Add to favourites

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԻՆՈՖՈՏՈՖՈՆՈ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

79%21%

Նախագծով առաջարկվում է Հայաստանի կինոյի հիմնադրամին վերապահել կինոֆոտոֆոնո ոլորտի առանցքային բոլոր ծառայությունների, այդ թվում՝ կինոժառանգության վերականգնման, թվայնացման, պահպանման և արխիվային ծառայությունների մատուցումը՝ որպես «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի կիրարկումը ապահովող նեղ մասնագիտացված կազմակերպության, իսկ վերահսկողությունը փոխանցել տվյալ ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

  • Discussed

    23.01.2025 - 07.02.2025

  • Type

    Decision

  • Area

    Justice, Preservation and use of movable cultural heritage

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1155

Print

Suggestions

Արշալույս Բերբերյան

07.02.2025

Գտնում եմ, որ 5-րդ կետում նշված "արխիվ" հասկացությունը պետք է փոխարինել "պետական արխիվ" հասկացությամբ, քանի որ "կինո-, ֆոտո-, ֆոնո-, տեսա- փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման, ինչպես նաև գիտական, մշակութային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործունեություն իրականացնելու իմաստով" գործառույթները ներառված են "պետական արխիվ" հասկացության մեջ, և այդ մասին է խոսվում նաև 6-րդ կետի առաջին ենթակետի փոփոխության մեջ։ Միևնույն ժամանակ նախագիծը համահունչ է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերին, ի կատարումն որոնց ընդունված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի հոկտեմբերի 9-ի N 75-Ն հրամանի հավելված 1-ի երկրորդ կետի համաձայն՝ Հայաստանի կինոյի հիմնադրամն ունի Ազգային մարմնի կարգավիճակ՝ կինեմատոգրաֆիայի բնագավառում, ում վերապահված են նշյալ օրենքի 9-րդ հոդվածով վերապահված լիազորությունները։ Նշյալ որոշումն ուղղված է այդ մարմնի գործունեության տիրույթում կինոժառանգության միավորմանը և մեկ մարմնի միջոցով դրան առնչվող գործառույթներն իրականացնելուն։

Tigranuhi Babayan

04.02.2025

Հետաքրքիր և արդյունավետ լուծում է ֆոնդի պահպանության, զարգացման և օգտագործման և համար։

Anush Muzhikyan

04.02.2025

Հարգելի Սերգեյ Հովսեփյան շնորհակալ եմ առավել մանրամասն մեկնաբանելու համար։ Փոքր ինչ սխալ եմ ընկալել, հուսամ ամենն առավել լավ լուծում կստանա։

See more