ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 23:08:25 | Not accepted | Նախագծի հիմքում «Հանրային տեղեկությունների մասին»ՀՀ օրենքի (այսուհետ նաեւ՝ ՀՏ օրենք) 20-րդ հոդվածի 2-րդ մասն է, որի համաձայն՝ պետական տեղեկատվական համակարգին աջակցող համակարգերը ստեղծվում (ձևավորվում) են Կառավարության որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Կառավարությունը հաստատում է նաեւ նշված համակարգերի կիրառման կարգերը (կանոնակարգերը), եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։ Այդ համակարգերն են՝ 1) տվյալների դասակարգման համակարգը. 2) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը. 3) տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգը. 4) տվյալների փոխանակման շերտը. 5) պետական տեղեկատվական համակարգի (ՊՏՀ) կառավարչական համակարգ:
Այնինչ նախագիծն առերեւույթ դուրս է եկել լիազորող նորմի շրջանակներից, մասնավորապես
Առաջարկում եմ Նախագիծը խմբագրել՝ համապատասխանեցնել ՀՏ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի նորմի լիազորության շրջանակին, բացառել Տ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասից չբխող կարգավորումները։ |
Նշվում է, որ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով Կառավարությանը վերապահված է պետական տեղեկատվական համակարգին աջակցող համակարգերի ստեղծման և դրանց կիրառման կարգերի սահմանման լիազորություն։ Նախագիծը մշակվել է հենց այդ լիազորության շրջանակում և ուղղված է ՊՏՀ կառավարչական համակարգի գործառնական կիրառման ապահովմանը։ Նախագծով նախատեսված կարգավորումները կրում են կազմակերպչական և ընթացակարգային բնույթ և չեն սահմանում նոր իրավահարաբերություններ կամ օրենքով չնախատեսված ինքնուրույն պարտավորություններ, այլ ապահովում են օրենքով նախատեսված համակարգի ներդրման և կիրառման մեխանիզմները։ Հետևաբար, Նախագիծը չի դուրս գալիս օրենքով նախատեսված լիազորության շրջանակներից և բխում է «կիրառման կարգեր» սահմանելու լիազորությունից։ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է անհամատեղելի տվյալների շտեմարանների գործունեության դադարեցման պարտականություն, ինչը ենթադրում է համապատասխան շտեմարանների նույնականացում, գնահատում և համապատասխանեցում։ Նախագծով նախատեսված տվյալների շտեմարանների փաստաթղթավորման և ժամկետների սահմանումը հանդիսանում է նշված գործընթացի կազմակերպչական և գործնական ապահովման միջոց և բխում է օրենքի անցումային դրույթների իրականացման անհրաժեշտությունից։ |