ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը ներկայացնում է կազմակերպական, ընթացակարգային և տեխնիկական մեխանիզմների ամբողջություն, որն ուղղված է տեղեկատվական համակարգերում մշակվող տվյալների հասանելիության ապահովմանը թվային անվտանգ միջավայրում։ Այս կարգով սահմանվում են պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգի կառուցվածքը, պետական տեղեկատվական համակարգի սպասարկման կարգը, տվյալների շտեմարանները պետական տեղեկատվական համակարգում գրանցման ընթացակարգը, այդ գործընթացում պետական մարմինների դերաբաշխումը, տվյալների շտեմարանի ստեղծման կազմակերպչական պահանջները, տվյալների շտեմարանի տեխնիկական փաստաթղթերի համակարգման պայմանները և ընթացակարգը։ Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը (այսուհետ՝ ՊՏՀ ԿՀ) կազմված է Պետական տեղեկատվական համակարգը կառավարող տեղեկատվական համակարգից և դրա կառավարման սկզբունքներից։ ՊՏՀ ԿՀ հիմնական նպատակն է ապահովել բավարար գործիքակազմ պետական տեղեկատվական համակարգի կառավարման համար, որով կապահովվի ՊՏՀ գործունեության թափանցիկությունը, ՊՏՀ զարգացման պլանավորումը, տվյալների շտեմարանների համապատասխանության վերահսկման գործառույթը։
-
Продолжительность
25.03.2026 09.04.2026 -
Тип
Pешение
-
Область
Индустрия высоких технологий, Информационные технологии
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
-
Test
Просмотры 193
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .