Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«  » ———————2025 թվականի N     – Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ    է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները․

         1) որոշման N 1 հավելվածի 173-րդ կետը «շինարարական-մոնտաժային» բառերից հետո լրացնել «ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով                 հաստատված ցանկում ներառված ներքին հարդարման» բառերը․

          2) որոշման N 5 հավելվածում․

          ա․ Ձև N 1-2-ը լրացնել հետևյալ բովադակությամբ նոր՝ 18.1-ին կետով․

     18.1. Ներքին հարդարման աշխատանքների             

                  վերաբերյալ պահանջներ          ————————————————————

                                                                           (բազմաբնակարան շենքերի դեպքում նշվում են

                                                                           ՀՀ քաղաքաշինության կոնիտեի նախագահի

                                                                           հրամանով հաստատված ցանկում ներառված

                                                                           ներքին հարդարման աշխատանքերի

                                                                           նախատեսման վերաբերյալ պահանջներ)․

       բ․ Ձև N 3-2-ը «համարվում է ավարտված» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ցանկում ներառված ներքին հարդարման  աշխատանքները)» բառերը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն) ստացած ծրագրերի վրա։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                           

                    ՎԱՐՉԱՊԵՏ                                                ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Duration

    23.01.2025 17.02.2025
  • Type

    Decision

  • Area

    Urban planning, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 76

Print

Related documents / links

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.