է նաև ժամկետի հետ կապված խնդիր, որն ի հայտ է եկել գործընթացը մեկնարկելու ժամանակ: Հաշվի առնելով այս և նմանօրինակ այլ խնդիրները՝ տնօրենի մրցույթի կարգում փոփոխության անհրաժեշտություն է առաջացել: 7 16 8 4555
Under development Discussed 30.06.2023 - 15.07.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի N 216-Ն որոշմամբ սահմանված պաշտոնների նկարագրերը ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների վրա տարածելու անհրաժեշտությունից (բացի վերոնշյալ որոշմամբ սահմանված տնօրենի, համակարգողի, կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի պաշտոններից, որոնք կառավարման նոր համակարգի անցնող հաստատություններում է գործելու): Անհրաժեշտություն է առաջացել նաև նոր հավելվածով սահմանել կառավարման հին մոդելով աշխատող ուսումնական հաստատությունների տնօրենի, դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի, մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի և անձնակազմի կառավարման մասնագետի պաշտոնի նկարագրերը (վերջինս սահմանված չէր): 1 2 1 3701
Discussed 25.10.2022 - 09.11.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններով: Իրավական ակտի մշակման նպատակը բարեփոխումների տրամաբանությանը համապատասխան տնօրենի, վարչատնտեսական համակարգողի գործառույթները սահմանող դրույթներում կարգավորումներ տալն է, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ որոշ դրույթներում հստակեցումներ կատարելը: 3 3 5 4680
Discussed 24.10.2022 - 08.11.2022 «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 26-ի մասի 18-րդ ենթակետի պահանջից: Նախագծով առաջարկվող գործընթացի նպատակը օրենքով սահմանված կարգով տնօրենի պաշտոնավարման շարունակականությունն ապահովելն է զարգացման ծրագրի կատարողական ցուցանիշների հիման վրա՝ հրաժարվելով ներկայում հավաստագրման վկայականի առկայության հիմքով և դպրոցի խորհրդի որոշմամբ միցույթի անցկացումից: Արդյունքում տնօրենի հետ կնքված 5-ամյա պայմանագրի ժամկետը կերկարաձգվի հաստատությունում կրթության որակի բարձրացմանը ուղղված զարգացման ծրագրի արդյունքային ցուցանիշների հիմքով: 6 3 2 4512
Discussed 21.10.2022 - 05.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 395-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց քննության անցկացման, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման գործընթացների հետ կապված բարեփոխումներ իրականցնելու վերաբերյալ: 4 1 0 4050
Discussed 07.10.2022 - 22.10.2022 «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններում ամրագրված է ուսումնական հաստատություններում կառավարման գործընթացի տարանջատումը տնօրենի վարչատնտեսական մասի համակարգողի միջև, և դրանից բխող վերանայման անհրաժեշտություն է առաջացել տնօրենի մրցույթի կարգում: 4 8 6 5999
Located in RA National Assembly Discussed 17.01.2022 - 01.02.2022 «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով հանրակրթության ոլորտում նախատեսվում է կատարել փոփոխություններ հետևյալ ուղղություններով՝ 1․ ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ. 2․անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում մինչև 2023 թվականը. 3․նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը. 4.ուսուցիչների ընձեռել մասնագիտական զարգացման հնարավորություն: 17 37 18 20259
Located in RA Government Discussed 05.11.2021 - 20.11.2021 ««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության օրենքը «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ հաստատված և Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) սահմանված ծրագրային նպատակների իրագործման անհրաժեշտությամբ։ 398 579 30 18511