Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման (այսուհետ` Որոշում) ընդունման

 

  1. Անհրաժեշտությունը

Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է բազմաբնակարան շենքերի բնակարանների վերանորոգման նվազագույն չափանիշներ սահմանելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված չեն մասնավորապես նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում կառուցապատողների կողմից գնորդներին վաճառվող  բնակարանների հանձնման նվազագույն չափանիշներ (վերանորոգման տեսանկյունից), և այս դրույթների բացակայությունը կառուցապատման ոլորտում հանգեցնում է ոչ որակյալ վերանորոգված բնակարանների շահագործման, հետագայում արված աշխատանքն առավել որակյալ վերանորոգմամբ փոխարինելու անհրաժեշտությամբ, ինչը կապված է լրացուցիչ պահանջների հետ։ Մյուս կողմից՝ ընթացիկ իրավիճակով պայմանավորված մեծանում է արտանետվող թափոնների քանակը։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Նախագծով ներկայացվող լրացումն ու փոփոխությունը հիմք կհանդիսանան կառուցապատման ոլորտում բազմաբնակարան շենքերում կառուցապատողների կողմից գնորդներին վաճառվող  բնակարանների հանձնման նվազագույն չափանիշներ (օրինակ՝ հոսանքի լարերի անցկացում, սալիկների տեղադրում և այլն) սահմանելու և շահագործման ենթակա բնակարանների համար համապատասխան՝ նվազագույն չափանիշներ ներառող եզրակացություն տրամադրելու մեխանիզմի ներդրման համար, ինչը կնպաստի կառուցապատման ոլորտում նոր ներդրումային ծրագրերի ներգրավմանն ու իրականացմանը և լուրջ խթան կհանդիսանա կառուցապատման ոլորտի զարգացման համար:

Բացի այդ, Նախագծով ներկայացված բազմաբնակարան շենքերում չափորոշիչներ (նորմատիվներ) սահմանելու դեպքում, էականորեն կնվազի շուկայում ստվերային մասնաբաժինը։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի նպատակն է ապահովել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ  առաջարկվող դրույթներով  բազմաբնակարան շենքերի բնակարանների վերանորոգման նվազագույն չափանիշների մշակման ապահովումը և կիրառումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն որոշման նախագիծը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման պարագայում, որոշման նախագծով առաջարկվող՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների վերանորոգման նվազագույն չափանիշների մշակման ապահովում և կիրառում, որպես արդյունք՝ ոլորտում ստվերի կրճատում և շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2․7 քաղաքաշինություն» կետից։

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Продолжительность

    23.01.2025 17.02.2025
  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 98

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .