Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իրավական  ակտում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի N 216-Ն որոշմամբ սահմանված պաշտոնների նկարագրերը ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների վրա տարածելու անհրաժեշտությունից (բացի վերոնշյալ որոշմամբ սահմանված տնօրենի, համակարգողի, կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի պաշտոններից, որոնք կառավարման նոր համակարգի անցնող հաստատություններում է գործելու):

   Անհրաժեշտություն է առաջացել նաև նոր հավելվածով սահմանել կառավարման հին մոդելով աշխատող ուսումնական հաստատությունների տնօրենի, դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի, մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի և անձնակազմի կառավարման մասնագետի պաշտոնի նկարագրերը (վերջինս սահմանված չէր):

  • Discussed

    30.06.2023 - 15.07.2023

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3087

Print

Suggestions

Անժելա Առակյան

12.07.2023

ՀՀ կառավարության 14 հոկտեմբերի 2010 թվականի N 1391-Ն որոշմամբ մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպչի /դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ/ պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կամ միջին մասնագիտական կրթություն` մանկավարժական որակավորմամբ: Կարծում եմ հանրակրթական ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական կրթությամբ դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի պաշտոնն զբաղեցնողներին,որոնք ունեն 15 և ավելի տարվա աշխատանքային փորձ պետք է հնարավորություն տալ աշխատելու:Եթե միջին մասնագիտական կրթություն ստացողներին հրարավորություն չեք տալիս աշխատելու,ապա ինչի համար են միջին մասնագիտական հաստատությունները:Դիպլոմի համար ծախսված 4-5 տարիները առավել չեն ,քան մարդու երկար տարիների աշխատանքային փորձը :

See more