Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը ներկայացնում է կազմակերպական, ընթացակարգային և տեխնիկական մեխանիզմների ամբողջություն, որն ուղղված է տեղեկատվական համակարգերում մշակվող տվյալների հասանելիության ապահովմանը թվային անվտանգ միջավայրում։ Այս կարգով սահմանվում են պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգի կառուցվածքը, պետական տեղեկատվական համակարգի սպասարկման կարգը, տվյալների շտեմարանները պետական տեղեկատվական համակարգում գրանցման ընթացակարգը, այդ գործընթացում պետական մարմինների դերաբաշխումը, տվյալների շտեմարանի ստեղծման կազմակերպչական պահանջները, տվյալների շտեմարանի տեխնիկական փաստաթղթերի համակարգման պայմանները և ընթացակարգը։ Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը (այսուհետ՝ ՊՏՀ ԿՀ) կազմված է Պետական տեղեկատվական համակարգը կառավարող տեղեկատվական համակարգից  և դրա կառավարման սկզբունքներից։ ՊՏՀ ԿՀ  հիմնական նպատակն է ապահովել բավարար գործիքակազմ պետական տեղեկատվական համակարգի  կառավարման համար, որով կապահովվի ՊՏՀ գործունեության թափանցիկությունը, ՊՏՀ զարգացման պլանավորումը, տվյալների շտեմարանների համապատասխանության վերահսկման գործառույթը։

  • Discussed

    25.03.2026 - 09.04.2026

  • Type

    Decision

  • Area

    High tech industry, Information technologies

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 605

Print

Suggestions

Գեւորգ Հայրապետյան

09.04.2026

Նախագծի հիմքում «Հանրային տեղեկությունների մասին»ՀՀ օրենքի (այսուհետ նաեւ՝ ՀՏ օրենք) 20-րդ հոդվածի 2-րդ մասն է, որի համաձայն՝ պետական տեղեկատվական համակարգին աջակցող համակարգերը ստեղծվում (ձևավորվում) են Կառավարության որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Կառավարությունը հաստատում է նաեւ նշված համակարգերի կիրառման կարգերը (կանոնակարգերը), եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։ Այդ համակարգերն են՝

1) տվյալների դասակարգման համակարգը.

2) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը.

3) տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգը.

4) տվյալների փոխանակման շերտը.

5) պետական տեղեկատվական համակարգի (ՊՏՀ) կառավարչական համակարգ:

 

Այնինչ նախագիծն առերեւույթ դուրս է եկել լիազորող նորմի շրջանակներից, մասնավորապես

  • սահմանում է մինչեւ «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված և գործող տվյալների շտեմարանների լիազորված մարմինների պարտականությունը՝ պատրաստելու տվյալների շտեմարանի փաստաթղթերը մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը: - նման լիազորող նորմ ՀՏ օրենքում առկա չէ
  • սահմանում է հասկացություններ, որոնք արդեն իսկ սահմանված են վերաբերելի օրենքներով (օրինակ՝ տվյալների շտեմարանի հասկացությունը), կամ սահմանում է օրենքներով արդեն իսկ սահմանված հասկացությունների ձեւափոխված տարբերակներ (օրինակ՝ տվյալների փոխանակման շերտի անգլերեն անվանումը, հապավումը, որոնք նախագծում այլեւս չեն հանդիպում)
  • սահմանում է ՊՏՀ-ի կառավարման սկզբունքները - լիազորող նորմի շրջանակները հստակորեն սահմանված են ՀՏ օրենքով եւ դրանք չեն ներառում նման սկզբուքններ սահմանելու հնարավորությունը
  • սահմանում է տվյալների շետամարանների ստեղծումը, ստեղծման մերժումը, ծտեմարանի աշխատանքի դադարեցումը, ինչպես նաեւ տվյալների շտեմարանում հավաքագրված տվյալների կազմը փոխելը - ՀՏ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը չի նախատեսում նման լիազորություն։
  • սահմանում է ինքնավար մարմնի գործառույթներչը ՊՏՀ ԿՀ անխափան գործունեությունը եւ անվտանգությունն ապահովելու շրջանակներում - ՀՏ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը չի նախատեսում նման լիազորություն, ավելին, ինքնավար մարմնի գործառույթների վերաբերյալ հարցերն առերեւույթ կարգավորման են ենթակա «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքի շրջանակներում։

 

Առաջարկում եմ Նախագիծը խմբագրել՝ համապատասխանեցնել ՀՏ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի նորմի լիազորության շրջանակին, բացառել Տ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասից չբխող կարգավորումները։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: