Add to favourites

««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 «Հանրակրթության մասին»  օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները  պայմանավորված են հաստատության տնօրենի հավակնորդին տրվող հավաստագրի գործողության ժամկետի, դրանով պայմանավորված կարգավորումների հստակեցման, ինչպես նաև ուսուցչի մասնագիտական զարգացմանն ուղղված՝ հերթական և կամավոր ատեստավորումների գործընթացների արդյունքում կառավարության որոշումներով սահմանված դեպքերում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքերի տարանջատման, օրենքում որոշ հասկացություններ, լիազորող նորմերի ձևակերպումներ ու դրույթներ վերանայելու   անհրաժեշտությամբ:

Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները թույլ կտան հստակեցնել ոլորտում առկա իրավահարաբերությունները, կարգավորել  տնօրենի հավաստագրի կասեցման դեպքերի հավասարաչափ  ազդեցության հնարավորությունը:

Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու վարձատրության բարձրացմանն ուղղված՝ հերթական և կամավոր ատեստավորումների արդյունքում չատեստավորված մասնագետների հետ պայմանագրի լուծման մասով դրույթների հստակ տարանջատման արդյունքում այլևս այդ երկու  ատեստավորումները միաժամանակ չեն դիտարկվի, այլ առանձին կետերով կկարգավորվեն՝ կիրառողների և շահառուների համար հստակ և հասկանալի դարձնելով հնարավոր հետևանքների մասին դրույթները:    

Ուսուցչի մոտ մասնագիտական զարգացման գնահատված կարիքը առարկայական գիտելիքի իմացությունը լինելու դեպքում ուսուցիչը նույն տարում պարդադիր մասնակցելու է պետական   բյուջեի միջոցներով կազմակերպվող համապատասխան բովանդակությամբ վերապատրաստման, որից հետո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝  կամավոր ատեստավորմանը:

Կսահմանվի ուսումնական հաստատություններում վարչատնտեսական կառավարման անցնելու մեկնարկային ժամկետ, որի արդյունքում տնօրենի թափուր տեղ առաջանալու պահից սկսած՝ նշանակված գործադիր մարմինների կամ ժամանակավոր պաշտոնակատարների համար հետագա անելիքները հստակ պլանավորելու և իրականացնելու հնարավորություն կընձեռվի:

Հավաստագրի գործողության ժամկետը կհստակեցվի՝ նշանակված գործող տնօրենների համար դարձնելով այն անժամկետ նաև այն դեպքում, երբ ատեստավորման արդյունքում պայմանագրի ժամկետը երկարաձգվել է, իսկ նոր մրցույթին մասնակցող անձի համար առնվազն 5 տարի առաջ հավաստագրված լինելու մասին կարգավորում կսահմանվի:

   Օրենքի լրամշակման արդյունքում hանրակրթության բովանդակության փոփոխությունները  հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել՝ հնարավորինս զերծ մնալով հակասություններից և անհամապատասխանություններից:

  • Discussed

    01.03.2024 - 17.03.2024

  • Type

    Law

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2422

Print

Suggestions

Գոհար Խաչատրյան

16.03.2024

Եվս մեկ առաջարկ․ 95% և ավել արդյունք արձանագրած ուսուցիչները երաշխավորություն ունենան ԿԳՄՍ նախարարության կողմից կամավոր ատեստավորմանը նախորդող ժամանակահատվածում (վերջինս սահմանի ԿԳՄՍՆ-ն ) անցկացնելու ուղղորդող սեմինարների շարք։

Գոհար Խաչատրյան

16.03.2024

Հանրապետությունում ունենք շատ արհեստավարժ և իրենց առարկայի գիտակ ուսուցիչներ, ովքեր, տարիքային առանձնահատկություններից ելնելով (առողջական, դանդաղ մտածելու և այլ),խուսափում են մասնակցել սեփական նախաձեռնությամբ կամավոր ատեստավորմանը։ Նաև գիտեմ դեպքեր, երբ մասնակցել և ձախողել են այն վերը նշված պատճառներով։ Ուստի առաջարկում եմ երեսունհինգ և ավելի աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչների համար սահմանել ավելի երկար ժամանակ՝ երեքուկես կամ չորս ժամ։ Առաջարկը ծնվել է շատ ուսուցիչների հետ զրույց-քննարկումների արդյունքում։ Ուստի կարծում եմ, որ նման որոշում ընդունելու դեպքում տարակարծություններ կամ դժգոհություններ չեն լինի, և առավել մեծ թվով ուսուցիչներ կմասնակցեն կամավոր ատեստավորմանը՝ իրենց մոտ ևս գրանցելով մասնագիտական զարգացման աճ։

Հովհաննես Ստեփանյան

16.03.2024

Առաջարկում եմ 26-րդ հոդվածի 2-րդ մասում ավելացնել 5-րդ կետ հետևյալ բովանդակությամբ- Տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և կամավոր ատեստավորում անցած անձը:Ավելացնել 2.1 կետ հետևյալ բովանդակությամբ-Մինչև ուսուցչի թափուր տեղի մրցույթի կայանալը ուսուցիչ կարող է նշանակվել 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի պահանջները բավարարող անձինք

See more