Հայկազ Սողոմոնյան
10.03.2025
Դասասենյակների առլույս նվազագույն չափը համաձայն ՀՀՇՆ 31-03.01-2014 7․1մ է, ուստի հանրակրթական նշանակության շենքերում առանցքային չափը պետք է լինի 7,5մ նվազագույնը։
3 - Agree
6 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
Հ Ր Ա Մ Ա Ն
«____ » ___________2025 թ. N____________-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
__________________________________________________________________
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 102-Ն հրամանի հավելվածի (այսուհետ՝ Հավելված)՝
1) 9-րդ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
N |
Շենքերի և շինությունների (կառույցների) նպատակային |
k2 գործակցի |
1. |
6 և ավել հարկ ունեցող առողջապահական կազմակերպությունների շենքեր և շինություններ |
1.5 |
2. |
200 և ավելի այցելուների համար՝ կայարաններ, թատրոններ, կինոթատրոններ, օդանավակայանների շենքեր, ծածկած մարզադաշտեր, առևտրի կենտրոններ: |
1.35 |
3. |
Հանրակրթական դպրոցներ, վարժարաններ, կրթահամալիրներ, քոլեջներ, ուսումնարաններ, նախադպրոցական կազմակերպություններ, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, հոսպիսներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, մինչև 5 հարկ ունեցող հիվանդանոցներ, եկեղեցական կառույցներ: |
1.30 |
4. |
Էներգաջրագազամատակարարման համակարգերի, հեռախոսային և էլեկրոնային կապի, հրշեջ ծառայության և ոստիկանության համակարգերի, բանկերի, պետական և համայնքային նշանակության վարչական շենքեր և կառույցներ: |
1.20 |
5. |
Շենքեր և շինություններ (կառույցներ), որոնց վնասվածության աստիճանը չի զուգակցվում մարդկանց մահվան ու արժեքավոր սարքավորումների փչացման հետ, չի հանգեցնում կազմակերպության անընդհատ գործող տեխնոլոգիական գործընթացների դադարեցմանը կամ շրջակա միջավայրի աղտոտմանը: Այս դեպքում թույլատրելի շեղվածքի սահմանափակման պայմանը հաշվի չի առնվում: |
0÷0.5 |
6. |
1-5-րդ կետերում չհիշատակված շենքեր և շինություններ (կառույցներ): |
1.0 |
»,
2) 82-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
3) 158-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«158. Շրջանակակապային և կապային տարրերով անպարզունակ համակարգերով շենքերում կապային տարրերը պետք է լինեն յուրաքանչյուր ուղղությամբ երկուսից ոչ պակաս, տեղակայված տարբեր հարթություններում և հատակագծում լինեն հարկի կոշտության կենտրոնի նկատմամբ հնարավորության սահմաններում համաչափ: Տասը և ավելի հարկայնությամբ շենքերում երկու գլխավոր ուղղություններով պետք է լինի 4մ-ից և հարկի բարձրությունից ոչ պակաս երկարությամբ առնվազն երկու խուլ դիաֆրագմա՝ յուրաքանչյուր ուղղությամբ, խուլ կարող է համարվել մեկ բացվածք ունեցող դիաֆրագման, եթե բացվածքի մակերեսը չի գերազանցում դիաֆրագմայի ընդահնուր մակերեսի 20%-ը: »։
2. Հավելվածը լրացնել նոր՝ 29.1-ին բաժնով՝ հետևալ բովանդակությամբ.
« 29.1. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ, ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ՝ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ) ՇԵՆՔԵՐ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
120.1. Առողջապահական կազմակերպությունների շենքերը, շինությունները (կառուցվածքները) պետք է ունենան առնվազն մեկ ստորգետնյա հարկ, վերգետնյա հարկերի թիվը չպետք է գերազանցի 9, իսկ վերգետնյա բարձրությունը՝ 33մ:
120.2. Նախադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների շենքի և շինությունների վերգետնյան հարկերի թիվը չպետք է գերազանցի 4-ը, իսկ դպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների շենքերի ու շինությունների վերգետնյան հարկերի թիվը չպետք է գերազանցի 5-ը:
120.3. Առողջապահական, հանրակրթական նշանակության կազմակերպությունների շենքերի, շինությունների կոնստրուկտիվ համակարգը պետք է լինի շրջանակակապային:
120.4. Արտաքին պատերն պետք է լինեն շրջանակակապային համակարգի կրող տարրեր, որոնցում բացվածքները կարող են իրականացվել առանց սահմանափակումների:
120.5. Առողջապահական, հանրակրթական նշանակության կազմակերպությունների շենքերի, շինությունների առանցքային թռիչքները չպետք է գերազանցեն 6,5 մ:
120.6. Ինժեներական սպասարկման բոլոր ցանցերը պետք է ապահովված լինեն հակասեյսմիկ միջոցառումներով և իրականացվեն համաձայն՝ սույն շինարարական նորմերի 29-րդ գլխի:
120.7. Առողջապահական, հանրակրթական նշանակության շենքերում և շինություններում թույլատրվում է կիրառել սեյսմապաշտպանության հատուկ համակարգեր սույն շինարարական նորմերի 205-րդ և 206-րդ կետերին համապատասխան։»։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Discussed
07.03.2025 - 22.03.2025
Type
Order
Area
Urban planning
Ministry
Urban Development Committee
Views 539
Print10.03.2025
Դասասենյակների առլույս նվազագույն չափը համաձայն ՀՀՇՆ 31-03.01-2014 7․1մ է, ուստի հանրակրթական նշանակության շենքերում առանցքային չափը պետք է լինի 7,5մ նվազագույնը։
10.03.2025
Առաջարկվում է նախադպրոցական հաստատությունների հարկայնությունը սահմանափակել 3 հարկով, իսկ դպրոցական հանտատություններինը՝ 4 հարկով։
10.03.2025
Բազմաբնակարան բազմահարկ շենքերի համար, որտեղ բնակվում են 200 և ավելի բնակիչ առաջարկվում է աղյուսակ 9-ում ներառել պատասխանատվության գործակից 1,2։ Կարելի է կիրառել 17 և ավելի հարկայնությամբ շենքերի համար։