Հարգելի ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, դպրոցի տնօրենի ապագա հավակնորդ իմ մտահոգությունն եմ հայտնում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավակնորդի զարգացման ծրագիր բովանդկային բաղադրիչների անհամաչափ և ոչ բոլորին հասանելի լինելու, ընկալման վերաբերյալ: Հանրապետությունում գործում է 1400ից ավել հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն առանձնահատկությունները: Մենք ողջունում ենք ամեն դրական փոփոխություն, բայց և այնպես խնդիր ունենք թյուրընկալման բազում դեպքերի: Մի պարագայում հավակնորդներն են սրտնեղում անարդար և կողմնապահ գնահատումից, գնահատողների բարձրաձայնած վերաբերմունքից, մյուս դեպքում ԿԳՄՍ նախարարության կողմից դրամաշնորհային մրցույթում հաղթող կազմակրպությունների ղեկավարները և/կամ գնահատող փորձագետները ներկայացված զարգացման ծրագրերի բովանդակությունից: Կարծում ենք խնդիրը ոչ այնքան գործընթացային է որքան ձևաչափի և դրա ընկալման տարրընթերցումներից:
Ստացվում է հավակնորդների մոտ 90 և ավել տոկոսն անպիտան ծրագրեր են գրում, իսկ մոտավորապես 10 տոկոսը մի կերպ հաղթահարում է սահմանված շեմը որերրոդ փորձից: Առաջարկում ենք սահմանել այնպիսի ձևաչափ, գնահատման համակարգ, որ երկուստեք անվստահության և սրտնեղության եզրեր չստեղծի հավակնորդի և գնահատողի միջև, այլ ճիշտ հակառակը, հավակնորդին` ում զարգացման ծրագիրը չեն երաշխավորել, պարզ և հասկանալի լինի թերացումները, դրանց շտկման ճանապարհային քարտեզը:
Միաժամանակ ողջյունում ենք Մասնակցային դպրոցի, որպես նորընտիր գնահատող կազմակերպություն, արված առաջարկություններն այն մասին, որ զարգացման ծրագրում որպես բովանդակային որակական բաղադրիչ նկարագրված լինեն նաև հետևյալ որոշ վերապահումներով, մասնավորապես
1) Սովորողների ակադեմիական առաջընթաց, ուսուցման ու կրթության որակի կառավարում և բարելավում։
2) Սովորողների առաջադիմության տվյալների կառավարում, ուսուցման և գնահատման պլանավորում, առաջադիմության բարելավմանն ուղղված մանկավարժական մոտեցումների կիրառում։
3) Սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերի և իրավունքների պաշտպանություն, ժողովրդավարական արժեքային միջավայրի խթանում և բարելավում:
(Խմբագրված է քանի որ, ի սկզբանե այս կետի մասնակցային, ներառական, բազմակարծիք միջավայրը ժողովրդավար կառավարման և կազմակերպման սկզբունենր են, սակայան ժողովրդավարության հատկանիշները իրենց մեջ ներառում են թափանցիկությունը, հաշվետվողականությունը և այլն, ուստի տարանջատել և որևէ ուղղորդված մասնաբաժին վերցնել հարկավոր չէ, քանի որ ժողովրդավարական մոտեցումը իր մեջ տասից ավել հատկանիշներ է պարունակում)։
4) Ուսուցիչների ինքնակրթություն և խրախուսում, մասնագիտական զարգացման և մանկավարժական մոտեցումների կիրառման հնարավորությունների ընդլայնում։
(Խմբագրված է քանի որ, 4-րդ կետում մատնանշված՝ «անհրաժեշտ մարդկային, ժամանակային և նյութատեխնիկական ռեսուրսների օգտագործման առաջնահերթությունների սահմանում» արտահայտությամբ ենթադրյալ պահանջը որը առաջարկվում է գրվել հավակնորդի կողմից անչափելի է և սուբյեկտիվ գնահատման տեղիք է տալիս)։
Ինչպես նաև ձեր կողմից տրված եզրակացությունից կարելի է ենթադրել որ վերը թվարկած կետերը արտացոլված են լինելու բովանդակության մեջ (նպատակ, խնդիր, գործողություն), ըստ այդմ առաջարկում ենք գնահատման ձևաչափի մշակման գործընթացում մեր կողմից մատնանշված կետերի առանձնահատկությունները սահմանել հաշվի առնելով․
1․ Արդյոք ներկայացված իրավիճակի վերլուծությունից պարզ կդառնա, անհրաժեշտ է արդյոք որպես առանձին նպատակդրում որևէ չափ անդրադառնել այդ կետերին։ Ինչը չի վտանգի բարձր գնահատական ստանալու հավակնության, քանի որ տվյալ կետի պահանջները արդեն իսկ բավարար են հիմք ընդունելու ներկայացված նկարագրական վերլուծությունը։
2․ Որևէ կետին վերաբերող ուղիղ նպատակդրամն բացակայությունը, դեռ չի ենթադրի, որ դրան այլ կետերի մեջ անդրադարձ չի արվել, քանի որ հնարավոր է տարբերակ որտեղ ժողովրդավարական մոտեցումները արդեն իսկ ներկայացված են։ Մասնավորապես՝ որոշումներ կայացնելու, կարիքի գնահատելու, կառավարմն և խորհրդակցական մարմնում մասնակցությունն ապահովելի և նմանատիպ այլ գործառույթներում և միջոցառումներում։
3․ Եթե տվյալ կետերին անդրադարձել են մեկից ավել նպատակներով, կամ խնդիրներով, հնարավորություն ընձեռի հավաքելու ավելի բարձր գնահատականներ։ Իսկ եթե տվյալ կետերին անդրադարձել են միայն գործողությունների միջոցով, կամ գործողությունների մեջ, գնահատվեն ավելի ցածր միավորներով։
Ակընկալում ենք, որ զարգացման ծրագրի ձևաչափին զուգահեռ գնահատման ձևաչաի մշակման գործընթացում հաշվի կառնվեն նաև ձևաչափի բաղադրիչների չհակասող, սակայն ստեղծագործական առանձնահատկություններով մոտեցումներին համահունչ զարգացման ծրագրեր, որոնք ըստ էության ցածր չեն գնահատվի։