Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՐԴ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՐԿՎՈՂ ԱՐՔԱ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՐՔԱՓԵՅ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումն ուղղված է պետություն-մասնավոր սոցիալական, տնտեսական փոխգործակցության ապահովմանը և նպատակ ունի ամրապնդել անկանխիկ գործառնությունների իրականացման առկա համակարգը՝ միաժամանակ փոխաշահավետ հնարավորության առաջարկ ներկայացնելով համապատսխան շահառուներին՝ վերջինններիս առաջարկելով համապատսխան պայմանների ապահովման միջոցով ստանալ անկանխիկ գործառնություններից ֆինանսական-գումարային հետվերադարձ:

Անկանխիկ եղանակով վճարումներից «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց տրամադրվող հետվճարները հաշվարկվում և վճարվում են 2026 թվականի փետրվար ամսվանից սկսած մինչև 2027 թվականի հունվար ամիսը՝ ներառյալ, նախորդ ամսվա անկանխիկ գործառնությունների ծավալներից ելնելով:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական, տնտեսական փոխգործակցության միջոցառմամբ  նախատեսված է, որ անկանխիկ գործարքի գումարի հետվճարի չափը կազմում է 2%, որը ձևավորվում է միջոցառման մասնակից գործընկեր Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումներից՝ 1% և պետության կողմից 1% համամասնությամբ: Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումների նկատմամբ ծագող եկամտային հարկը ևս վճարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։

Որոշման  հավելվածի 2-ի  4-րդ կետի համաձայն՝ 2026 թվականի դեկտեմբեր ամսվա հետվճարը հաշվարկվում և վճարվում է 2027 թվականի հունվար ամսին։

  • Discussed

    27.11.2025 - 12.12.2025

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1214

Print

Suggestions

Շահեն Շահինյան

28.11.2025

Առաջարկում եմ Կարգում ներառել դրույթ համաձայն, որի յուրաքանչյուր ամիս ավտոմատ կերպով շահառուն իր էլեկտրոնային հասցեին կստանա հաշվետվություն իր կատարած գործարքների վերաբերյալ, հետվճարային համակարգին համապատասխանության նշումով և ըդհանուր հետվճարման ենթակա գումարի նշումով։

Սույն դրույթը հնարավորություն կտա շահառուին ինքնուրույն համեմատելու և ստուգելու թե արդյոք գործարգքների թիվը ճիշտ է նշված, արդյոք հետվճարային համակարգում ներառվել են բոլոր գործարքները և արդյոք հետվճարման ենթակա գումարներում չկա հավելագրումներ և պակասեցումներ։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: