Հայկազ Սողոմոնյան
10.03.2025
Դասասենյակների առլույս նվազագույն չափը համաձայն ՀՀՇՆ 31-03.01-2014 7․1մ է, ուստի հանրակրթական նշանակության շենքերում առանցքային չափը պետք է լինի 7,5մ նվազագույնը։
3 - Կողմ
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ >
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տարածքում պետական և ոչ պետական պատվիրատուների կողմից նախաձեռնված հասարակական նշանակության՝ կրթական և առողջապահական օբյեկտների կառուցման պահանջարկով և դրանց մեծածավալ աշխատանքների ընթացքով, որի շրջանակներում անհրաժեշտ են հիմնավորված հողհատկացումներ և կառուցապատման թույլտվություններ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս կրթական և առողջապահական օբյեկտների կառուցման հարկայնությունը սահմանված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի <ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N24-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին> N102-Ն հրամանով հաստատված հավելվածի 82-րդ կետով, ըստ որի կրթական և առողջապահական օբյեկտների համար սահմանված է առավելագույն հարկայնություն՝ 3 հարկ:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից բազմիցս գրավոր պարզաբանումներով ներկայացվել է առաջարկ առողջապահական օբյեկտների հարկայնությունը վերանայելու և այն մինչև 9 հարկ սահմանելու վերաբերյալ:
Առաջարկները ներկայացվել են դեռ մինչև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի <ՀՀՇՆ 31-03.07-2024 <Առողջապահական կազմակերպություններ. Հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքեր և շինություններ> Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին> N12-Ն հրամանի ընդունումը՝ առողջապահության ոլորտի լիազորված մարմնի գրավոր դիրքորոշումների շրջանակներում:
Արդյունքում՝ Հրամանի հավելվածի 119-րդ կետում նախատեսվել է դրույթ առողջապահական կազմակերպությունների շենքերի հարկերի հնարավոր ավելացման վերաբերյալ՝ <ԲՍԿ-ների շենքերի և մասնաշենքերի հարկերի թիվը չպետք է գերազանցի երեքը, եթե տվյալ շենքերն ու մասնաշենքերը նախատեսված են միայն ստացիոնար բուժման ծառայությունների կազմակերպում իրականացնելու (մահճակալային համալրումով) համար: Հարկերի քանակի ավելացումը հնարավոր է հատուկ տեխնիկական պայմանի առկայության պարագայում:>:
Միաժամանակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ուսումնասիրել է նաև օտարերկրյա պետություններում առկա արդի կարգավորումները կրթական օբյեկտների հարկայնության մասով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այժմ ՀՀ տարածքում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի գերակշիռ հատվածը իր կարգավորումներով կրկնում էր խորհրդային տարիներին ընդունված դրույթները, ներկայիս իրավիճակում Ռուսաստանի Դաշնությունը ևս վերանայել է նույն կարգավորումները (դրանք ոչ արդի լինելու հանգամանքով պայմանավորված) և կրթական օբյեկտների հարկայնության համար սահմանել ավելի բարձր հարկայնություն՝ 5 հարկ:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով ամրագրված կարգավորումն առավելապես վերաբերում է կրթական և առողջապահական օբյեկտների շենքերի և մասնաշենքերի հարկայնության ավելացման խնդրին, ինչն առաջիկայում հնարավորություն կընձեռի խիտ բնակչությամբ համայնքներում նախատեսել առավելագույն հզորությամբ թե կրթական և թե առողջապահական օբյեկտներ, մեկտեղելով մատուցվող տարատեսակ ծառայությունները, փոքր հողատարածքում կառուցապատում իրականացնելու միջոցով ապահովել տվյալ բնակավայրի սոցիալական և տնտեսական զարգացումը:
Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքէջում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Քաղաքաշինության մասին» օրենք
Հոդված 10.1, 3-րդ մասի 5-րդ և 5.1-ին կետեր
Կոմիտեն՝
- օրենքով սահմանված կարգով կազմակերպում և համակարգում է նորմատիվ փաստաթղթերի (բացի ազգային ստանդարտներից) մշակման աշխատանքները.
- հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը:
4. Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է արդի պահանջներին համապատասխան իրավական ակտի ընդունում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
<Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին> ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում:
Քննարկվել է
07.03.2025 - 22.03.2025
Տեսակ
Հրաման
Ոլորտ
Քաղաքաշինություն
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 575
Տպել10.03.2025
Դասասենյակների առլույս նվազագույն չափը համաձայն ՀՀՇՆ 31-03.01-2014 7․1մ է, ուստի հանրակրթական նշանակության շենքերում առանցքային չափը պետք է լինի 7,5մ նվազագույնը։
10.03.2025
Առաջարկվում է նախադպրոցական հաստատությունների հարկայնությունը սահմանափակել 3 հարկով, իսկ դպրոցական հանտատություններինը՝ 4 հարկով։
10.03.2025
Բազմաբնակարան բազմահարկ շենքերի համար, որտեղ բնակվում են 200 և ավելի բնակիչ առաջարկվում է աղյուսակ 9-ում ներառել պատասխանատվության գործակից 1,2։ Կարելի է կիրառել 17 և ավելի հարկայնությամբ շենքերի համար։