Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Վերջին տարիների զարգացումները և երկրի տնտեսության կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունները իրենց ուղղակի արտացոլումն են գտել նաև տարածքային զարգացման բնութագրիչներում։ Միաժամանակ, իրականացված բարեփոխումների արդյունքում էական փոփոխություններ են տեղի ունեցել երկրի վարչատարածքային բաժանման կառուցվածքում։ Այս համատեքստում, էլ ավելի են կարևորվում սոցիալ-տնտեսական զարգացման տարածքային անհամաչափությունների առավել ամբողջական գնահատմանը, դրանց թիրախավորմանը և դրանց մեղման ուղղությամբ միջոցառումների պլանավորմանն ու իրականացմանը վերաբերող հարցերը։

  • Discussed

    06.03.2026 - 21.03.2026

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 548

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

11.03.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման նախագծի 1-ին հավելվածով հաստատվող Հայաստանի Հաանրապետության տարածքային զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի՝

  40-րդ կետի 1-ին ենթակետում «Երթուղուն» բառը փոխարինել «երկաթուղային կայարաններին» բառերով, իսկ «երկաթուղային կայարաններին» բառերից հետո լրացնել «, ավտոկայարաններին, ավտոկայաններին» բառերը։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

11.03.2026

 41-րդ կետում «հանրային տրանսպորտով աշխատողների տեղափոխման» բառերը փոխարինել «ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրման» բառերով։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

11.03.2026

  Հստակեցման կարիք ունի 91-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանվող «տրանսպորտային ծառայությունների կենտրոնացումը» բառակապակցությունը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: