Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

------------------- 2026 թվականի N - Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է հաստատել`

 

1.             Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի

2.            Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի։

3.            Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

2026 թվականի ------------    -----

  • Discussed

    06.03.2026 - 21.03.2026

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 544

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

11.03.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման նախագծի 1-ին հավելվածով հաստատվող Հայաստանի Հաանրապետության տարածքային զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի՝

  40-րդ կետի 1-ին ենթակետում «Երթուղուն» բառը փոխարինել «երկաթուղային կայարաններին» բառերով, իսկ «երկաթուղային կայարաններին» բառերից հետո լրացնել «, ավտոկայարաններին, ավտոկայաններին» բառերը։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

11.03.2026

 41-րդ կետում «հանրային տրանսպորտով աշխատողների տեղափոխման» բառերը փոխարինել «ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրման» բառերով։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

11.03.2026

  Հստակեցման կարիք ունի 91-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանվող «տրանսպորտային ծառայությունների կենտրոնացումը» բառակապակցությունը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: