«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 11.03.2026 20:23:36 | Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման նախագծի 1-ին հավելվածով հաստատվող Հայաստանի Հաանրապետության տարածքային զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի՝ 40-րդ կետի 1-ին ենթակետում «Երթուղուն» բառը փոխարինել «երկաթուղային կայարաններին» բառերով, իսկ «երկաթուղային կայարաններին» բառերից հետո լրացնել «, ավտոկայարաններին, ավտոկայաններին» բառերը։ |
||||
| 2 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 11.03.2026 20:23:36 | 41-րդ կետում «հանրային տրանսպորտով աշխատողների տեղափոխման» բառերը փոխարինել «ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրման» բառերով։ |
||||
| 3 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 11.03.2026 20:23:36 | Հստակեցման կարիք ունի 91-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանվող «տրանսպորտային ծառայությունների կենտրոնացումը» բառակապակցությունը։ |
||||
| 4 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 11.03.2026 20:23:36 | 93-րդ կետում «տրանսպորտի բարելավումն է» բառերը փոխարինել «փոխադրումների բարելավումն է» բառերով։ |
||||
| 5 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 11.03.2026 20:23:36 | 95-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ պարբերությունը խմբագրման կարիք ունի, մասնավորապես «շարժունակություն երթևեկության բոլոր մասնակիցների համար» բառակապակցությունը, քանի որ եթե երթևեկության մասնակից է, ուրեմն նրա շարժունակությունը արդեն իսկ ապահոված է։ Շատ վատ թարգմանություն է։ |
||||
| 6 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 11.03.2026 20:23:36 | 95-րդ կետի 4-րդ ենթակետում հստակեցման կարիք ունի «տրանսպորտային այլընտրանքային եղանակներ» բառակապակցությունը։ Ընդհանուր առմամբ տրանսպորտային արտանետումների կրճատումը ենթադրում է համալիր միջոցառումներ, այն էլ քաղաքային միջավայրում, այնինչ նախատեսված է երկու միջոցառում։ |
||||
| 7 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 11.03.2026 20:23:36 | 95-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանվող միջոցառումը կարելի է դիտարկել որպես 95-րդ կետի 4-րդ ենթակետի միջոցառում, սակայն ոչ նման ձևակերպմամբ, քանի որ ճանապարհը չի ինտեգրվում տրանսպորտին, ընդհանրապես հակառակն է լինում։ Երևի իրավական ակտը մշակող տեխնիկական մասնագետները ցանկացել են նշեն, որ երթևեկությունը այնպես պետք է կազմակերպվի, որ ընդհանուր օգտագործման տրանսպորտը մյուս մասնակիցների նկատմամբ ունենա առավելություն, ինչն էլ կբարձրացնի տրանսպորտի արդյունավետությունն ու գրավչությունը՝ նվազեցնելով կախվածությունը մասնավոր տրանսպորտային միջոցներից։ |
||||
| 8 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 11.03.2026 20:23:36 | 95-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանվող միջոցառումը նույնպես կարելի է դիտարկել որպես 95-րդ կետի 4-րդ ենթակետի միջոցառում, քանի որ այն ավելի շատ բնապահպանական խնդիր է լուծում, ինչպես նաև խթանում առողջ ապրելակերպը։ Միաժամանակ առաջարկում եմ «ակտիվ տրանսպորտի միջոցով» բառերը խմբագրել։ |
||||
| 9 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 11.03.2026 20:23:36 | «Տրանսպորտ» կամ «տրանսպորտային ենթակառուցվածքներ» ասելով չի կարելի հասկանալ միայն ճանապարները, առաջարկում եմ նախագծով նախատեսել տրանսպորտային ենթակատուցվածքների այլ տարրերի և տրանսպորտի տեսակների զարգացման համապարփակ մեխանիզմ, հակառակ պարագայում հնարավոր չի լինի հասնել ցանկալի արդյունքի։ Դա է վկայում նախագծի 2-րդ հավելվածով սահմանված միջոցառումները, բացի ճանապարհաշինությունից այլ միջոցառում սահմանված չէ, անգամ այն թիրախները որոնք սահմանված են ռազմավարությամբ։ |