Հիշել նախագիծը

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

33%67%

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 

 

«____ » ___________2025 թ.                                                   N____________-Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

__________________________________________________________________

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 102-Ն հրամանի հավելվածի (այսուհետ՝ Հավելված)՝

1) 9-րդ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

N

Շենքերի և շինությունների (կառույցների) նպատակային
նշանակությունը

k2 գործակցի
արժեքը

1.

 6 և ավել հարկ ունեցող առողջապահական կազմակերպությունների շենքեր և շինություններ

1.5

2.

 200 և ավելի այցելուների համար՝ կայարաններ, թատրոններ, կինոթատրոններ, օդանավակայանների շենքեր, ծածկած մարզադաշտեր, առևտրի կենտրոններ:

1.35

 

 

3.

 Հանրակրթական դպրոցներ, վարժարաններ, կրթահամալիրներ, քոլեջներ, ուսումնարաններ, նախադպրոցական կազմակերպություններ, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, հոսպիսներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, մինչև 5 հարկ ունեցող հիվանդանոցներ, եկեղեցական կառույցներ:

1.30

 

4.

 Էներգաջրագազամատակարարման համակարգերի, հեռախոսային և էլեկրոնային կապի, հրշեջ ծառայության և ոստիկանության համակարգերի, բանկերի, պետական և համայնքային նշանակության վարչական շենքեր և կառույցներ:

1.20

 

 

5.

 Շենքեր և շինություններ (կառույցներ), որոնց վնասվածության աստիճանը չի զուգակցվում մարդկանց մահվան ու արժեքավոր սարքավորումների փչացման հետ, չի հանգեցնում կազմակերպության անընդհատ գործող տեխնոլոգիական գործընթացների դադարեցմանը կամ շրջակա միջավայրի աղտոտմանը: Այս դեպքում թույլատրելի շեղվածքի սահմանափակման պայմանը հաշվի չի առնվում:

0÷0.5

պատվիրատուի համաձայնությամբ

6.

 1-5-րդ կետերում չհիշատակված շենքեր և շինություններ (կառույցներ):

1.0

»,

2) 82-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

3) 158-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«158. Շրջանակակապային և կապային տարրերով անպարզունակ համակարգերով շենքերում կապային տարրերը պետք է լինեն յուրաքանչյուր ուղղությամբ երկուսից ոչ պակաս, տեղակայված տարբեր հարթություններում և հատակագծում լինեն հարկի կոշտության կենտրոնի նկատմամբ հնարավորության սահմաններում համաչափ: Տասը և ավելի հարկայնությամբ շենքերում երկու գլխավոր ուղղություններով պետք է լինի 4մ-ից և հարկի բարձրությունից ոչ պակաս երկարությամբ առնվազն երկու խուլ դիաֆրագմա՝ յուրաքանչյուր ուղղությամբ, խուլ կարող է համարվել մեկ բացվածք ունեցող դիաֆրագման, եթե բացվածքի մակերեսը չի գերազանցում դիաֆրագմայի ընդահնուր մակերեսի 20%-ը: »։

2. Հավելվածը լրացնել նոր՝ 29.1-ին բաժնով՝ հետևալ բովանդակությամբ.

 

« 29.1. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ, ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ՝ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ)  ՇԵՆՔԵՐ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

120.1. Առողջապահական կազմակերպությունների շենքերը, շինությունները (կառուցվածքները) պետք է ունենան առնվազն մեկ ստորգետնյա հարկ, վերգետնյա հարկերի թիվը չպետք է գերազանցի 9, իսկ վերգետնյա բարձրությունը՝ 33մ:

120.2. Նախադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների շենքի և շինությունների վերգետնյան հարկերի թիվը չպետք է գերազանցի 4-ը, իսկ դպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների շենքերի ու շինությունների վերգետնյան հարկերի թիվը չպետք է գերազանցի 5-ը:

120.3. Առողջապահական, հանրակրթական նշանակության կազմակերպությունների շենքերի, շինությունների կոնստրուկտիվ համակարգը պետք է լինի շրջանակակապային:

120.4. Արտաքին պատերն պետք է լինեն շրջանակակապային համակարգի կրող տարրեր, որոնցում բացվածքները կարող են իրականացվել առանց սահմանափակումների:

120.5. Առողջապահական, հանրակրթական նշանակության կազմակերպությունների շենքերի, շինությունների առանցքային թռիչքները չպետք է գերազանցեն 6,5 մ:

120.6. Ինժեներական սպասարկման բոլոր ցանցերը պետք է ապահովված լինեն հակասեյսմիկ միջոցառումներով և իրականացվեն համաձայն՝ սույն շինարարական նորմերի 29-րդ գլխի:

120.7. Առողջապահական, հանրակրթական նշանակության շենքերում և շինություններում թույլատրվում է կիրառել սեյսմապաշտպանության հատուկ համակարգեր սույն շինարարական նորմերի 205-րդ և 206-րդ կետերին համապատասխան։»։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

                                                                                      

  • Քննարկվել է

    07.03.2025 - 22.03.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 602

Տպել

Առաջարկներ`

Հայկազ Սողոմոնյան

10.03.2025

Դասասենյակների առլույս նվազագույն չափը համաձայն ՀՀՇՆ 31-03.01-2014 7․1մ է, ուստի հանրակրթական նշանակության շենքերում առանցքային չափը պետք է լինի 7,5մ նվազագույնը։

Հայկազ Սողոմոնյան

10.03.2025

Առաջարկվում է նախադպրոցական հաստատությունների հարկայնությունը սահմանափակել 3 հարկով, իսկ դպրոցական հանտատություններինը՝ 4 հարկով։

Հայկազ Սողոմոնյան

10.03.2025

Բազմաբնակարան բազմահարկ շենքերի համար, որտեղ բնակվում են 200 և ավելի բնակիչ առաջարկվում է աղյուսակ 9-ում ներառել պատասխանատվության գործակից 1,2։ Կարելի է կիրառել 17 և ավելի հարկայնությամբ շենքերի համար։

Տեսնել ավելին