«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման (այսուհետ` Որոշում) ընդունման
- Անհրաժեշտությունը
Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է բազմաբնակարան շենքերի բնակարանների վերանորոգման նվազագույն չափանիշներ սահմանելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված չեն մասնավորապես նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում կառուցապատողների կողմից գնորդներին վաճառվող բնակարանների հանձնման նվազագույն չափանիշներ (վերանորոգման տեսանկյունից), և այս դրույթների բացակայությունը կառուցապատման ոլորտում հանգեցնում է ոչ որակյալ վերանորոգված բնակարանների շահագործման, հետագայում արված աշխատանքն առավել որակյալ վերանորոգմամբ փոխարինելու անհրաժեշտությամբ, ինչը կապված է լրացուցիչ պահանջների հետ։ Մյուս կողմից՝ ընթացիկ իրավիճակով պայմանավորված մեծանում է արտանետվող թափոնների քանակը։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նախագծով ներկայացվող լրացումն ու փոփոխությունը հիմք կհանդիսանան կառուցապատման ոլորտում բազմաբնակարան շենքերում կառուցապատողների կողմից գնորդներին վաճառվող բնակարանների հանձնման նվազագույն չափանիշներ (օրինակ՝ հոսանքի լարերի անցկացում, սալիկների տեղադրում և այլն) սահմանելու և շահագործման ենթակա բնակարանների համար համապատասխան՝ նվազագույն չափանիշներ ներառող եզրակացություն տրամադրելու մեխանիզմի ներդրման համար, ինչը կնպաստի կառուցապատման ոլորտում նոր ներդրումային ծրագրերի ներգրավմանն ու իրականացմանը և լուրջ խթան կհանդիսանա կառուցապատման ոլորտի զարգացման համար:
Բացի այդ, Նախագծով ներկայացված բազմաբնակարան շենքերում չափորոշիչներ (նորմատիվներ) սահմանելու դեպքում, էականորեն կնվազի շուկայում ստվերային մասնաբաժինը։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի նպատակն է ապահովել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ առաջարկվող դրույթներով բազմաբնակարան շենքերի բնակարանների վերանորոգման նվազագույն չափանիշների մշակման ապահովումը և կիրառումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն որոշման նախագիծը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման պարագայում, որոշման նախագծով առաջարկվող՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների վերանորոգման նվազագույն չափանիշների մշակման ապահովում և կիրառում, որպես արդյունք՝ ոլորտում ստվերի կրճատում և շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2․7 քաղաքաշինություն» կետից։
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Duration
23.01.2025 17.02.2025 -
Type
Decision
-
Area
Urban planning, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 75
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.