Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.   Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը ներկայացնում է կազմակերպական, ընթացակարգային և տեխնիկական մեխանիզմների ամբողջություն, որն ուղղված է տեղեկատվական համակարգերում մշակվող տվյալների հասանելիության ապահովմանը թվային անվտանգ միջավայրում։ Այս կարգով սահմանվում են պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգի կառուցվածքը, պետական տեղեկատվական համակարգի սպասարկման կարգը, տվյալների շտեմարանները պետական տեղեկատվական համակարգում գրանցման ընթացակարգը, այդ գործընթացում պետական մարմինների դերաբաշխումը, տվյալների շտեմարանի ստեղծման կազմակերպչական պահանջները, տվյալների շտեմարանի տեխնիկական փաստաթղթերի համակարգման պայմանները և ընթացակարգը։ Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը (այսուհետ՝ ՊՏՀ ԿՀ) կազմված է Պետական տեղեկատվական համակարգը կառավարող տեղեկատվական համակարգից  և դրա կառավարման սկզբունքներից։ ՊՏՀ ԿՀ  հիմնական նպատակն է ապահովել բավարար գործիքակազմ պետական տեղեկատվական համակարգի  կառավարման համար, որով կապահովվի ՊՏՀ գործունեության թափանցիկությունը, ՊՏՀ զարգացման պլանավորումը, տվյալների շտեմարանների համապատասխանության վերահսկման գործառույթը։

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս բացակայում է ՊՏՀ ԿՀ, որը հանգեցրել է պետական մարմինների տեղեկատվական համակարգերի ոչ ստանդարտացված լուծումների և համահավասար զարգացման, ինչն էլ իր հերթին բերում է փոխգործելիության խնդիրների։ ՊՏՀ ԿՀ-ն ծառայում է որպես համակարգերի, բաղադրիչների, ծառայությունների, տվյալների մոդելների, սեմանտիկ ակտիվների և այլնի ազգային գրանցամատյան: ՊՏՀ ԿՀ-ի նպատակն է երաշխավորել պետական հատվածի տեղեկատվական համակարգերի թափանցիկ, հավասարակշռված և արդյունավետ կառավարումն ու զարգացումը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2026 թվականի փետրվարի 13-ի ««Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 117-Ա որոշման պահանջներով, համաձայն որի, ի թիվս այլ օրենքների, սահմանվել են նաև «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը նախատեսված է այդ որոշմամբ սահմանված միջոցառումների ցանկի 22-րդ կետով։

 2.  Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական համակարգերի արդյունավետ կառավարմանը, մասնավորապես՝

·      պետական ​​տեղեկատվական համակարգին միանալու հայտ ներակայացրած տվյալների շտեմարանների ՀՏՄ օրենքի պահանջներին  համապատասխանության գնահատմանը,

·      տվյալների շտեմարանների հիմնադիրների կամ կառավարիչների և գնահատող մարմինների համար հարմար հաղորդակցման ուղու տրամադրմանը,

·      համապատասխանության գնահատման գործընթացում ներգրավված մարմինների դերաբաշխումների սահմանմանը՝ հատկապես անձնական տվյալների պաշտպանության ոլորտում լիազորված մարմնի հետ,

·      պետական ​​տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանների փաստաթղթավորմանը և ցանկացած փոփոխությունների պահպանմանը։

Որոշման նախագծի ընդունմամբ կձևավորվի պետական ​​տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանի կատալոգ, որի միջոցով հնարավոր կլինի տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին՝

1)   որ տեղեկատվական համակարգերն են կազմում պետական ​​տեղեկատվական համակարգը,

2)  ինչ տեսակի տվյալներ են հավաքագրվում և մշակվում պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարաններում,

3)  որ պետական կամ տեղեական ինքնակառավարման մարմիններն են հանդիսանում պետական տեղեկատվական համակարգում գրացված տվյալների շտեմարանների  կառավարիչները և ովքեր են հանդիսանում կոնտակտային անձինք,

4)  որոնք են գրանցված տվյալների շտեմարանների պահպանման և տվյալների հավաքագրման ու մշակման իրավական հիմքերը,

5)  որոնք են գրանցված տվյալների շտեմարանների XML ակտիվները:

ՊՏՀ ԿՀ ստեղծմամբ ձևավորվում է հստակ ընթացակարգային և վարչական միջավայր հետևյալ հարաբերությունների կարգավորման համար՝

·      տեղեկատվական համակարգերի և տվյալների շտեմարանների ստեղծման, օգտագործման, փոփոխման և դադարեցման,

·      ՊՏՀ ԿՀ ներկայացված տվյալների հավաստիության և ամբողջականության համար պատասխանատու մարմնի սահմանման,

·      ՊՏՀ ԿՀ կառուցվածքի սահմանման, այն է՝ ՊՏՀ ԿՀ օգտատիրոջ միջերեսը (user interface), ՊՏՀ ԿՀ ծառայության միջերեսը (service interface) և ՊՏՀ ԿՀ  տվյալների շտեմարանը,

·      ՊՏՀ ԿՀ արտաքին բաղկացուցիչ մասերի սահմանման՝ օգտատերերի աջակցության համակարգը, որը ներառում է միջադեպերի և խնդիրների կառավարման ընթացակարգերը և լուծումները, փոփոխությունների կառավարման համակարգը և մշտադիտարկման համակարգը:

Գործող տվյալների շտեմարանների սույն կարգով սահմանված կարգով փաստաթղթավորման համար սահմանվում են կարգավորող դրույթներ և ժամկետներ, այն է՝ մինչև «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված և գործող տվյալների շտեմարանների լիազորված մարմինները պարտավոր են պատրաստել տվյալների շտեմարանի փաստաթղթերը մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Սեմանտիկ նկարագրություններին վերաբերող տվյալները և 26-րդ կետում նշված տվյալները պետք է մուտքագրվեն ՊՏՀ կառավարչական համակարգ ամենաուշը մինչև 2027 թվականի հունվարի 1-ը:

 3.  Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ, պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 4.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կիբեռանվտանգության թիմի համատեղությամբ։

  • Duration

    25.03.2026 09.04.2026
  • Type

    Decision

  • Area

    High tech industry, Information technologies

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 193

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: