««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԻՆՈՖՈՏՈՖՈՆՈ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» _______________ 2025 թվական N ______-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԻՆՈՖՈՏՈՖՈՆՈ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածով, «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 38.1-ին հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեությունը դադարեցնել:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ հավելվածում «12. Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղ» կետը ուժը կորցրած ճանաչել,
2) 5-րդ հավելվածի 1-ին կետում «Պետական կազմակերպությունը «Հայաստանի ազգային ֆիլմադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է՝ փոխանցման ակտին համապատասխան։» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել։
3. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի բոլոր գործառույթները փոխանցել Հայաստանի կինոյի հիմնադրամին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության` 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1237-Ն որոշման հիման վրա «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցված բոլոր գործառույթները։
4. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գույքը, տեսալսողական՝ կինոփաստաթղթերը, ֆոտոփաստաթղթերը, ֆոնոփաստաթղթերը և տեսափաստաթղթերը, հանձնել Հայաստանի կինոյի հիմնադրամին, ինչպես նաև «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերցնել և Հայաստանի կինոյի հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի կողմից շահագործվող շենքերն ու շինությունները և հողատարածքները՝ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ վերագնահատված՝ 1 416 403 200 ՀՀ դրամ արժեքով։
5. Սահմանել, որ Հայաստանի կինոյի հիմնադրամը հանդիսանում է արխիվ՝ «Արխիվային գործի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 10-րդ կետի իմաստով, այն է՝ կինո-, ֆոտո-, ֆոնո-, տեսա- փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման, ինչպես նաև գիտական, մշակութային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործունեություն իրականացնելու իմաստով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 618-Ա որոշման՝
1) Հավելվածի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Հայաստանի կինոյի հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հիմնադրի որոշմամբ հիմնադրված և անդամություն չունեցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվել է կինոարտադրության բնագավառում գործունեություն իրականացնելու և «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 10-րդ կետի իմաստով՝ տեսալսողական՝ կինոփաստաթղթերի, ֆոտոփաստաթղթերի, ֆոնոփաստաթղթերի, տեսափաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման, ինչպես նաև գիտական, մշակութային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործունեություն իրականացնելու նպատակով:»։
2) Հավելվածի 17-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) Տեսալսողական՝ կինո-, ֆոտո-, ֆոնո-, տեսա- հավաքածուի համալրումը, հաշվառումը, պահպանությունը, օգտագործումը, վերականգնումը, թվայնացումն ու տարածումը.»։
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արդարադատության և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարներին՝
1) սահմանված կարգով երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ, ըստ անհրաժեշտության, այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև սույն որոշմամբ սահմանված գործառույթների և գույքի փոխանցման համար ստեղծել համապատասխանաբար հանձնող և ընդունող հանձնաժողովներ՝ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում.
2) ապահովել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ կազմակերպության և Հայաստանի կինոյի հիմնադրամի միջև գույքի, կինոփաստաթղթերի, ֆոտոփաստաթղթերի, ֆոնոփաստաթղթերի և տեսափաստաթղթերի, շենքերի, շինությունների և հողատարածքների՝ սահմանված կարգով հանձնում-ընդունումը` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 3 ամսվա ընթացքում։
3) սույն որոշման հիման վրա կատարվող գործընթացների ընթացքում ապահովել ծառայությունների մատուցման անընդհատությունը։
8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությանը՝ ապահովել պետական գրանցման ենթակա տվյալների գրանցումը՝ որոշման ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում։
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման N 1 հավելվածում ««Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ԿՖՖՓԱՊ-ի մասնաճյուղ» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել։
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ինչպես նաև օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները սահմանելու մասին» N 2073-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո։
-
Duration
23.01.2025 07.02.2025 -
Type
Decision
-
Area
Justice, Preservation and use of movable cultural heritage
-
Ministry
Ministry of Justice
Views 89
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.