Add to favourites

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԻՆՈՖՈՏՈՖՈՆՈ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

   ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԻՆՈՖՈՏՈՖՈՆՈ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ.

Ներկայումս նորաստեղծ Հայաստանի կինոյի հիմնադրամը պետք է ապահովի կինոոլորտի տնտեսավարման ու եկամուտների գեներացման, ինչպես նաև վարձույթի շուկայի համակարգման, ազգային ֆիլմերի ստեղծման ու տարածման, միջազգային հեղինակավոր կինոփառատոների հետ կապերի ստեղծման և կինոլորտի միջազգային կազմակերպություններին անդամակցության, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման և մի շարք այլ ոլորտային գործառույթները, մինչդեռ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի կանոնադրական գործառույթները ևս հիմնականում կայանում են կինոժառանգության վերականգնման, թվայնացման, պահպանման և արխիվային ծառայությունների մատուցման մեջ, ընդ որում՝ Հայաստանի կինոյի հիմնադրամը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ներքո, իսկ Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղը՝ որպես «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի առանձնացված ստորաբաժանում՝ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության համակարգման ներքո։

Սույն թվականի մայիսի 3-ի թվագրմամբ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից ընդունված N 618-Ա որոշմամբ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, ինչպես նաև այն, որ Հայաստանի կինոյի հիմնադրամը ստեղծվել է՝ հաշվի առնելով կինոոլորտի և կինոարտադրության իրավահարաբերությունների կարգավորման՝ այդ թվում, կինո­ռեեստրի, վարձույթի, ազգային ֆիլմի ստեղծման, տարածման ու պահպանման, համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծման և կարգավիճակի տրամադրման, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման գործառույթների անհրաժեշտությունը, սույն պարագայում նպատակահարմար է մեկ մարմնի մեջ միավորել կինոֆոտոֆոնո ոլորտին առնչվող գործունեության բոլոր տեսակները՝ ունենալով մեկ նեղ մասնագիտացված մարմին ոլորտին առնչվող գործունեության իրականացման համար։ Հաշվի առնելով նշյալը՝ նպատակահարմար է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեության իրականացումը հենց այս միասնական մարմնի կողմից, քանի որ այդ գործունեությունը սերտ առնչություն ունի հենց նորաստեղծ Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեության տիրույթին։ Սույն նախագծի նպատակն է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից առանձնացնել կինոֆոտոֆոնո ոլորտին առնչվող ժառանգությունը՝ այն միավորելով նորաստեղծ Հայաստանի կինոյի հիմնադրամում՝ տվյալ ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ներքո։ Դա կնպաստի նաև «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի արդյունավետ կիրարկմանը։

 

2. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ.

Կարգավորման հիմնական առարկան է՝ դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեությունը և դրա գործառույթներն ու գույքը փոխանցել Հայաստանի կինոյի հիմնադրամին։

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշմամբ և 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ինչպես նաև օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները սահմանելու մասին» N 2073-Ն որոշմամբ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ԿՖՖՓԱՊ-ի մասնաճյուղը ներառված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում և հիմք ընդունելով այն, որ նշված մասնաճյուղի գործունեությունը դադարեցվում է՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել նաև Կառավարության վերոնշյալ որոշումներում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկից հանելով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ԿՖՖՓԱՊ-ի մասնաճյուղը: Ընդ որում, որպեսզի դեռևս ուժի մեջ չմտած Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2073-Ն որոշման հավելվածում պահպանվի կետերի ճիշտ համարակալումը, առաջարկվում է նշված որոշման համապատասխան կետը ոչ թե չեղյալ ճանաչել, այլ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ:

 

3. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից:

 

4. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ.

Կինոֆոտոֆոնո ոլորտի առանցքային բոլոր ծառայությունների, այդ թվում՝ կինոժառանգության վերականգնման, թվայնացման, պահպանման և արխիվային ծառայությունների մատուցում առանձնացված և նեղ մասնագիտացված նորաստեղծ Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից.

  • Կինոֆոտոֆոնո մշակութային ժառանգությանն առնչվող առանցքային բոլոր ծառայությունների, այդ թվում՝ կինոժառանգության վերականգնման, թվայնացման, պահպանման և արխիվային ծառայությունների նկատմամբ տվյալ ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վերահսկողություն.
  • «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի կիրարկումը նեղ մասնագիտացված կազմակերպության՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի միջոցով։

 

5. ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

6. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթի հետ։

  • Duration

    23.01.2025 07.02.2025
  • Type

    Decision

  • Area

    Justice, Preservation and use of movable cultural heritage

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 85

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.