04.02.2026
Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 1994-Ն որոշման հավելվածով հաստատվող Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգից հանել հասարակական կազմակերպության ներգրավվածությունը մրցութային հանձնաժողովում, առնվազն միջմարզային և ներմարզային ավտոբուսային մրցութային հանձնաժողովից։ Առաջարկությունը պայմանավորված է միջմարզային և ներմարզային երթուղային ցանցը ձևավորող մարմնի պատասխանատու պետական ծառայողների պրակտիկ գործողություններով՝ ընտրված հասարարական կազմակերպության ներկայացուցչին մրցույթին չհրավիրելով, ներկայացուցչի կողմից ներկայացված բանավոր և գրավոր (մրցութային հաձնաժողովի արձանագրությունում ներկայացվող Հատուկ կարծիք) առաջարկությությունները և թերությունների արձանագրումը անպատասխան թողնելով։
Կարծում եմ, որ նման գործողությունները, հասարակական կազմակերպության մասնակցի ներկայածվությունը մրցութային հանձնաժողովի աշխատանքներում կրում է ձևական բնույթ։