Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՐԴ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՐԿՎՈՂ ԱՐՔԱ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՐՔԱՓԵՅ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

--- նոյեմբեր 2025 թվականի N -Լ

 

«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՐԴ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՐԿՎՈՂ ԱՐՔԱ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՐՔԱՓԵՅ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հաստատել՝

1)  «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի

2)  «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների  վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

2.  «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառման իրականացման լիազորությունները վերապահել  ՀՀ ֆինանսների նախարարությանը և «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ որոշման 1-ին կետով հաստատված միջոցառումն իրականացվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

Հոկտեմբերի -ի N -Լ որոշման

 

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ

 

«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՐԴ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՐԿՎՈՂ ԱՐՔԱ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՐՔԱՓԵՅ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն միջոցառման իրականացման հիմնական նպատակն է խթանել անկանխիկ եղանակով գործարքների կատարումը Հայաստանի Հանրապետությունում, ավելացնելու սպառողների կողմից ֆինանսական ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքները։

 2. Սույն միջոցառման մեջ կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1)       ԱՐՔԱ վճարային քարտեր՝ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի ներքո գործող ԱՐՔԱ ապրանքային նշանով վճարային քարտեր, այդ թվում՝ այլ վճարային համակարգերի հետ համատեղ (co-badge) թողարկվող վճարային քարտեր,

2) Քյուար կոդ՝ «Արմենիան Քարդ» ՓԲԸ կողմից գործարկվող ԱՐՔԱՓԵՅ վճարային համակարգի ներքո գործող՝ վճարումների կամ փոխանցումների վերջնական ստացողի կողմից ցուցադրվող երկչափ, մեքենայաընթեռնելի շտրիխ կոդ, որը պարունակում է կոդավորված տեղեկատվություն՝ վերջնական ստացողի վերաբերյալ և ընթեռնելի է, որով իրականացվում են վճարումներ,

3)       ֆինանսական կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխան լիցենզիայի հիման վրա գործող բանկերն ու օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխան լիցենզիայի հիման վրա վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունները, որոնք հանդիսանում են «Արմենիան Քարդ» ՓԲԸ կողմից գործարկվող ԱՐՔԱ և ԱՐՔԱՓԵՅ վճարային համակարգերի անդամ կամ մասնակից,

4)       բանկային հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 912-րդ հոդվածով սահմանված կարգով բանկում բացված դրամային հաշիվ,

5)       բանկային  հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 912-րդ հոդվածով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բանկային հաշիվ, որով կատարվում են հետվճարների գումարների ստացումը և փոխանցումը շահառուներին,

6) շահառու` ՀՀ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք ունեցող բանկի ֆիզիկական անձ հաճախորդ, ում անվամբ բացվել է բանկային հաշիվ, որին կցված է ԱՐՔԱ վճարային քարտ կամ որին առկա միջոցների հաշվին իրականացվել է Քյուար կոդի միջոցով վճարումներ,

7)       ՊՈՍ-տերմինալ՝ վճարային քարտ կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող ՀՀ տարածքում գործող վճարային գործիքներ, այդ թվում Քյուար կոդի միջոցով վճարում ընդունող, ինչպես նաև ֆիզիկական կամ վիրտուալ (էլեկտրոնային առևտրի կետ սպասարկող) սարք, որի միջոցով հնարավորություն ունեն ընդունել անկանխիկ ձևով վճարում.

8)       Քյուար կոդի միջոցով վճարումներ՝ «Արմենիան Քարդ» ՓԲԸ կողմից գործարկվող ԱՐՔԱՓԵՅ Քյուար կոդի ընթերցմամբ ապրանքների և (կամ) ծառայությունների դիմաց իրականացված անկանխիկ վճարումեր,

9) հետվճար՝ հաշվետու ժամանակահատվածում (տվյալ ամսում) շահառուի կողմից ԱՐՔԱ վճարային քարտի միջոցով, այդ թվում Քյուար կոդով ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց (բացառությամբ սույն կարգով նշված գործարքների), ՊՈՍ-տերմինալներով կատարված անկանխիկ վճարումներից հաշվարկվող գումար։

3.       Սույն միջոցառման շահառուներին հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս։ Տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկվում է այդ ամսվան նախորդող ամսում ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց կատարած անկանխիկ վճարումների 2%-ի չափով և փոխանցվում է այն բանկային հաշվին, որով  կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքներից հաշվարկվել է։

4.       Շահառուներին վճարվող հետվճարը տրամադրվում է 1000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց։ Յուրաքանչյուր մեկ գործարքի համար շահառուներին վճարվող հետվճարը չի կարող գերազանցել 6000 ՀՀ դրամը։ Շահառուներին վճարվող հետվճարը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար չի կարող գերազանցել 60 000 ՀՀ դրամը:

5.       Տվյալ ամսում շահառուներին միաժամանակ մեկից ավելի ԱՐՔԱ վճարային քարտերով կամ Քյուար կոդի միջոցով վճարելու դեպքում 60 000 ՀՀ դրամը կիրառվում է այդ ամսում բոլոր ԱՐՔԱ վճարային քարտերով կատարած գործարքների՝ սույն միջոցառման 5-րդ կետի համաձայն հաշվարկված հետվճարների հանրագումարի նկատմամբ և փոխանցվում է այն բանկային հաշվին, որով կատարվել է անկանխիկ վճարումների գործարքներից հաշվարկված հետվճարի հիմք հանդիսացող վերջին գործարքը:

6.       Հետվճարի ամբողջ գումարի 50%-ը վճարվում է պետական բյուջեի միջոցներից, իսկ մյուս 50%-ը «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի միջոցներից։ Ընդ որում, «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից յուրաքանչյուր շահառուի հետվճարից հաշվարկված եկամտային հարկի գումարին համապատասխան չափով ավելացվում է պետության կողմից տրամադրվող հետվճարի չափն այնպես, որ շահառուին փոխանցվող զուտ հետվճարը կազմի 2 %։

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

   

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

հոկտեմբերի -ի N -Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՐԴ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՐԿՎՈՂ ԱՐՔԱ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՐՔԱՓԵՅ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

I.             ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

1.             Սույն կարգով կարգավորվում են «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից շահառուներին հետվճար տրամադրելու (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:

2.       Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն սույն որոշման N 1 հավելվածով սահմանված իմաստները։

 

II.       ՀԵՏՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

3.       Հետվճարը հաշվարկվում է միջոցառմամբ սահմանված չափով։

4.       Հետվճարը վճարվում է («Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի հանձնարարականի հիման վրա բանկի միջոցով շահառուին փոխանցվում է) յուրաքանչյուր ամիս ինքնաշխատ եղանակով՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-րդ օրը։ Հետվճարը վճարվում է անկանխիկ եղանակով՝ շահառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։

5.       Հետվճարները հաշվարկում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն՝  2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար: Հետվճարը վճարում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի հանձնարարականի հիման վրա շահառուի համապատասխան հաշիվը սպասարկող առևտրային բանկը՝ 2026 թվականի փետրվար ամսից մինչև 2027 թվականի հունվար ամիսը ներառյալ։ Ընդ որում, ՀՀ ֆինանսների նախարարությունը և «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն յուրաքանչյուրն իրենց մասնաբաժինը փոխանցում է բանկի տարանցիկ հաշվին, որից հետո բանկը, հիմք ընդունելով «Արմենիան Քարդ» ՓԲԸ կողմից տրամադրված հաշվետվությունը, փոխանցում է հետվճարը յուրաքանչյուր շահառուին։

6.       Նախորդող ամսում կատարած անկանխիկ վճարումների գործարքների ծավալները հաշվարկում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն՝ հաշվարկից բացառելով այն գործարքները, որոնց գծով չի ձևավորվում հետվճար։

Մասնավորապես, հետվճար չի ձևավորվում հետևյալ գործարքներից՝

 

1) տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների դիմաց վճարներ,

2) ՀՀ պետական և համայնքների բյուջեների օգտին կատարվող վճարումներ,

3) բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքներ («Մեծահասակների համար նախատեսված բովանդակության», «Ծանոթությունների կայքերի և հարթակների», «Խաղատների և խաղային ծառայությունների», «Կրիպտո փոխանակման, կրիպտո դրամապանակների և այլ կրիպտո ծառայությունների», «Թվային ֆայլերի պահեստավորման և հեռակա օգտագործման ծառայությունների», «Ազարտային խաղերի», «Բարձր ռիսկային ֆինանսական առևտրային հարթակների», «Հեռախոսային մարքեթինգային ծառայությունների», «Ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրությունների» սպասարկման կետերը, բացառությամբ՝ Դեղատների),

4) ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատության օգտին գանձվող ցանկացած վճարումների և գործարքների,

5) ԱՐՔԱ նվեր և մեկանգամյա օգտագործման համար նախատեսված քարտերով կատարված գործարքների,

6)  Ստացված հետվերադարձը, փոխհատուցումը և հետգանձումները: Ընդ որում, հետվերադարձների, փոխհատուցումների և հետգանձումների հիմքում ընկած գործարքների դիմաց նախկինում վճարված հետվճարները նվազեցվելու են ընթացիկ ամսվա ընթացքում վճարվելիք հետվճարներից։

7.       «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (Սի-Բի-Էյ-Նեթ ֆինանսական տեղեկատվության փոխանակման համակարգ),  ինչպես նաև «Արմենիան Քարդ» ՓԲԸ և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկված էլեկտրոնային հաղորդագրության միջոցով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն է տրամադրում հետվճարի շրջանակներում շահառուների կողմից տվյալ ամսում կատարված անկանխիկ վճարումների գործարքների ծավալների վերաբերյալ հաշվետվություն (այսուհետ՝ Հաշվետվություն)մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը։ Ընդ որում, սույն կետով սահմանված Հաշվետվությունը ներառում է յուրաքանչյուր շահառուի կողմից իրականացված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն՝ շահառուին նույնականացնող տվյալների գաղտնագրմամբ և անձնական տվյալների տրամադրման բացառմամբ։ Մասնավորապես, «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն յուրաքանչյուր շահառուին վերագրում է գաղտնագրված յուրահատուկ նույնականացման համար, որի միջոցով կազմում է ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրման ենթակա Հաշվետվությունը՝ առանց ՀՀ ֆինանսների նախարարությանը գաղտնագրման բանալիները տրամադրելու։

1)       Սույն կարգի 7-րդ կետում նշված տվյալները «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը մեկից ավելի անգամ տրամադրելու դեպքում հիմք է ընդունվում սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված վերջին տվյալը։

8.       Հաշվետու ամսվա ընթացքում ձևավորված հետվճարի տրամադրման համար անհրաժեշտ Հաշվետվությունը«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից տրամադրվելուց հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը փոխանցում է հաշվետու ամսվա ընթացքում ձևավորված հետվճարի գումարի 50%-ը, ինչպես նաև ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկը՝ անկանխիկ փոխանցմամբ, «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված՝ շահառուի համապատասխան հաշիվը սպասարկող առևտրային բանկում բանկային հաշվին մինչև տվյալ ամսվա 20-ը: Վճարման ցուցակում հետվճարի գումարները կլորացվում են մինչև միավոր: Վճարման ցուցակ չեն ներառվում համադրման օրվա դրությամբ մահացած շահառուների տվյալները։

9.       «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հետվճարը պետական բյուջե չի վերադարձնում, բացառությամբ սույն կետում նշված դեպքերի։ Բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով բանկային հաշվին չփոխանցելու դեպքում գումարը բյուջեից շահառուի բանկային հաշվի փոխանցման գործարքի մերժում ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ, շահառուի դիմումի հիման վրա հետվճարի գումարը շահառուի այլ բանկում գործող բանկային հաշվին՝ բանկային փոխանցման միջոցով։ Հետվճարը բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում չվճարելու դեպքում բանկը «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից ստացված հանձնարարականի հիման վրա գումարը վերադարձնում է պետական բյուջե՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրելով վերադարձի վերաբերյալ տվյալներ։ Սույն կետում նշված 6-ամսյա ժամկետից հետո հետվճարը վճարման ենթակա չէ։

10.     Բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով բանկային հաշվին չփոխանցված հետվճարի գումարը բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում շահառուին վճարելու դեպքում այդ մասին վճարման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը։

11.      Հետվճարի վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ նորմատիվ իրավական ակտերով, ` շահառուի ու բանկի միջև կնքված` բանկային հաշվի պայմանագրով, ՀՀ ֆինանսների նախարարության և  Արմենիան Քարդ ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրով:

 

 

  • Duration

    27.11.2025 12.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 423

Print

Related documents / links

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: