Հայաստանի Առողջ. աշխ. արհ. կազմ.ՃՀՄ
04.02.2025
Լավ կլիներ, որպեսզի հասարակական կազմակերպությունների փոխարեն կամ միաժամանակ կազմում ընդգրկված լինեին նաև հասարակական միավորումները՝ արհեստակցական կազմակերպությունները:
5 - Agree
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 32.1-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի N 129-ն որոշմամբ որոշմամբ սահմանվում են առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` նաև կազմակերպություն) գործադիր մարմինների հավակնորդներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման օրինակելի պայմանները, կազմակերպության գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական գործունեության սահմանափակումները, մրցույթի արդյունքների հրապարակումը, բողոքարկումը և այլ գործընթացներ:
Սակայն ի հայտ եկած տարբեր խնդիրները, մասնավորապես` տեղական ինքնակառվարման համակարգում, գործող օրենքներում և ենթաօրենսդրարան իրավական ակտերում կարգավորումների տարաբնույթ լինելը հանգեցրեցին «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» «Տեղական ինքնակառավարման մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքներում համապատասխան փոփոխությունների իրականացմանը: Արդյունքում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում սահմանվեցին առողջապահական պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմնի հավակնորդներին ներկայացվող պահանջները և համապատասխան կարգավորումներ: Ուստի անհրաժեշտություն առաջացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի N 129-ն որոշման մեջ իրականացնել համապատասխան փոփոխություններ:
Մասնավորապես` փոփոխվել է առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնության և սպասարկում իրականացնող` պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի տնօրենի ներկայացվող պահանջները, մասնագիտական գործունեություն իրականացման սահմանափակումները, նրանց ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման օրինակելի պայմանները, ինչպես նաև մրցույթային հանձնաժողովի անդամների առցանց մասնակցության պայմանները: Նախատեսվում է հասարակական կազմակերպության ներկայացուցչին ընդգրկել միայն մրցույթի արդյունքների բողոքարկման դեպքում բողոքը քննարկող հանձնաժողովի կազմում:
3. Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի նպատակը համապատասխանեցնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում սահմանված առողջապահական պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմնի հավակնորդներին ներկայացվող պահանջներին և համապատասխան կարգավորումներին:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի առողջապահական ոլորտի բոլոր կազմակերպությունների համար իրավակազմակերպչական և գործադիր մարմնի նշանակման ընտրությանն ուղղված միասնական մոտեցում:
6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում.
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը կապակցված չէ ռազավարական փաստաթղթերի հետ:
Discussed
03.02.2025 - 18.02.2025
Type
Decision
Area
Healthcare
Ministry
Ministry of Healthcare
Views 1219
Print04.02.2025
Լավ կլիներ, որպեսզի հասարակական կազմակերպությունների փոխարեն կամ միաժամանակ կազմում ընդգրկված լինեին նաև հասարակական միավորումները՝ արհեստակցական կազմակերպությունները:
04.02.2025
Լավ կլիներ, որպեսզի հասարակական կազմակերպությունների փոխարեն կամ միաժամանակ կազմում ընդգրկված լինեին նաև հասարակական միավորումները՝ արհեստակցական կազմակերպությունները:
04.02.2025
Լավ կլիներ, որպեսզի հասարակական կազմակերպությունների փոխարեն կամ միաժամանակ կազմում ընդգրկված լինեին նաև հասարակական միավորումները՝ արհեստակցական կազմակերպությունները: