Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

«Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման կարգը, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանում սահմանված է, որ հավաստագրման քննությանը կարող է մասնակցել ցանկացած անձ, որը բավարարում է «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, սակայն նույն կետում, ինչպես նաև դիմումի ձևում ներառված չեն այն դեպքերը, երբ անձը չի կարող մասնակցել հավաստագրման քննությանը:

Սույն փոփոխությունով և լրացումներով նախատեսվում է վերացնել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման կարգը, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանի և Օրենքի միջև առկա հակասությունները, ինչպես նաև կատարել որոշակի կարգավորումներ:

  • Discussed

    26.01.2024 - 10.02.2024

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1808

Print