ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Դավիթ Տուրյան 29.01.2026 11:53:18 | Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման՝ «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը, հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», դեղին հիմնագույնի համարանիշները, ինչպես և սպիտակ հիմնագույնի համարանիշները, համարվում են հաշվառման համարանիշներ։ Միևնույն ժամանակ, գործող իրավակարգավորումների համաձայն՝ տրանսպորտային միջոցը չի կարող միաժամանակ ունենալ տարբեր հիմնագույնի հաշվառման համարանիշներ։ Այսինքն՝ եթե տրանսպորտային միջոցը ունի սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշ, ապա այն չի կարող միաժամանակ ունենալ դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշ, և հակառակը՝ դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշի առկայության դեպքում բացառվում է սպիտակ հիմնագույնի համարանիշի միաժամանակյա գոյությունը։ Վերոնշյալ իրավական կարգավորման պայմաններում Կառավարության որոշման նախագծի 5-րդ կետով սահմանված Ձև N 5․1 աղյուսակի 4-րդ սյունում նախատեսված «դեղին հիմնագույնի համարանիշը (առկայության դեպքում)» ձևակերպումը իրավական և գործնական առումով ավելորդ է և կարող է առաջացնել շփոթ կամ սխալ մեկնաբանություններ՝ ենթադրելով միաժամանակյա երկու հաշվառման համարանիշների հնարավոր գոյություն։ Բացի այդ, տվյալ ձևակերպման պահպանումը հակասում է հաշվառման միասնականության և տվյալների հստակության սկզբունքներին, ինչպես նաև չի բխում վարչարարության պարզեցման և իրավական ակտերի ներքին տրամաբանական համահունչության ապահովման պահանջներից։ Ուստի, առաջարկում եմ Կառավարության որոշման նախագծի 5-րդ կետով սահմանված Ձև N 5․1 աղյուսակից հանել 4-րդ՝ «դեղին հիմնագույնի համարանիշը (առկայության դեպքում)» սյունը՝ ապահովելով իրավական հստակություն, կարգավորման ներքին համահունչություն և գործնական կիրառման պարզություն։ |
Ներկայացված առաջարկը վերաբերում է ՀՀ կառավարության 03․12․2020թ․ թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված գործող մրցութային կարգով նախատեսված պահանջին, որին անդրադարձ չի կատարվում հանրային քննարկման ներկայացված որոշման նախագծով։ Դեղին հիմնագույնի ժամանակավոր համարանիշերի տրամադրման կարգավորումները սահմանված են ՀՀ կառավարության 03․12․2020թ․ թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված մրցութային կարգի 70-ից 77-րդ կետերում, համաձայն որոնց՝ ճանապարհային ոստիկանության կողմից մրցույթում հաղթող կազմակերպությանը ավտոբուսների հաշվառման համարանիշների և հաշվառման վկայագրի փոխարեն տրվում է ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշներ և սահմանված ձևի ժամանակավոր հաշվառման կտրոններ։ Ավտոբուսների գնահատման Ձև N 5․1 աղյուսակի 4-րդ սյունում նախատեսված դեղին հիմնագույնի համարանիշի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է միայն դրա առկայության դեպքում և ապահովում է լրացուցիչ տեղեկատվություն կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված ավտոբուսների վերաբերյալ։ |
|||
| 2 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 04.02.2026 15:15:18 | Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1994-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)․ 1. Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով «երթուղիներում» բառի փոխարինումը «դրանց» բառով հակասում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին, համաձայն որի սահմանված է, որ ՀՀ կառավարությունը սահմանում է ներմարզային և բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի միջև կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը։ Կատարվող փոփոխությունը հակասում է նաև միջազգային պրակտիկային և ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորություններին։ Միաժամանակ նշված փոփոխության արդյունքում միասնական երթուղային ցանցերը սպասարկող կազմակերպությունը կարող է ապահովել իր պարկում առկա ավտոբուսների ընդհանուր քանակի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը, սակայն դրանցով փոխադրումներ իրականացնել օրինակ մեկ երթուղում, իսկ տվյալ փոխադրողի կողմից սպասարկվող մյուս երթուղիներում կարող է ներգրավված չլինեն մատչելի տրանսպորտային միջոցներ։ Այսինքն, նշված փոփոխության արդյունքում ՀՀ օրենսդրությամբ հնարավորություն է ընձեռնվում փոխադրողին շահագործել երթուղիներ որտեղ ներգրաված չեն լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցներ։ Առաջարկում եմ սահմանել դրույթ համաձայն որի յուրաքանչյուր երթուղում որտեղ շահագործվում են մինչև 10 տրանսպորտային միջոց պետք է պարտադիր նվազագույնը մեկ շահագործվող տրանսպորտային միջոց հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման համար։ Կարծում եմ, որ երթուղիների չվացուցակները մշակելիս անհրաժեշտ է ուսումնասիրել հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային մատչելությունը ապահովվելու հարցերը և չվացուցակով սահմանել այն ժամերը, երբ պետք է շահագործվեն մատչելի տրանսպորտային միջոցները, ընդ որում դրանք կարող են ըստ անհրաժեշտության գերազանցել ավտոբուսների ընդհանուր թվի 10 տոկոսը, քանի որ ՀՀ կառավարությանը վերապահված է սահմանել դրանց նվազագույն քանակը։ Ավելին, նպատակահարմար եմ համարում անցնել երթուղում շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցների մատչելիության ապահովմանը, քանի որ հաշմանդամություն ունեցող անձը տեղաշարժվելու խնդիրներ ունեցող անձն է, ով կարող է լինել նաև մանկասայլակով երթևեկող՝ մանկահասակ երեխան, կամ ժամանակավոր տեղաշարժվելու խնդիր ունեցող անձը։ |
Առաջարկը չի ընդունվել, քանի որ միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացում յուրաքանչյուր երթուղում 10 տոկոսի չափով հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված տրանսպորտային միջոցների պահանջ սահմանելը կհանգեցնի ներդրումների էական ավելացմանը, մրցույթներին մասնակցության հայտերի նվազեցմանը, ինչպես նաև միասնական երթուղային ցանցի ներդրման դեպքում տարբեր երթուղիներում հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկող տրանսպորտային միջոցների քանակի տոկոսային տարբերությանը, մեկ տրանսպորտային միջոցով սպասարկվող երթուղիներում այն կկազմի 100 տոկոս։ Հաշվի առնելով միասնական երթուղային ցանցի ներդրման հետ կապված խոչընդոտները, ներկա փուլում նպատակահարմար չէ վերանայել հաշմանդամներին հարմարեցված տրանսպորտային միջոցների քանակի ավելացման պահանջը։ |
|||
| 3 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 04.02.2026 15:15:18 | 1. Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում, մրցույթ անցկացնելու օրվանից 14 օրվա ընթացքում նոր մրցույթի անցկացման պարտադիր պայմանի հանումը կառաջացնի կամայականության դրսևորման ռիսկ, հաշվի առնելով, որ հիմնականում ժամանակավոր սպասարկման իրավունքը վերապահվում է տվյալ երթուղու գործող սպասարկողին։ Միաժամանակ հիմնական իրավական ակտի 66-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված էր, որ մրցույթը համարվում է չկայացած, եթե՝ մրցույթին մասնակցելու համար ոչ մի հայտ չի ներկայացվել, կամ ներկայացված հայտում (հայտերում) առկա է սույն կարգով սահմանված հայտի մերժման հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև, եթե մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած կազմակերպություններից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է նոր մրցույթ, որը հայտարարվում է մրցույթ անցկացնելու օրվանից 14 օրվա ընթացքում տվյալ կարգի պահանջներին համապատասխան, այնինչ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1714-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն նոր մրցույթ անցկացնելու 14 օրվա ժամկետը հանվել է (կարգի 66-րդ կետը խմբագրվել է): Ակամայիս հարց է առաջանում, ինչու Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1714-Ն որոշմամբ, կարգի 46-րդ կետը փոփոխության չի ենթարկվել: Ըստ կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետի Հանձնաժողովը՝ նախապատրաստում և հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի հաստատմանն է ներկայացնում մրցույթ անցկացնելու ժամանակացույցը, որը հաստատվելուց հետո 7 օրվա ընթացքում մեկ օրինակը ներկայացնում է լիազոր մարմնին (բացառությամբ լիազոր մարմնի կողմից հաստատված մրցույթների անցկացման ժամանակացույցի), իսկ ըստ կարգի 10-րդ կետի համաձայն N 14 ձևի՝ մրցույթ անցկացնելու ժամանակացույցը կազմվում է մեկ տարվա համար, այն պետք է հաստատվի մինչև նախորդող տարվա նոյեմբերի 1-ը: Մրցույթ անցկացնելու ժամանակացույցը հաստատվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է լիազոր մարմնի, ինչպես նաև հանձնաժողովը կազմավորող մարմնի պաշտոնական կայքէջերում: Վերոգրյալ կարգավորումների բովանդակությունից պարզ է դառնում, որ սահմանված ընթացակարգային ժամկետները կարգավորում են մրցույթի կոնկրետ փուլերը: Կարգի 46-րդ և 66-րդ կետերում ընթացակարգային ժամկետներ չսահմանելը հակասություն կառաջացնի վերը նշված կետերի և կարգի 10-րդ կետի միջև, համաձայն որի ժամանակացույցով սահմանվում են մրցույթներ անցկացնելու ընթացակարգային ժամկետներ, իսկ կարգով սահմանված չէ որևէ ընթացակարգային ժամկետ նոր կամ կրկնակի մրցույթ անցկացնելու համար:
Տվյալ պարագայում անհրաժեշտ է սահմանել հստակ, թափանցիկ մեխանիզմ, համաձայն որի մի կողմից կբացառվի անընդհատ կրկնակի մրցույթների հայտարարումը, չհասնելով՝ ցանկալի արդյունքի, մյուս կողմից բացառել այն փոխադրողների գործողությունները, որոնք շարունակում են առանց հիմնական ներդրումներ կատարելու՝ մրցույթի մասնակցելու, շահագործել նախկինում իրենց կողմից սպասարկվող երթուղիները։
Նշված խնդրի հիմնական պատասխանատուները հանդիսանում են համապատասխան երթուղային ցանցերը ձևավորող մարմինները, որոնց ոչ արհեստավարժ աշխատակիցները ունակ չեն մշակել և առաջարկել գրավիչ երթուղային ցանց։ |
Որոշման նախագծով <<մինչև նոր մրցույթի անցկացնելն ու դրա արդյունքներն ամփոփելը>> դրույթի վերանայելը նպատակ ունի ապահովելու մինչև հայտ-պարտավորությամբ մրցույթին մասնակցող կազմակերպությունների կողմից ժամանակացույցով նախատեսված ժամկետում (նվազագույնը վեց ամիս) պայմանագրային պարտավորությունները կատարելը և նրա հետ սպասարկման պայմանագիր ստորագրելը երթուղիների ժաանակավոր սպասարկումը կազմակերպելը։ |
|||
| 4 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 04.02.2026 15:15:18 | 1. Նախագծի 1-ին կետի 5-րդ ենթակետով Ձև N 5․1-ի աղյուսակը նոր խմբագրությամբ շարադրելով. - հանվել է «օդափոխման համակարգը», անհասկանալի է արդյոք անհրաժեշտ չէ որպես որակի չափանիշ այլևս դիտարկել տրանսպորտային միջոցների օդափոխման համակարգը, թե՝ անփութության դրսևորում է, քանի որ գործող կարգի 41-րդ կետում մրցույթի մասնակից կազմակերպությունների և մրցույթին ներկայացված ավտոբուսների գնահատման չափորոշիչների 5-րդ մասով սահմանված օդափոխման համակարգի գնահատումը մնացել է։ Նման փոփոխություն կատարելու դեպքում անհրաժեշտ է խմբագրել նաև կարգի 39-րդ և 41-րդ կետերը, իսկ 42-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: |
Տեխնիկական վրիպակը շտկվել է |
|||
| 5 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 04.02.2026 15:15:18 | - ներկայացված ավտոբուսների գնահատումից «մակնիշի» հանումը, առաջ կբերի ընտրվող ավտոբուսների որակի կտրուկ անկման, քանի որ հնարավոր չի լինի նժարի վրա դնել օրինակ եվրոպական արտադրության բարձր դասի ավտոբուսը, մեկ այլ ցածրակարգ ավտոբուսի հետ։ Նման մրցակցության բացակայությունից կօգտվեն մրցույթի մասնակիցները, որն էլ առաջ կբերի որակի անկման, համապատասխան՝ բարձր փոխադրավարձով։ Միաժամանակ Կարգի 40-րդ կետը Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1994-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1056-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ, 4-րդ և 8-րդ ենթակետերի համաձայն կարգի 40-րդ և 41-րդ կետերը և կարգի N 5.2-ձևը խմբագրվել են, համաձայն որոնց մրցույթի մասնակից կազմակերպությունների և մրցույթին ներկայացված ավտոբուսների գնահատման չափորոշիչներից արդեն իսկ հանվել է ավտոբուսի մակնիշի գնահատման չափորոշիչը, մինչդեռ կարգի 39-րդ կետում և N 5.1-ձևում այն պահպանվել է։ Թույլ եմ տալիս եզրակացնել, որ 2025 թվականի հուլիսի 31-ին ընդունվել է կիսատ կատարված փոփոխություններով, թերի որոշում, որն էլ հիմա նոր շտկվում է։ Անհասկանալի է, մրցութային հանձնաժողովը 2025 թվականի հուլիսի 31-ից հետո անցկացված մրցույթներում ինչպես է գնահատել ավտոբուսի մակնիշը, չունենալով գնահատման չափորոշիչ։
Նույն սխալը նախագիծը մշակողները թույլ են տալիս սույն քննարկվող նախագծում՝ «օդափոխման համակարգի» մասով (հակառակ գործողությունը կատարելով): Նույն աշխատանքը բազմիցս կատարելը ժամանակի անարդյունավետ վատնում է: |
Որոշման նախագծով անդրադարձ է կատարվել նաև իրավական կարգավորումների հստակեցմանը։ |
|||
| 6 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 04.02.2026 15:15:18 | - Ձև N5.1 աղյուսակի նոր խմբագրությամբ առաջարկվում է «պատկանելիության իրավունքը» բառերը փոխարինել «պատկանելիություն» բառով: Կարգի 35-րդ կետի համաձայն Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մրցույթի ներկայացված ավտոբուսներին և ներկայացված սակագնին տված գնահատականները լրացնում է մրցութային թերթիկներում՝ համաձայն NN 5.1 և 5.2 ձևերի, իսկ կարգի 36-րդ կետի՝ ավտոբուսները և ներկայացված սակագինը գնահատվում են կարգի 41-րդ կետով սահմանված գնահատման չափորոշիչներով, իսկ կարգի 39-րդ կետի համաձայն մրցութային թերթիկում՝ համաձայն N 5.1 ձևի, գրանցվում են` 1) 1-5-րդ սյունակներում` ավտոբուսի հերթական համարը և ավտոբուսը բնութագրող ընդհանուր տվյալները (հաշվառման համարանիշը, դեղին հիմնագույնի համարանիշը (առկայության դեպքում), մակնիշը, նույնացման համարը, նստատեղերի թիվը). 2) 6-12-րդ սյունակներում` գնահատականն ըստ ավտոբուսի պատկանելիության իրավունքի, մակնիշի, թողարկման տարեթվի, արտաքին տեսքի, ուղևորասրահի, օդափոխման համակարգի և վառելիքի տեսակի չափանիշների. 3) 13-րդ սյունակում` ավտոբուսների ընդհանուր գնահատականը, որը ձևավորվում է 6-12-րդ սյունակների գնահատականների գումարից: Կարգի 41-րդ կետի համաձայն մրցույթի մասնակից կազմակերպությունների և մրցույթին ներկայացված ավտոբուսների գնահատումն իրականացվում է հետևյալ չափորոշիչների համաձայն՝
Գնահատման չափորոշիչները Գնահատականը 1. ԱՎՏՈԲՈՒՍ
1) Պատկանելիության իրավունք`
սեփականություն, լիզինգ 10 Վարձակալություն 5
Ելնելով վերոգրյալից գտնում եմ, որ եթե կարգի N5.1 ձևը խմբագրվի ըստ նախագծի, ուստի անհրաժեշտ է փոփոխություն կատարել նաև կարգի 39-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում, ինչպես նաև կարգի 41-րդ կետում: Մինչդեռ, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը, իսկ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքից և այլ իրավական ակտերից: Ըստ կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետի՝ մրցույթին կարող են մասնակցել N 2 ձևի համաձայն լրացրած հայտը և N 1 ձևի ցանկի անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրած այն կազմակերպությունները, որոնք ունեն երթուղին սպասարկելու համար սույն կարգով պահանջվող քանակով սեփականության և (կամ) օգտագործման իրավունքով ձեռք բերված և ճանապարհային ոստիկանությունում հաշվառված, սույն կարգի պահանջներին համապատասխանող ավտոբուսներ, որոնցից առնվազն 50 տոկոսը ձեռք են բերված ֆինանսական վարձակալության պայմանագրով կամ սեփականության իրավունքով, իսկ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է, ըստ N 1 ձևի ցանկի 3-րդ կետի՝ ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ: Հիմք ընդունելով վերոգրյալը անհրաժեշտ է «պատկանելության իրավունք» ձևակերպումը թողնել անփոփոխ: |
Ընդունվել է |
|||
| 7 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 04.02.2026 15:15:18 | Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 1994-Ն որոշման հավելվածով հաստատվող Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգից հանել հասարակական կազմակերպության ներգրավվածությունը մրցութային հանձնաժողովում, առնվազն միջմարզային և ներմարզային ավտոբուսային մրցութային հանձնաժողովից։ Առաջարկությունը պայմանավորված է միջմարզային և ներմարզային երթուղային ցանցը ձևավորող մարմնի պատասխանատու պետական ծառայողների պրակտիկ գործողություններով՝ ընտրված հասարարական կազմակերպության ներկայացուցչին մրցույթին չհրավիրելով, ներկայացուցչի կողմից ներկայացված բանավոր և գրավոր (մրցութային հաձնաժողովի արձանագրությունում ներկայացվող Հատուկ կարծիք) առաջարկությությունները և թերությունների արձանագրումը անպատասխան թողնելով։ Կարծում եմ, որ նման գործողությունները, հասարակական կազմակերպության մասնակցի ներկայածվությունը մրցութային հանձնաժողովի աշխատանքներում կրում է ձևական բնույթ։ |
Առաջարկը չի ընդունվել, քանի որ հասարակական կազմակերպության մասնակցի ներկայածվությունը մրցութային հանձնաժողովի աշխատանքներում ապահովում է մրցույթների թափանցիկությունը |