ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳՒԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
<<———>>——— 2025 թվականի N ————-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝
1) 14-րդ կետում «երթուղիներում ընդհանուր քանակի» բառերը փոխարինել «դրանց ընդհանուր քանակի» բառերով․
2) 46-րդ կետում «մրցույթ անցկացնելու օրվանից 14 օրվա ընթացքում» բառերը հանել.
3) 69-րդ կետում «մինչև նոր մրցույթի անցկացնելն ու դրա արդյունքներն ամփոփելը» բառերը փոխարինել «մինչև նոր մրցույթի անցկացնելն ու դրա արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության հետ սպասարկման պայմանագիր կնքելը» բառերով․
5) Ձև N 5․1-ի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագությամբ․
|
|
«Ավտոբուսի |
Գնահատականը՝ ըստ |
|||||||||
|
NN |
մակնիշը |
հաշվառման համարանիշը |
դեղին հիմնագույնի համարանիշը (առկայության դեպքում) |
Նույնակա նացման համարը |
Նստատե-ղերի թիվը |
պատկանե-լիություն |
արտադրման տարեթիվը |
արտաքին տեսքը |
ուղևորասրահի |
վառելիքի տեսակի |
ընդհանուր |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
|||||||||||
|
Երթուղու անվանումը և համարը |
|||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
» |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
-
Duration
20.01.2026 05.02.2026 -
Type
Decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
-
Status
Views 203
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.