Add to favourites

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

33%67%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

­­­­­ <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ >

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

­­­­­

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տարածքում պետական և ոչ պետական պատվիրատուների կողմից նախաձեռնված հասարակական նշանակության՝ կրթական և առողջապահական օբյեկտների կառուցման պահանջարկով և դրանց մեծածավալ աշխատանքների ընթացքով, որի շրջանակներում անհրաժեշտ են հիմնավորված հողհատկացումներ և կառուցապատման թույլտվություններ:  

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս կրթական և առողջապահական օբյեկտների կառուցման հարկայնությունը սահմանված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի <ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N24-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին> N102-Ն հրամանով հաստատված հավելվածի 82-րդ կետով, ըստ որի կրթական և առողջապահական օբյեկտների համար սահմանված է առավելագույն հարկայնություն՝ 3 հարկ:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից բազմիցս գրավոր պարզաբանումներով ներկայացվել է առաջարկ առողջապահական օբյեկտների հարկայնությունը վերանայելու և այն մինչև 9 հարկ սահմանելու վերաբերյալ:

Առաջարկները ներկայացվել են դեռ մինչև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի <ՀՀՇՆ 31-03.07-2024 <Առողջապահական կազմակերպություններ. Հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքեր և շինություններ> Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին> N12-Ն հրամանի ընդունումը՝ առողջապահության ոլորտի լիազորված մարմնի գրավոր դիրքորոշումների շրջանակներում:

       Արդյունքում՝ Հրամանի հավելվածի 119-րդ կետում նախատեսվել է դրույթ առողջապահական կազմակերպությունների շենքերի հարկերի հնարավոր ավելացման վերաբերյալ՝  <ԲՍԿ-ների շենքերի և մասնաշենքերի հարկերի թիվը չպետք է գերազանցի երեքը, եթե  տվյալ շենքերն ու մասնաշենքերը նախատեսված են միայն ստացիոնար բուժման ծառայությունների կազմակերպում իրականացնելու (մահճակալային համալրումով) համար: Հարկերի քանակի ավելացումը հնարավոր է հատուկ տեխնիկական պայմանի առկայության պարագայում:>:

       Միաժամանակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ուսումնասիրել է նաև օտարերկրյա պետություններում առկա արդի կարգավորումները կրթական օբյեկտների հարկայնության մասով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այժմ ՀՀ տարածքում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի գերակշիռ հատվածը իր կարգավորումներով կրկնում էր խորհրդային տարիներին ընդունված դրույթները, ներկայիս իրավիճակում Ռուսաստանի Դաշնությունը ևս վերանայել է նույն կարգավորումները (դրանք ոչ արդի լինելու հանգամանքով պայմանավորված) և կրթական օբյեկտների հարկայնության համար սահմանել ավելի բարձր հարկայնություն՝ 5 հարկ:  

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով ամրագրված  կարգավորումն առավելապես վերաբերում է կրթական և առողջապահական օբյեկտների շենքերի և մասնաշենքերի հարկայնության ավելացման խնդրին, ինչն առաջիկայում հնարավորություն կընձեռի խիտ բնակչությամբ համայնքներում նախատեսել առավելագույն հզորությամբ թե կրթական և թե առողջապահական օբյեկտներ, մեկտեղելով մատուցվող տարատեսակ ծառայությունները, փոքր հողատարածքում կառուցապատում իրականացնելու միջոցով ապահովել տվյալ բնակավայրի սոցիալական և տնտեսական զարգացումը:

Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքէջում:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Քաղաքաշինության մասին» օրենք

Հոդված 10.1, 3-րդ մասի 5-րդ և 5.1-ին կետեր

Կոմիտեն՝

- օրենքով սահմանված կարգով կազմակերպում և համակարգում է նորմատիվ փաստաթղթերի (բացի ազգային ստանդարտներից) մշակման աշխատանքները.

- հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը:

 

4. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է արդի պահանջներին համապատասխան իրավական ակտի ընդունում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

­­­­­ <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

­­­­­<Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին> ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում:

 

  • Discussed

    07.03.2025 - 22.03.2025

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 548

Print

Suggestions

Հայկազ Սողոմոնյան

10.03.2025

Դասասենյակների առլույս նվազագույն չափը համաձայն ՀՀՇՆ 31-03.01-2014 7․1մ է, ուստի հանրակրթական նշանակության շենքերում առանցքային չափը պետք է լինի 7,5մ նվազագույնը։

Հայկազ Սողոմոնյան

10.03.2025

Առաջարկվում է նախադպրոցական հաստատությունների հարկայնությունը սահմանափակել 3 հարկով, իսկ դպրոցական հանտատություններինը՝ 4 հարկով։

Հայկազ Սողոմոնյան

10.03.2025

Բազմաբնակարան բազմահարկ շենքերի համար, որտեղ բնակվում են 200 և ավելի բնակիչ առաջարկվում է աղյուսակ 9-ում ներառել պատասխանատվության գործակից 1,2։ Կարելի է կիրառել 17 և ավելի հարկայնությամբ շենքերի համար։

See more