Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

 

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-459-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1)1-ին կետում «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «մինչև 1 տարեկան երեխաներ,»

2) 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ

«8) հաշմանդամություն ունեցող երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն.».

3) 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«9) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 4-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված շահառուները և նրանց ընտանիքի անդամները, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ անձինք և նրանց ընտանիքի անդամներն արդեն իսկ հանդիսանում են սույն օրենքի իմաստով ապահովագրված՝ սույն մասով սահմանված բնակչության այլ խմբերին պատկանելու հիմքով, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և նրանց հավասարեցված անձինք, բռնադատվածներ»

2) 12-րդ կետում «նոտարներ» բառից հետո լրացնել «Էլեկտրոնային հարթակով իրականացվող ուղևորափոխադրման ծառայության փոխադրողներ (վարորդներ)» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ

«ԳԼՈՒԽ 4. ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ, ԴԵՂԱՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ»

 

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ 

«Հոդված 18. Ապահովագրված անձանց, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ և լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց իրավունքները և պարտականությունները»

2) 4-րդ մասից հետո լրացնել նոր՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ մասեր

«5.Բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձինք իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ օգտվելու բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից կամ լրացուցիչ ծառայություններից.

2) ստանալու բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած ցանկացած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողից կամ դեղատնից: Կնքված պայմանագրի առկայությունը պարտադիր չէ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման դեպքերում, իսկ առողջության առաջնային պահպանման ծառայությունները, բացառությամբ Լիազոր մարմնի սահմանած դեպքերի, տրամադրվում են միայն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող այն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից, որի առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով գրանցված է ապահովագրված անձը.

3) Հիմնադրամին տեղեկացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման մերժման կամ ոչ պատշաճ տրամադրման դեպքում.

4) սույն օրենքով սահմանված կարգով բողոք ներկայացնելու Հիմնադրամի դեմ.

5) ստանալու սպառիչ տեղեկություններ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման կարգի և պայմանների վերաբերյալ ինչպես Հիմնադրամից, այնպես էլ Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողից կամ դեղատնից։

6. Բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձինք պարտավոր են որպես պացիենտ՝ ապահովել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պարտականությունները։

7. Բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձինք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև նրանց կնքված պայմանագրերով նախատեսված այլ իրավունքներ և կրում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև հօգուտ Բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց կնքված պայմանագրերով նախատեսված այլ պարտականություններ։»:

 Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «ապահովագրված անձի» բառերից հետո լրացնել «կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց։» բառերը

2) 3-րդ մասում «ապահովագրված անձի» բառերից հետո լրացնել «կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց։» բառերը

3) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ

«4.Ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի կողմից Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև կնքված պայմանագրերով իր իրավունքներից օգտվելու ցանկությունը (այդ թվում` լռությամբ) հայտնելու պահից Հիմնադրամը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, դեղատները, առանց անձի համաձայնության, կարող են լուծել կամ փոփոխել պայմանագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և պայմանագրով նախատեսված դեպքերում:»:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին կետում «փաթեթում» բառից հետո լրացնել «կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալում կամ լրացուցիչ ծառայությունների մեջ» բառերը

2) 1-ին մասի 2-րդ կետում «փաթեթում» բառից հետո լրացնել «կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալում կամ լրացուցիչ ծառայությունների մեջ» բառերը

3) 1-ին մասի 3-րդ կետում «ապահովագրված անձի» բառերից հետո լրացնել «կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց» բառերը

3) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ

«2.Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ապահովագրված անձին մատուցել պայմանագրով նախատեսված և ապահովագրական փաթեթում ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, իսկ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց՝ օրենսդրությանը և պայմանագրին համապատասխան բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ

2) ապահովագրական դեպքը վրա հասնելու պարագայում երաշխավորել ապահովագրական փաթեթում ներառված բժշկական ծառայությունների մատուցման հավասար հնարավորություններ ապահովագրված բոլոր անձանց համար, այդ թվում՝ հերթագրումների պայմանների ապահովմամբ.

3) բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց երաշխավորել այդ ծառայությունների մատուցման հավասար հնարավորություններ, այդ թվում՝ հերթագրումների պայմանների ապահովմամբ.

4) ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի պահանջով նրանց տրամադրել ամբողջական և հավաստի տեղեկություն համապատասխանաբար ապահովագրական փաթեթում կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններում ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ստացման կարգի և պայմանների վերաբերյալ.

5) ապահովել տրամադրվող ապահովագրական փաթեթի, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությամբ օրենսդրությամբ սահմանված պահանջներին.

6) պահպանել առողջության համընդհանուր ապահովագրության, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման գործընթացներում իրենց հայտնի դարձած` օրենքով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

7) հատուցել իրենց մեղքով ապահովագրված անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը.

8) ապահովել ապահովագրական փաթեթը, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունները տրամադրելու համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների առկայությունը.

9) Հիմնադրամի հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում Հիմնադրամին անհապաղ գրավոր տեղեկացնել լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու մասին.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ապահովագրական փաթեթի տրամադրման մասին հավաստի տվյալների մուտքագրումը առողջապահության բնագավառի տվյալների բազաներ ու սույն օրենքով նախատեսված Ռեգիստր.

11) հոգաբարձուների խորհրդի սահմանած կարգով Հիմնադրամ ներկայացնել ապահովագրական փաթեթի, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման տրամադրման վերաբերյալ հաշվետվություններ.

12) սույն օրենքի համաձայն հօգուտ ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի կնքված պայմանագրերի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից օրենսդրությամբ չնախատեսված վճարներ գանձելու դեպքում վերադարձնել վճարները՝ Կառավարության սահմանած կարգով

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:»:

Հոդված 5. Օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ

«Հոդված 25. Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունները

 1. Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկություններ են համարվում ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց բժշկական գաղտնիքը կամ առևտրային գաղտնիքը կամ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն, պետական գաղտնիք պարունակող կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն աշխատողի անձնական տվյալներ հանդիսացող տեղեկությունները:

2 Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկություններ չեն համարվում՝

1) ապանձնավորված տվյալները (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տվյալների), որոնց միջոցով հնարավոր չէ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.

2) ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց անունը, ազգանունը, հայրանունը (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տվյալների)

3) ապահովագրված անձանց կողմից կամ ապահովագրված անձի համար վճարված (կատարված) ապահովագրավճարի չափը:

3. Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունները կարող են փոխանցվել տվյալ անձի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

4. Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունները Հիմնադրամի կողմից մշակվում են օրենքով սահմանված կարգով՝ առանց անձի համաձայնության:

5. Օրենքից չբխող կամ օրենքի խախտմամբ առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունների փոխանցումը, այն է՝ այդ տեղեկությունները որոշակի կամ անորոշ շրջանակի այլ անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված գործողությունը, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելը, առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

6. Առողջության համընդհանուր ապահովագրության,ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում ոլորտում գաղտնի տեղեկությունները պաշտպանվում են պետական գաղտնիքի, բժշկական գաղտնիքի, առևտրային գաղտնիքի և աշխատողների անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

7. Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունները, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, Կառավարության սահմանած կարգով, առանց անձի համաձայնության, կարող են փոխանցվել՝

1) առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացման համար՝

ա. Լիազոր մարմնին

բ. ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին

գ. հարկային մարմնին.

2) Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին և դեղատներին, եթե առանց այդ տվյալների հնարավոր չէ մատուցել ապահովագրական փաթեթի ծառայությունները կամ նվազագույն ծավալի և լրացուցիչ ծառայությունները

3) առողջության ապահովագրություն իրականացնող մասնավոր ապահովագրական ընկերություններին, եթե առանց այդ տվյալների հնարավոր չէ մատուցել ապահովագրական փաթեթի ծառայությունները, կամավոր ապահովագրական ծառայությունները

3) հաշտարարին` «Հաշտարարության մասին» օրենքին համապատասխան հաշտարարության իրականացման համար.

4) օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ մարմինների:

Հոդված 26. Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունների պահպանումը և դրանց փոխանցման սահմանները

 1. Հիմնադրամը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ կազմակերպչական և տեխնիկական միջոցներ առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնիք համարվող տեղեկությունների անվտանգության ապահովման համար:

2. Հիմնադրամը սույն օրենքով նախատեսված մարմիններին (իրավասու անձանց) առողջության համընդհանուր ապահովագրության ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում ոլորտում գաղտնի տեղեկությունները տրամադրում է միայն տվյալ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացողի մասով:»

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությւամբ «2.Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված կարգով:»։

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի`

 1) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ

«2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հօգուտ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների ստացող անձանց կնքված պայմանագրերով սահմանված կարգով վճարում է հատուցումներ.»

2) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ

«4) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և դեղատների հետ կնքում է հօգուտ ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների ստացող անձանց պայմանագրեր»։

Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի 10-րդ մասի `

1) 14-րդ կետում «նկատմամբ» բառի հետո լրացնել «Հիմնադրամի կողմից» բառերը

2) 15-րդ կետում «հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրի» բառերը փոխարինել «հօգուտ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների ստացող անձանց կնքված պայմանագրերի» բառերով

3) 16-րդ կետում «առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում» բառերը փոխարինել «առողջության համընդհանուր ապահովագրության կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների շրջանակում» բառերով։

Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետում «հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրերը» բառերը փոխարինել «հօգուտ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների ստացող անձանց կնքված պայմանագրերը» բառերով։

Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ

«6) սույն օրենքի համաձայն՝ քննում ու լուծում է ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց և Հիմնադրամի միջև ծագած մասնավոր բնույթի վեճեր, որոնք բխում են հօգուտ ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց կնքված պայմանագրից.

7) կատարում է առողջության համընդհանուր ապահովագրության, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտների ուսումնասիրություններ և հոգաբարձուների խորհուրդ ներկայացնում առաջարկություններ այդ ոլորտների բարելավման և զարգացման նպատակով.

8) կատարում է ապահովագրական փաթեթում ներառված ծառայությունների, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների, ինչպես նաև դրանց փոփոխման կամ լրացման վերաբերյալ առաջարկների վերլուծություններ և ներկայացնում առաջարկություններ հոգաբարձուների խորհուրդ.»

Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 11. Օրենքի 38-րդ հոդվածի`

1) վերնագրում «ապահովագրության» բառից հետո լրացնել «բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ» բառերը

2) 1-ին մասում «համակարգի» բառից հետո լրացնել «բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ» բառերը։

Հոդված 12. Օրենքի 8-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ

«ԳԼՈՒԽ 8 ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԴԵՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԻ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔ-ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ».

Հոդված 13. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «ապահովագրված անձի» բառերից հետո լրացնել «կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց» բառերը։

Հոդված 14. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասում «ապահովագրված անձի» բառերից հետո լրացնել «կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց» բառերը։

Հոդված 15. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի՝

1)             7-րդ կետից հանել «և 15-րդ» բառերը

2)            7-րդ կետից հետո լրացնել նոր 7.1-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ

«7.1) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ 15-րդ կետվ սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբի, որոնց համար սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ տարվա հունվարի 1-ից։»։

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հոդված 17. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի`

2) 222-րդ կետում հետբուհական բառը փոխարինել հետավարտական բառով

3) 42-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ

«42)բուժաշխատողների էթիկայի հանձնաժողով՝ բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքերը քննող և որոշումներ ընդունող, ինչպես նաև բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները մեկնաբանող՝ սույն օրենքով նախատեսված մարմին.

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 2.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«2.1Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների, ինչպես նաև դեղատների միջև` հօգուտ ապահովագրված, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների անձանց կնքված պայմանագրերի կատարման ընթացքի և որակի ստուգումներ, ինչպես նաև մշտադիտարկումներ, դիտարկումներ իրականացնելիս»

Հոդված 3.Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 81-ին կետում հետբուհական բառը փոխարինել հետավարտական բառով։

Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել նոր Խմբագրությամբ

«Հոդված 37. Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման կարգը, անդամներին և գործունեությանը ներկայացվող պահանջները

 

1.Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից։ Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամներն ընտրվում են մրցութային կարգով՝ լիազոր մարմնի հաստատած կարգով։ Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի անդամն ընտրվում է երեք տարի ժամկետով: Մրցութային կարգով ընտրված Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամների անհատական կազմը հաստատում է լիազոր մարմինը։ Նույն անձը կարող է ընտրվել Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամ ոչ ավելի, քան անընդմեջ երկու անգամ։

2.Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի անդամներից մեկական անդամ պետք է լինեն բուժաշխատող, պացիենտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, հոգեբան, երկուսը՝ իրավաբան, երկուսը՝ բժշկագիտության ոլորտում գործունեություն ծավալող գիտաշխատող կամ գիտնական։

3.Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել 35 տարին լրացած, բարձրագույն կրթություն և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

4.Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի անդամն իր պարտականություններն իրականացնելիս անկախ է և առաջնորդվում է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ:

5.Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով։

6.Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի անդամները պարտավոր են յուրաքանչյուր քննվող գործով ստորագրել շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագիր: Շահերի բախում է համարվում այն իրավիճակը, երբ Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդում:

6. Սույն հոդվածի իմաստով՝ փոխկապակցած են համարվում հանձնաժողովի անդամի՝

1) կամ նրա ամուսնու հետ, ներառյալ՝ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք: Հանձնաժողովի անդամի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները

2) Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամի հետ միևնույն գործատուի մոտ աշխատանքային գործունեություն իրականացնող անձը:

6. Շահերի բախման առկայության մասին հայտարարագիր ներկայացնելու առկայության դեպքում Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամը չի մասնակցում գործի քննությանը: Լիազոր մարմնին շահերի բախման առկայության վերաբերյալ չհայտարարագրված տվյալներ հայտնի դառնալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են:

10. Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովում քննության են ենթակա բուժաշխատողի մասնագիտական էթիկայի՝ քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող կանոնների խախտումները։

11.Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովը իրավասու է բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտման գործերի քննության շրջանակում բուժաշխատողներին ծանուցելու նպատակով դիմել և Բուժաշխատողների մասին շտեմարանից ստանալ նրանց անվան, ազգանվան, հաշվառման վայրի, հեռախոսահամարի և էլեկտրոնային փոստի վերաբերյալ տեղեկություններ։

12. Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովը գործի քննությունից հետո ընդունում է հետևյալ խորհրդատվական որոշումներից մեկը.

1) քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող առերևույթ արարքներ հայտնաբերելու դեպքում կամ մասնագիտական էթիկայի կանոնների խախտման բացակայության հիմքով՝

ա. մերժել դիմումը կամ

բ. դադարեցնել գործի քննությունը սեփական նախաձեռնությամբ գործի քննությունն սկսելու դեպքերում

2) օրենքով քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հաստատման դեպքում՝

ա. լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն առաջին անգամ խախտում կատարած բուժաշխատողին նկատողություն տալու վերաբերյալ

բ. մեկ տարվա ընթացքում բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կրկին կատարելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն բուժաշխատողին խիստ նկատողություն տալու վերաբերյալ

գ. մեկ տարվա ընթացքում բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնի խախտում երրորդ անգամ կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն՝ կասեցնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի լիցենզիան միայն տվյալ բուժաշխատողի մասով՝ մեկ ամիս ժամկետով՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը

դ. լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն մեկ տարվա ընթացքում առաջին անգամ մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարած ավագ բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու, իսկ կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի), ռազմաբժշկական հետավարտական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձի դեպքում՝ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը

ե. մեկ տարվա ընթացքում ավագ բուժաշխատողի կողմից կրկին մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն ավագ բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը երեք ամիս ժամկետով կասեցնելու, իսկ կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի), ռազմաբժշկական հետավարտական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձի դեպքում՝ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը երեք ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը։

12. Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված որոշումներն ստանալուց հետո լիազոր մարմնի կողմից դրանք առաքվում են բուժաշխատողի գործատուին՝ բուժաշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առաջարկով, իսկ «դ» և «ե» ենթակետերով նախատեսված որոշումների ընդունման հիման վրա լիազոր մարմնի ղեկավարն ընդունում է հրաման բուժաշխատողի անհատական լիցենզիան կամ կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի), ռազմաբժշկական հետավարտական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձի անցումային անհատական լիցենզիայի գործողությունը համապատասխան ժամկետով կասեցնելու վերաբերյալ:

15.Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի որոշումների եզրափակիչ մասերը՝ պացիենտի մասին տվյալների ծածկագրմամբ, հդրա ընդունումից հետո մեկամսյա ժամկետում հրապարակվում են Բուժաշխատողների մասին շտեմարանի և Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքերում։

16.Բուժաշխատողների շարունակական կրթման և մասնագիտական էթիկայի խնդրահարույց հարցերում ուղղորդելու նպատակով Էթիկայի հանձնաժողովի որոշումները՝ դրանց ընդունումից երեք տարի հետո ամբողջովին հրապարակվում են Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ որոշումներում պացիենտների, բուժաշխատողների, գործի քննության ընթացքում ներգրավված երրորդ անձանց առկա անձնական տվյալները, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի անհատական տվյալներն ամբողջովին ծածկագրված տարբերակով:

17.Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը, գործերի քննության կարգը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը հաստատում է լիազոր մարմինը:

18.Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներն ապահովում է լիազոր մարմինը»:

 

 

Հոդված 5 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ՝ 8-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 37-րդ հոդվածի 12-րդ մասի 2-րդ կետի դ և ե ենթակետերի, որոնք ավագ բուժաշխատողի անհատական լիցենզիայի մասով ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

2Սահմանել, որ 2027 թվականի հունվարի 1-ից սույն օրենքի 8-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 37-րդ հոդվածի 12-րդ մասի 2-րդ կետի ա, բ և գ ենթակետերի գործողությունը տարածվում է միայն միջին և կրտսեր բուժաշխատողների վրա։

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47.36-րդ հոդվածից հետո լրացնել նոր 47.37-րդ հոդված՝ հետևյալ բովանդակությամբ

«Հոդված 47.37 Բժշկական օգնության և սպասարկման համար նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ դրանց տրամադրումը մերժելը

1.Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի առկայության դեպքում բժշկական օգնության և սպասարկման համար նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ այդ ծառայությունների տրամադրումը մերժելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր դեպքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։

2. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:

 Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասում «47.34-րդ,» բառից հետո լրացնել «47.35-րդ, 47.36-րդ, 47.37-րդ» բառերը։

 Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  • Duration

    20.03.2026 04.04.2026
  • Type

    Law

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 82

Print

Related documents / links

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: