Հայաստանի Առողջ. աշխ. արհ. կազմ.ՃՀՄ
04.02.2025
Լավ կլիներ, որպեսզի հասարակական կազմակերպությունների փոխարեն կամ միաժամանակ կազմում ընդգրկված լինեին նաև հասարակական միավորումները՝ արհեստակցական կազմակերպությունները:
5 - Agree
3 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«______» ____________ 2025 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 992-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 129-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.
«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԸ, ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 32.1-ին հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման օրինակելի կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
փետրվարի 3-ի N 129-Ն որոշման
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Կ Ա Ր Գ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերության (այսուհետ` կազմակերպություն) գործադիր մարմնի (այսուհետ` տնօրեն) ընտրության (նշանակման) մրցույթի (այսուհետ` մրցույթ) հետ կապված հարաբերությունները:
2. Առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերությունների տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել բարձրագույն բժշկական կրթություն կամ առողջապահության կառավարում և կազմակերպում մասնագիտական որակավորում ունեցող այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ առողջապահության բնագավառի առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ:
3. Առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել բարձրագույն բժշկական կրթություն ունեցող այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ կամ առողջապահության բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
4. Առողջապահության կառավարում և կազմակերպում մասնագիտական որակավորում ունեցող անձ է համարվում հետբուհական մասնագիտական կրթություն «Հանրային առողջապահություն և կազմակերպում» մասնագիտություն կամ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հուլիսի 3-ի թիվ 647-Ա/Ք հրամանի հավելված 2-ի` «041301.28.7 Բուժհաստատությունների կառավարում» կամ «041301.31.7 Առողջապահության կառավարում և վարչարարություն», «041802.02.7 Բուժհաստատությունների կառավարում» կամ «091801.01.7 Հանրային առողջություն և առողջապահություն», «091801.02.7 Առողջապահության կառավարում և կազմակերպում» ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոս) մասնագիտությունների կրթական ծրագիր անցած մագիստրոսի որակավորում ստացած անձը: Բարձրագույն բժշկական կրթության հիմքի վրա կլինիկական օրդինատուրա անցնելու ժամանակահատվածը համարվում է առողջապահության բնագավառի ստաժ:
5. Տնօրենի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը՝
1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով վերացված կամ մարված չէ.
2) ով օրենքի համաձայն զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ով նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար.
4) ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5) ով ունի Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման հավելված N 1-ով սահմանված որևէ հիվանդություն.
6) ով սնանկ է ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ կամ պարտատիրոջ պահանջով:
6. Տնօրենի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող`
1) զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից և ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի դեպքերից, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով նախատեսված դեպքերում վճարովի հիմունքներով նույն կազմակերպությունում համապատասխան բժշկական մասնագիտական գործունեություն իրականացնելուց.
2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.
4) իր ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
7. Մինչև տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը թափուր պաշտոնում մինչև վեց ամիս ժամկետով ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում սույն կարգի համապատասխանաբար 2-րդ կամ 3-րդ կետերի պահանջներին բավարարող անձի կամ պարտականությունները կատարող է նշանակում տնօրենի տեղակալին կամ նույն կազմակերպությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող այլ անձի:
8. Եթե տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի կամ պարտականությունները կատարողի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի որոշմամբ՝ սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետով:
9. Տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվում է մրցույթ: Մրցույթն անցկացնում է կազմակերպության կառավարման լիազորություն ունեցող մարմնի (այսուհետ` իրավասու մարմին) ղեկավարի հրամանով կամ որոշմամբ (այսուհետ` իրավական ակտ) ստեղծված մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Նույն ակտով նաև հաստատվում է հանձնաժողովի կազմը, նշանակվում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի քարտուղարը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող իրավասու մարմնի համապատասխան ստորաբաժանման (այսուհետ` ստորաբաժանում) աշխատակից է և հանձնաժողովի անդամ չէ:
10. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում, հանձնաժողովի որոշմամբ (հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ), նրա պարտականությունները կատարում է հանձնաժողովի անդամներից մեկը, որի վերաբերյալ հանձնաժողովը կազմում է արձանագրություն:
11. Մրցույթ անցկացնելու մասին իրավական ակտը իրավասու մարմնի ղեկավարն ընդունում է տնօրենի թափուր պաշտոնն առաջանալու պահից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում՝ բացառությամբ ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի դեպքերի: Ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի ավարտից հետո մրցույթ անցկացնելու մասին իրավական ակտը իրավասու մարմնի ղեկավարն ընդունում է ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:
12. Հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից, բացառությամբ` մարզային պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, որոնց հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից: Հանձնաժողովի անդամության թեկնածուներ կարող են լինել իրավասու մարմնի ղեկավարը, պետական քաղաքական կամ վարչական պաշտոն զբաղեցնող, համապատասխան մարմնի հանրային կամ հանրային ծառայության կամ համայնքային ծառայության ղեկավար պաշտոններ կամ կազմակերպություններում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձիք:
13. Հանձնաժողովը ձևավորվում է մրցույթի անցկացումից առավելագույնը 48 ժամ առաջ:
14. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ենթակայության կազմակերպության տնօրենի մրցույթի հանձնաժողովի կազմում պարտադիր ներգրավվում են լիազոր մարմնի ենթակայության առնվազն երկու բժշկական կազմակերպության տնօրեն:
15. Առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերությունների տնօրենի մրցույթի հանձնաժողովի կազմում պարտադիր ներգրավվում են լիազոր մարմնից չորս, իրավասու մարմնից երեք ներկայացուցիչ, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով սահմանված կազմակերպությունների:
16. Առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի մրցույթի հանձնաժողովի կազմում պարտադիր ներգրավվում են լիազոր մարմնից մեկ ներկայացուցիչ, իրավասու մարմնից ներկայացուցիչներ և իրավասու մարմնի ենթակայության առնվազն մեկ բժշկական կազմակերպության տնօրեն, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով սահմանված կազմակերպությունների:
17. Առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի մրցույթի հանձնաժողովի կազմում պարտադիր ներգրավվում են լիազոր մարմնից և համապատասխան մարզպետի աշխատակազմից մեկական, իրավասու մարմնից` երեք ներկայացուցիչ:
18. Լիազոր մարմնի հանձնաժողովի անդամները որոշ դեպքերում մրցույթին կարող են մասնակցել առցանց` հանձնաժողովի անդամների մարզպետարան կամ համայնքապետարան ներկայանալու անհնարինության դեպքում: Մրցույթին առցանց մասնակցության մասին լիազոր մարմինը գրավոր տեղեկացնում է իրավասու մարմին` նշելով հանձնաժողովի անդամների թեկնածուների տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն): Հեռավար հաղորդակցության հարթակի հղումը տրամադրվում է մրցույթին առցանց մասնակցող հանձնաժողովի անդամներին իրավասու մարմնի կողմից:
19. Lիազոր մարմինը հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա ձևավորում և վարում է տվյալների շտեմարան, որից յուրաքանչյուր մրցույթի արդյունքների գրավոր բողոքարկման դեպքում` համակարգչային ծրագրով պատահական ընտրության սկզբունքով մրցութի բողոքարկման հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով ընտրվում է մեկ հասարակական կազմակերպություն:
20. Հանձնաժողովի գրավոր որոշմամբ (քվեարկության արդյունքով` հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ) մրցույթին դիտորդի կարգավիճակով ներկա գտնվելու իրավունք ունեն զանգվածային լրատվության միջոցների, առողջապահության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև դիտորդներ:
21. Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ ընդհանուր հիմունքներով:
22. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույց:
2. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
23. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելուց 45 օր առաջ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում և տեղադրվում է իրավասու մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում: Իրավասու մարմնի կողմից մրցույթի անցկացման մասին հայտարարությունը այն հրապարակվելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ ներկայացվում է լիազոր մարմին:
24. Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարության տեքստում նշվում են`
1) տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որն զբաղեցնելու համար անցկացվելու է մրցույթ.
2) մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը, ժամը, վերջնաժամկետը, որը չի կարող մրցույթ անցկացնելու մասին հայտարարության հրապարակման օրվանից հաշված մեկ ամսվանից պակաս լինել.
3) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.
4) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (նյութերը), դրանք ներկայացնելու կարգը.
5) հավակնորդին ներկայացվող պահանջները:
3. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
25. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները իրավասու մարմին են ներկայացնում`
1) դիմում, որում նշվում է հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2) մեկ լուսանկար` 3 x 4 չափի.
3) աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
4) ինքնակենսագրական.
5) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
6) բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի հավակնորդի դեպքում` նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ տարկետման մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթղթի) պատճեն.
7) տեղեկանք` դատվածության, դատվածությունը վերացված կամ մարված լինելու վերաբերյալ.
8) տեղեկանք` սնանկության կամ դրա բացակայության վերաբերյալ.
9) տեղեկանք` սույն կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված հիվանդությունների բացակայության վերաբերյալ.
10) հավակնորդի ցանկությամբ` հրատարակված գիտական հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
11) բնութագիր` վերջին աշխատավայրից (ըստ դիմումատուի ցանկության).
12) կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգը (այսուհետ` հայեցակարգ)` սույն կարգի 27-31-րդ կետերին համապատասխան:
26. Հավակնորդը փաստաթղթերը ներկայացնում է առձեռն կամ առցանց` մրցույթի հայտարարությամբ սահմանված կարգով` բացառությամբ կազմակերպության հայեցակարգի, որը ներկայացվում է առձեռն:
27. Հայեցակարգը ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ, ինչի վերաբերյալ կազմվում է հանձնման-ընդունման ակտ:
28. Հայեցակարգը կազմակերպության կառավարման ռազմավարական փաստաթուղթ է, ինչի հիման վրա տնօրենը պլանավորում և իրականացնում է կազմակերպությանը կառավարման և մրցակցային առավելությունները տվող գործողությունները և աշխատանքները։ Հայեցակարգը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:
29. Հայեցակարգը կազմվում է առավելագույնը 5 տարի ժամանակացույցով և ունի առնվազն հետևյալ կառուցվածքը՝ կազմակերպության նկարագիրը, կառուցվածքը, նպատակների և խնդիրների սահմանումը, դրանց իրականացումն ապահովող գործողությունները, միջոցները և ժամանակացույցը, բնակչության բժշկական օգնության և սպասարկման որակի, անձնակազմի և ֆինանսական կառավարումը, արդյունքների չափման մեխանիզմները և գործիքները, հայեցակարգի ռիսկերը և դրանց կանխման հնարավորությունները:
30. Հայեցակարգը պետք է ներառի`
1) նպատակների և խնդիրների սահմանումը.
ա. սահմանված են կազմակերպության երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ նպատակները․
բ. յուրաքանչյուր նպատակի համար սահմանված են խնդիրները․
գ. նպատակները և խնդիրները ձևակերպված են պարզ, չափելի, իրատեսական՝ ըստ նախատեսված ժամանակացույցի.
2) սահմանված նպատակների և խնդիրների իրականացումն ապահովող գործողությունները, միջոցները և ժամանակացույցը.
3) արդյունքների չափման մեխանիզմները և գործիքները.
ա. սահմանված են յուրաքանչյուր գործողության գնահատման ցուցանիշները և գործիքները.
բ. գնահատման չափանիշների միջոցով հնարավոր է չափել ակնկալվող արդյունքը։
4) հայեցակարգի ռիսկերը և դրանց կանխման հնարավորությունները.
ա. վերլուծված են նպատակների և խնդիրների իրականացման հնարավոր ռիսկերը և դրանց կանխման հնարավոր գործողությունները:
31. Հայեցակարգի մշակման ձևաչափը ներկայացված է Ձև 1-ում:
32. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդների կողմից ներկայացրած հայեցակարգով նախատեսված առանցքային ուղենիշները, գործողությունները և սույն կարգի 28-31-րդ կետերով սահմանված այլ պահանջները առնվազն արտացոլվում են կազմակերպության վերջնական հայեցակարգում` համաձայն սույն կարգի 102-րդ կետի:
33. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող իրավասու մարմինը մրցույթից առնվազն մեկ ամիս առաջ մրցույթին մասնակցելու համար հավակնորդներին ապահովում է թեստային առաջադրանքներով:
34. Ստորաբաժանումը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) ներկայացնում է հանձնաժողովին մրցույթի անցկացման օրը, իսկ կազմակերպության հայեցակարգ/եր/ը էլեկտրոնային պատկերատպված ձևով ուղարկվում է հանձնաժողովի անդամների էլեկտրոնային հասցեներին` իրավասու մարմնի ղեկավարի իրավական ակտով ստեղծված հանձնաժողովի կազմը հաստատելուց հետո:
35. Կազմակերպությունների մրցույթին` հանձնաժողովի անդամների առցանց մասնակցության դեպքում` դիմում ներկայացրած հավակնորդի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը իրավասու մարմնի համապատասխան ստորաբաժանումը մրցույթին մասնակցելու համար առցանց մասնակցող հանձնաժողովի անդամներին էլեկտրոնային եղանակով ներկայացնում է մրցույթը սկսելուց առնվազն մեկ ժամ առաջ:
36. Հանձնաժողովը ստորաբաժանումից ստանում է հանձնաժողովի կնիքը և հավակնորդների թվին համապատասխան կնքված ամփոփաթերթեր: Ամփոփաթերթը բաղկացած է միևնույն կոդավորմամբ կտրոնից և հիմնական մասից, որն առաջին էջն է, և երկրորդ` արտատպվող էջից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի արտատպվող էջը կոդավորված չէ: Ամփոփաթերթի առաջին էջը կնքված է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ էջը` վերևի ձախ մասում:
37. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և քվեարկության (հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ) արդյունքով ընդունում համապատասխան որոշում` մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին: Հանձնաժողովը մասնակցին չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվում է, որ հավակնորդը չի համապատասխանում սույն կարգի 2-րդ կամ 3-րդ կետերով սահմանված պահանջներին կամ համապատասխանում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված պահանջներին: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) ցանկը, որը տեղեկացնում է մասնակիցներին մինչև թեստավորման փուլի սկիզբը: Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու թույլտվություն տրվել է միայն մեկ հավակնորդի:
38. Հանձնաժողովի անդամների առցանց մասնակցության դեպքում առցանց մասնակցող հանձնաժողովի անդամներին քարտուղարը էլեկտրոնային եղանակով մրցույթի ընթացքում ուղարկում է բոլոր որոշումները, արձանագրությունները, որոնք ստորագրելուց հետո, անմիջապես էլեկտրոնային պատկերատպվում և էլեկտրոնային եղանակով վերադարձվում են հանձնաժողովի քարտուղարին: Հանձնաժողովի անդամների առցանց մասնակցության դեպքում առցանց մասնակցող մարմինը պետք է ապահովված լինի համապատասխան տեխնիկական սարքերով:
39. Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար մասնակիցներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, կամ մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել մրցույթին, կամ հանձնաժողովն իրավազոր չէ, ապա հանձնաժողովի կողմից ընդունվում է որոշում` մրցույթը չկայացած համարելու վերաբերյալ:
40. Հանձնաժողովի կողմից մինչև թեստավորման փուլի սկիզբը մրցույթի բոլոր մասնակիցների ներկայությամբ ստորաբաժանման կողմից նախօրոք կազմված և համակարգչում զետեղված թեստային առաջադրանքներից պատահական սկզբունքով գեներացվում է մեկ միասնական թեստ` բաղկացած 50 հարցից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը ճիշտ պատասխանն է: Թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները համակարգչում ձևավորվում և դուրս են բերվում բոլոր մասնակիցների աշխատանքն ավարտելուց կամ թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառելուց հետո և փոխանցվում է հանձնաժողովին:
41. Թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 5 հարց.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք` 5 հարց.
3) «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենք` 20 հարց` առողջապահական` պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերության տնօրենի մրցույթի դեպքում.
4) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենք` 20 հարց` առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի մրցույթի դեպքում.
5) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք` 10 հարց.
6) առողջապահության բնագավառի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 10 հարց:
42. Կազմակերպությունների, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով սահմանված կազմակերպությունների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների, տնօրենի մրցույթին հանձնաժողովի անդամների առցանց մասնակցության դեպքում իրավասու մարմինը կազմակերպում է հեռավար հաղորդակցության իրականացումը` ապահովելով մրցույթի անցկացման տարածքի ամբողջական տեսանելիություն:
43. Մրցույթի անցկացման կարճատև տեխնիկական խափանումների դեպքում ՝ մինչև 30 րոպե տևողությամբ, մրցույթը կասեցվում է մինչև խափանման վերացումը: Եթե ի հայտ են եկել այնպիսի տեխնիկական խափանումներ, որոնք չեն կարող վերացվել կարճ ժամանակահատվածում, հանձնաժողովը որոշում է կայացնում մրցույթի անցկացումը առավելագույնը 5 աշխատանքային օր հետաձգելու մասին, որի մասին ստորաբաժանումը տեղեկատվություն է հրապարակում իրավասու մարմնի պաշտոնական կայքէջում:
4. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
44. Թեստավորումն անցկացվում է գրավոր` առանձնացված սենյակում:
45. Մասնակիցը թեստավորման փուլին մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարն ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլ տալիս նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ: Մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:
46. Հանձնաժողովի քարտուղարը մանրամասն ներկայացնում է թեստավորման անցկացման և թեստավորման արդյունքների բողոքարկման ընթացակարգերը, բացատրում է թեստավորման անցկացմանը վերաբերող տեխնիկական հարցերը` պատասխանելով մրցույթի մասնակիցների բոլոր հարցերին:
47. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տալիս է սույն կարգի 36-րդ կետով նախատեսված ամփոփաթերթ:
48. Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, մասնակիցն ամփոփաթերթի առաջին էջի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անջատելով այն հիմնական մասից փոխանցում է հանձնաժողովին:
49. Մասնակցի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելն արգելվում է: Այդ դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:
50. Թեստավորման ժամանակ մասնակիցները կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր:
51. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը մասնակիցներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը և ավարտը:
52. Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին, և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ պատասխան, որն արտատպվում է ամփոփաթերթի երկրորդ էջի վրա: Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե մասնակիցը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:
53. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:
54. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:
55. Աշխատանքն ավարտելուց կամ թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառելուց հետո մասնակիցն ամփոփաթերթի հիմնական մասը և թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է հանձնաժողովին (հանձնաժողովի անդամների առցանց մասնակցության դեպքում` մրցույթին առկա մասնակցող հանձնաժողովի անդամներին): Մասնակիցն աշխատանքը հանձնելիս հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ՝ ամփոփաթերթի երկրորդ` արտատպվող էջը վերցնում է և դուրս գալիս սենյակից:
56. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է 60 րոպե: Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է մասնակիցներին առաջադրանքների կատարման համար մնացած ժամանակի մասին:
57. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարվելուց հետո մասնակիցը պարտավոր է անմիջապես դադարեցնել աշխատանքները, ամփոփաթերթը սույն կարգի 54-րդ կետով սահմանված կարգով հանձնել հանձնաժողովին և դուրս գալ սենյակից: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած մասնակցի աշխատանքը գնահատվում է զրո միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:
5. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
58. Հանձնաժողովի անդամներն հաշվում են ամփոփաթերթերի կտրոնների ու հիմնական մասերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն:
59. Թեստավորման աշխատանքներն ստուգվում են սույն կարգի 40-րդ կետով նախատեսված` հանձնաժողովին փոխանցված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:
60. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են մասնակիցների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:
61. Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է հավաքված միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է հանձնաժողովի կնիքով:
62. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը կամ սույն կարգի 54-րդ կետով նախատեսված դեպքը:
63. Ստուգման աշխատանքներն ավարտվելուց հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ: Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսային հարաբերակցությունը, ինչն արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:
64. Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունը, անունը, հայրանունը:
65. Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը, ստանում է իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է:
66. Թեստավորման փուլին չներկայացած մասնակիցների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ, հանձնաժողովի նախագահի կողմից բարձրաձայն հայտարարվում են, և հանձնաժողովի քարտուղարի կողմից արձանագրվում: Դրանից հետո հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր մասնակցի հավաքած միավորները (տոկոսը):
67. Մասնակիցների հավաքած միավորները (տոկոսը) հայտարարելուց անմիջապես հետո հանձնաժողովը հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:
68. Թեստավորման արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել հանձնաժողովին` պատասխանների հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:
69. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:
70. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտություն, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով:
71. Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հնարավոր սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:
72. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում բողոքարկման համար սույն կարգի 68-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովը հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցանկը: Մասնակիցը հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
73. Եթե մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ մասնակիցը կամ բոլոր մասնակիցները հրաժարվել են (գրավոր կամ բանավոր) մասնակցել հարցազրույցի փուլին, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում` մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն ուղարկում է իրավասու մարմնի ղեկավարին:
6. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
7. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
1) տնօրենի թափուր պաշտոնը, որն զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.
2) մրցույթի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և վայրը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.
3) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) ազգանունը, անունը, հայրանունը:
1) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.
2) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին.
3) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:
8. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
1) տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որն զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.
2) մրցույթի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և վայրը.
3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և անձնագրային տվյալները.
4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորների քանակը (տոկոսը) թեստավորման փուլում.
5) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի քվեարկության արդյունքները:
1) հանձնաժողովի կնիքի և դիմորդների թվին համապատասխան կնքված ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը.
2) փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.
3) մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ չթույլատրելու մասին որոշումը.
4) մրցույթի մասնակիցների ցանկը հաստատելու մասին որոշումը.
5) ամփոփաթերթերի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.
6) ամփոփաթերթերի հիմնական մասերի, կտրոնների ու թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը.
7) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը.
8) հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցանկը.
9) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու և զարգացման և բարեփոխման հայեցակարգի ներկայացման մասին արձանագրությունները.
10) քվեարկությունների արդյունքում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.
11) մրցույթի արդյունքում հաղթող մասնակից (մասնակիցներ) ճանաչելու մասին որոշումը.
12) մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.
13) մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.
14) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.
15) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը.
16) թեստավորման առաջադրանքների տետրերը.
17) թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը.
18) քվեաթերթիկները.
19) մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը.
20) ձայնագրությունները.
21) այլ փաստաթղթեր:
9. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Ձև N 1
ՁԵՎԱՉԱՓ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
N |
ՆՊԱՏԱԿ |
ԽՆԴԻՐՆԵՐ |
ԳՈՐԾՈՂՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ |
ԺԱՄԿԵՏ |
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐ |
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՓՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ |
ՌԻՍԿԵՐ |
ՌԻՍԿԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ |
1 |
|
1. |
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|||
3. |
|
|
|
|
|
|||
4. |
|
|
|
|
|
|||
5. |
|
|
|
|
|
|||
2. |
1. |
|
|
|
|
|
||
2. |
|
|
|
|
|
|||
3. |
|
|
|
|
|
|||
4. |
|
|
|
|
|
|||
5. |
|
|
|
|
|
|||
3. |
1. |
|
|
|
|
|
||
2. |
|
|
|
|
|
|||
3. |
|
|
|
|
|
|||
4. |
|
|
|
|
|
|||
5. |
|
|
|
|
|
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2022 թվականի
փետրվարի 3-ի N 129-Ն որոշման
Ձև N 1
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ` ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ
20 թ.
Կողմերը պայմանագրի շրջանակներում ընդունում են տերմինների հետևյալ սահմանումները`
Գործատու _______________________________________________
Կազմակերպություն _____________________________ պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ գրանցված ________, գրանցման N ______, վկայական N _______
Տնօրեն՝ կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձ,
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
(անունը, ազգանունը, անձնագրի համարը, սերիան, երբ և ում կողմից է տրված)
Պայմանագիր՝ սույն պայմանագիրը.
Գործատուն, ի դեմս` _________ , մի կողմից, և տնօրեն _________ , մյուս կողմից (միասին` կողմեր), կնքեցին սույն որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հետևյալ մասին՝
1. Պայմանագրի առարկան
1.1. Պայմանագրով գործատուն կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը հանձնում է տնօրենին, իսկ տնօրենը պարտավորվում է բարեխղճորեն և խելամտորեն կատարել կազմակերպության գործադիր մարմնի գործառույթները` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքներին, այլ իրավական ակտերին, կազմակերպության կանոնադրությանը, պայմանագրին համապատասխան՝ ի շահ կազմակերպության:
1.2. Տնօրենի համար աշխատանքի սկիզբ է համարվում « » ___________ 20__թ. և փորձաշրջան չի սահմանվում:
2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
2.1. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կազմակերպության կանոնադրությամբ և պայմանագրով։
2.1.1. Տնօրենը`
ա. առանց լիազորագրի գործում է կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
բ. աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,
գ. իր իրավասության սահմաններում տնօրինում է կազմակերպության գույքը` ներառյալ ֆինանսական միջոցները,
դ. կնքում է պայմանագրեր (այդ թվում՝ աշխատանքային),
ե. կատարում է աշխատանքի բաշխում աշխատողների միջև,
զ. սահմանում է աշխատողների աշխատանքի վարձատրության չափը,
է. բացում է բանկային հաշիվներ,
ը. հաստատում է կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները, նշանակում դրանց ղեկավարներին,
թ. օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
ժ. իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։
2.1.2. Տնօրենն իրավունք ունի պայմանագրով ստանձնած իր պարտականությունների կատարման դիմաց պայմանագրով սահմանված կարգով և չափով ստանալու վարձատրություն:
2.1.3. Տնօրենն իրավունք չունի`
ա. զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված դեպքերից,
բ. անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ,
գ. լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից,
դ. ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
2.2. Տնօրենը պարտավոր է`
ա. պայմանագրի կնքման պահից ______ ամսվա ընթացքում գործատուին ներկայացնել վերջնական կազմակերպության զարգացման և բարեփոխման ______ -ամյա հայեցակարգը` միջոցառումների կատարման ժամանակացույցով (կողմերի միջև կնքվում է աշխատանքային պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը), և ապահովել դրա կատարումն ըստ ժամանակացույցի,
բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում լիազորված մարմին ներկայացնել կազմակերպության գործունեության մասին տարեկան ու եռամսյակային հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը,
գ. ինչպես կազմակերպությունում իր աշխատանքային գործունեության ընթացքում, այնպես էլ դրանից հետո չհրապարակել պետական կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները,
դ. պատշաճ մակարդակով իրականացնել կազմակերպության ընթացիկ ղեկավարումը` կազմակերպության կանոնադրությանը և պայմանագրին համապատասխան,
ե. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուին և ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություն, այդ թվում կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգի կատարման վերաբերյալ,
զ. գործատուի պահանջով նրան ներկայացնել հաշվետվություն իր կողմից ընթացիկ գործունեության ղեկավարման աշխատանքների, հետագա ծրագրերի վերաբերյալ,
է. անմիջապես կատարել գործատուի պահանջները` աշխատանքում տեղ գտած թերությունների վերացման համար,
ը. գործատուին անմիջապես տեղեկացնել իր կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության մասին, եթե գտնում է, որ ինքը չի կարող իրականացնել կազմակերպության արդյունավետ ղեկավարումը,
թ. տարեկան առնվազն ______ անգամ անցկացնել գույքագրում՝ վարելով կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող և ամրացված գույքի առանձին հաշվառում,
ժ. համապատասխան պաշտոնատար անձանց հետ կնքել նյութական պատասխանատվության պայմանագրեր,
ժա. կատարել աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները,
ժբ. ապահովել կազմակերպության աշխատողների համապատասխանելիությունը զբաղեցրած հաստիքներին կամ պաշտոնի նկարագրին, ինչպես նաև աշխատողների համալրվածության ցուցանիշի ապահովում և երկարատև ժամանակահատվածում թափուր հաստիքների քանակի կրճատում,
ժգ. կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
2.3. Գործատուն իրավունք ունի`
ա. տնօրենից պահանջելու աշխատանքային պայմանագրով և օրենքով սահմանված պարտականությունների պատշաճ կատարում.
բ. տնօրենից պահանջելու ներկայացնել հաշվետվություն կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարման աշխատանքների, հետագա ծրագրերի վերաբերյալ.
գ. տնօրենից պահանջելու վերացնել աշխատանքում տեղ գտած թերությունները.
2.4. Գործատուն պարտավոր է`
ա. օժանդակել տնօրենին իրականացնել պայմանագրից բխող իր իրավունքներն ու պարտականությունները,
բ. տնօրենի լիազորությունները դադարեցնելիս օրենքով սահմանված կարգով լուծել նաև նրա կողմից կազմակերպությանը կամ պետությանը պատճառված վնասի փոխհատուցման հարցը։
3. Տնօրենի վարձատրությունը և աշխատանքի ու հանգստի ժամանակը
3.1. Տնօրենն ստանում է աշխատավարձ` ամսական __________ դրամի չափով:
3.2. Վարձատրության այլ տեսակները (պարգևատրումներ, լրավճարներ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.3. Տնօրենի համար սահմանվում է 8-ժամյա աշխատանքային օր:
3.4. Տնօրենի համար սահմանվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ:
3.5. Տնօրենը կարող է ներգրավվել արտաժամյա աշխատանքներում` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:
3.6. Տնօրենին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է 20 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա վարձատրվող արձակուրդ: Արձակուրդի տրամադրման կոնկրետ ժամկետները համաձայնեցվում են գործատուի հետ:
3.7. Տնօրենի խնդրանքով նրան կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` օրենքով սահմանված կարգով:
4. Պայմանագրի գործողության դադարման հիմքերը
4.1. Պայմանագիրը լուծվում է, եթե՝
ա. պայմանագրով նախատեսված ժամկետն ավարտվել է,
բ. կազմակերպությունը լուծարվել է,
գ. տնօրենը ներկայացնում է դիմում` պայմանագրի լուծման մասին,
դ. լրացել է տնօրենի 65 տարին,
ե. իր գրավոր համաձայնությամբ տնօրենն ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի,
զ. ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի,
է. տնօրենն ավելի քան 3 օր անընդմեջ անհարգելի պատճառներով չի ներկայացել աշխատանքի,
ը. տնօրենը նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ,
թ. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տնօրենը ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,
ժ. տնօրենն իր գործառույթներն իրականացնելիս կազմակերպությանը կամ պետությանն իր մեղքով հասցրել է վնաս, որի գումարը գերազանցում է կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 1 տոկոսը,
ժա. տնօրենը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով վերացված կամ մարված չէ,
ժբ. տնօրենը օրենքի համաձայն զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից,
ժգ. տնօրենը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
ժդ. օրինական ուժի մեջ է մտել տնօրենի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը,
ժե. կազմակերպությունը դատական կարգով ճանաչվել է սնանկ կամ ունի դատական կարգով որոշված և դատարանի կողմից համապատասխան վճիռն ընդունվելուց հետո վեց ամսվա ընթացքում իր մեղքով չկատարված գույքային պարտավորություն,
ժզ. կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը կամ սոցիալական ապահովագրության հիմնադրամի վճարներն իր մեղքով՝ սահմանված ժամկետից հետո հաշվետու ժամանակաշրջանում չի վճարել,
ժէ. մեկ տարվա ընթացքում օրենսդրության խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության,
ժը. տնօրենի կողմից` սահմանված ժամկետում ընկերության գործունեության զարգացման և բարեփոխման հայեցակարգը չներկայացնելը,
ժթ. օրենքով սահմանված այլ հիմքերի առկայության դեպքում:
4.2. Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:
5. Պայմանագիրն ուժի մեջ մտնելը և գործողության ժամկետը, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է ______ տարի ժամկետով:
5.2. Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով:
5.3. Տնօրենի հետ երկարաձգվող պայմանագրի ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան տնօրենի 65 տարին լրանալը:
5.4. Պայմանագրում կատարված փոփոխությունները, լրացումները և հավելվածներն իրավական ուժ ունեն և պայմանագրի անբաժանելի մասն են, եթե դրանք կատարվել են գրավոր և ստորագրվել կողմերի կողմից։
6. Կողմերի պատասխանատվությունը
6.1. Կողմերը պատասխանատվություն են կրում օրենքով, կանոնադրությամբ և պայմանագրով սահմանված իրենց պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման կամ վերազանցման համար պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով։
6.2. Տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
7. Վեճերի լուծումը
7.1. Կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով։
8. Այլ դրույթներ
8.1. Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծանուցումները համարվում են պատշաճ, եթե կատարված են գրավոր և տրված են առձեռն` ստորագրությամբ, կամ ուղարկված են պատվիրված նամակով կամ կողմերին հայտնի էլեկտրոնային փոստի հասցեով կամ «Մալբրի» (Mulberry) էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով:
8.2. Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
8.3. Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով 3 (երեք) հավասարազոր օրինակից, յուրաքանչյուր կողմին տրվում է 1 (մեկ) օրինակ։
9. Կողմերի վավերապայմանները և ստորագրությունները
___________________ |
___________________ |
___________________ |
___________________ |
20 թ. |
|
Ձև N 2
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ
20 թ.
Կողմերը պայմանագրի շրջանակներում ընդունում են տերմինների հետևյալ սահմանումները`
Գործատու` ընկերության բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող` հիմնադրի անունից հանդես եկող մարմին ____________________________________________________
Ընկերություն ______________________________ բաժնետիրական ընկերություն՝ գրանցված _____________, գրանցման N __________, վկայական N __________
Տնօրեն՝ ընկերության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձ,
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
(անունը, ազգանունը, անձնագրի համարը, սերիան, երբ և ում կողմից է տրված)
Պայմանագիր՝ սույն պայմանագիրը.
Գործատուն, ի դեմս` _________ , մի կողմից, և տնօրեն _________ , մյուս կողմից (միասին` կողմեր), կնքեցին սույն որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հետևյալի մասին՝
1.1. Պայմանագրով գործատուն ընկերության ընթացիկ գործունեության կառավարումը հանձնում է տնօրենին, իսկ տնօրենը պարտավորվում է ընկերության կառավարումն իրականացնել ի շահ ընկերության՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքներին, այլ իրավական ակտերին, ընկերության կանոնադրությանը, պայմանագրին համապատասխան, բարեխղճորեն և խելամտորեն` ապահովելով ընկերության շահութաբեր գործունեությունը:
1.2. Տնօրենի համար աշխատանքի սկիզբ է համարվում « » ___________ 20__թ. և փորձաշրջան չի սահմանվում:
2. Պայմանագիրն ուժի մեջ մտնելը և գործողության ժամկետը
2.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է _______ տարի ժամկետով:
2.2. Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով:
3.1. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընկերության կանոնադրությամբ և պայմանագրով:
3.2. Տնօրենի իրավասությանն են պատկանում ընկերության ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը` բացառությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի (այսուհետ՝ ժողով) իրավասությանը վերապահված հարցերի:
3.2.1. Տնօրենն օրենքին, ընկերության կանոնադրությանը և պայմանագրին համապատասխան՝
ա. տնօրինում է ընկերության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում ընկերության անունից,
բ. ներկայացնում է ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում,
գ. գործում է առանց լիազորագրի,
դ. տալիս է լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով,
ե. սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային,
զ. բանկերում բացում է ընկերության հաշվարկային (այդ թվում՝ արտարժութային) և այլ հաշիվներ,
է. ժողովին ներկայացնում է առաջարկություններ իր իրավասությանը վերապահված հարցերով,
ը. իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
թ. սահմանված կարգով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է ընկերության աշխատողներին,
ժ. աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ,
ժա. իրավասու մարմնի հաստատմանն է ներկայացնում ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը և կանոնակարգը,
ժբ. իրականացնում է օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավասություններ:
3.3. Տնօրենն իրավունք ունի պայմանագրով ստանձնած իր պարտականությունների կատարման դիմաց պայմանագրով սահմանված կարգով և չափով ստանալու վարձատրություն:
3.4. Տնօրենն իրավունք չունի`
ա. զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից և ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի կամ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված սահմանված դեպքերից,
բ. անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ,
գ. լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից,
դ. ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
3.5. Տնօրենը պարտավոր է՝
ա. պայմանագրի կնքման պահից _______ ամսվա ընթացքում գործատուին ներկայացնել վերջնական կազմակերպության զարգացման և բարեփոխման______ -ամյա հայեցակարգը` միջոցառումների կատարման ժամանակացույցով (կողմերի միջև կնքվում է աշխատանքային պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը), և ապահովել դրա կատարումն ըստ ժամանակացույցի,
բ. ժողովի հաստատմանը ներկայացնել ընկերության ամենամյա ծախսերի և եկամուտների նախահաշիվը,
գ. ապահովել ընկերության գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում,
դ. ինչպես պայմանագրի գործողության ընթացքում, այնպես էլ դրանից հետո չհրապարակել ընկերության առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները,
ե. պատշաճ մակարդակով իրականացնել ընկերության կառավարումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ընկերության կանոնադրությանը և պայմանագրին համապատասխան,
զ. թույլ չտալ ընկերության զուտ ակտիվների նվազում,
է. ժամանակին և պատշաճ մակարդակով կատարել ժողովի որոշումները,
ը. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուին և ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություն, այդ թվում կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգի կատարման վերաբերյալ,
թ. գործատուի պահանջով նրանց ներկայացնել հաշվետվություն իր կողմից ընթացիկ գործունեության ղեկավարման աշխատանքների, հետագա ծրագրերի վերաբերյալ,
ժ. անմիջապես կատարել գործատուի պահանջները` աշխատանքում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ,
ժա. ընկերությանն անմիջապես տեղեկացնել իր պարտականությունների կատարման անհնարինության մասին, եթե գտնում է, որ ինքը չի կարող իրականացնել ընկերության արդյունավետ ղեկավարումը,
ժբ. մասնակցել ժողովներին, ներկայացնել հաշվետվություններ,
ժգ. տարեկան _______ անգամ անցկացնել գույքագրում,
ժդ. համապատասխան պաշտոնատար անձանց հետ կնքել նյութական պատասխանատվության պայմանագրեր,
ժե. ապահովել կազմակերպության շահութաբերությունը,
ժզ. ապահովել կազմակերպության աշխատողների համապատասխանելիությունը զբաղեցրած հաստիքների կամ պաշտոնի նկարագրին, ինչպես նաև աշխատողների համալրվածության ցուցանիշի ապահովում և երկարատև ժամանակահատվածում թափուր հաստիքների քանակի կրճատում,
ժէ. կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
3.6. Գործատուն իրավունք ունի՝
ա. տնօրենից պահանջելու աշխատանքային պայմանագրով և օրենքով սահմանված պարտականությունների պատշաճ կատարումը, նպատակային իրականացնել ընկերության կառավարումը,
բ. տնօրենից պահանջելու ներկայացնել հաշվետվություն կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարման աշխատանքների, հետագա ծրագրերի վերաբերյալ.
գ. տնօրենից պահանջելու վերացնել աշխատանքում տեղ գտած թերությունները:
3.7. Գործատուն պարտավոր է օժանդակել տնօրենին իրականացնել պայմանագրից բխող իր իրավունքներն ու պարտականությունները:
4.1. Տնօրենը պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների կատարման համար ստանում է վարձատրություն՝ _______ (_______) դրամ:
4.2. Վարձատրության մյուս տեսակները (պարգևատրումներ, լրավճարներ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.3. Տնօրենի համար սահմանվում է 8-ժամյա աշխատանքային օր:
4.4. Տնօրենի համար սահմանվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ:
4.5. Տնօրենը կարող է ներգրավվել արտաժամյա աշխատանքներում` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:
4.6. Տնօրենին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է 20 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա վարձատրվող արձակուրդ: Արձակուրդի տրամադրման կոնկրետ ժամկետները համաձայնեցվում են գործատուի հետ:
4.7. Տնօրենի խնդրանքով նրան կարող է տրամադրվել լրացուցիչ չվճարվող արձակուրդ` օրենքով սահմանված կարգով:
5.1. Պայմանագրի լուծման հիմքերն են՝
ա. աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.
բ. ընկերության լուծարումը.
գ. աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում.
դ. «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով` փաստական հիմքի առկայության դեպքում.
ե. օրենքով սահմանված այլ հիմքերի առկայության դեպքում:
5.2. Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:
6.1. Կողմերը պատասխանատվություն են կրում օրենքով, կանոնադրությամբ և պայմանագրով սահմանված իրենց պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման կամ վերազանցման համար պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
6.2. Տնօրենն իր գործունեության կամ անգործության հետևանքով ընկերությանը վնաս պատճառելու, ինչպես նաև ընկերության գույքը վատնելու, յուրացնելու, ոչնչացնելու կամ փչացնելու համար կրում է լրիվ գույքային պատասխանատվություն:
6.3 Տնօրենը չի ազատվում ընկերությանը հասցրած վնասի համար պատասխանատվությունից` պաշտոնից ազատվելու դեպքում:
7.1. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
8.1. Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծանուցումները համարվում են պատշաճ, եթե կատարված են գրավոր և տրված են առձեռն` ստորագրությամբ, կամ ուղարկված են պատվիրված նամակով կամ կողմերին հայտնի էլեկտրոնային փոստով կամ «Մալբրի» (Mulberry) էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով:
8.2. Պայմանագրում կատարված փոփոխությունները, լրացումները և հավելվածներն իրավական ուժ ունեն և պայմանագրի անբաժանելի մասն են, եթե դրանք կատարվել են գրավոր և ստորագրվել կողմերի կողմից։
8.3. Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
8.4. Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով 3 (երեք) հավասարազոր օրինակից, յուրաքանչյուր կողմին տրվում է 1 (մեկ) օրինակ։
___________________ |
___________________ |
___________________ |
___________________ |
20 թ. |
|
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում առողջապահության ոլորտի հասարակական կազմակերպությունները կարող են դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին` ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի N 129-Ն որոշման N 1 հավելվածի 19-րդ կետով նախատեսված շտեմարանում ընդգրկվելու և դրանից առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնության և սպասարկում իրականացնող` պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի արդյունքների բողոքարկման դեպքում բողոքը քննարկող հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Discussed
03.02.2025 - 18.02.2025
Type
Decision
Area
Healthcare
Ministry
Ministry of Healthcare
Views 1235
Print04.02.2025
Լավ կլիներ, որպեսզի հասարակական կազմակերպությունների փոխարեն կամ միաժամանակ կազմում ընդգրկված լինեին նաև հասարակական միավորումները՝ արհեստակցական կազմակերպությունները:
04.02.2025
Լավ կլիներ, որպեսզի հասարակական կազմակերպությունների փոխարեն կամ միաժամանակ կազմում ընդգրկված լինեին նաև հասարակական միավորումները՝ արհեստակցական կազմակերպությունները:
04.02.2025
Լավ կլիներ, որպեսզի հասարակական կազմակերպությունների փոխարեն կամ միաժամանակ կազմում ընդգրկված լինեին նաև հասարակական միավորումները՝ արհեստակցական կազմակերպությունները: