Add to favourites

ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ԱՇՈՏԻ ՎԱՍԻԼՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ՎՐԵԺԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100%0%

ՆԱԽԱԳԻԾ

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      Ո Ր Ո Շ ՈՒ Մ  

----    2024 թվականի N –Ա

 

  ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ԱՇՈՏԻ ՎԱՍԻԼՅԱՆԻՆ,  

 ԱՐՄԵՆ ՎՐԵԺԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Շարքային կազմի պարտադիր  զինվորական  ծառայությունից  ազատել հետևյալ անձանց՝
  • Աշոտ Հարությունի Մովսիսյանին (ծնվ.՝ 1997 թվականի հունիսի 27-ին, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գյուղ Բալահովիտ, Թումասյան փող, տուն 9).
  • Արսեն Աշոտի Վասիլյանին (ծնվ.՝ 1997 թվականի մայիսի 15-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Հալաբյան 34, բն. 10).
  • Արմեն Վրեժի Բաբայանին (ծնվ.՝ 1998 թվականի դեկտեմբերի 3-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Օդեսայի փ., տ. 10/1):

 

 

 

 

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Discussed

    08.01.2025 - 24.01.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 817

Print

Suggestions

Irina Boyakhchyan

21.01.2025

Ցավոք, իմացանք, որ այս ցանկից հանվել է Վասիլյան Արսենի անունը, երիտասարդ գիտնականի, որը ավարտել է և պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտում (MIT),որի համար ստացել է նաև պատվավոր միջազգային մրցանակ, ինչը արդեն մեծ պատիվ պետք է լիներ Հայաստանի համար։ Արսենը եղել է միջազգային օլիմպիադաների հաղթող, ունի բազմաթիվ տպագրված աշխատանքներ բարձրագույն վարկանիշ ունեցող կոնֆերանսների նյութերում։ Արսենը ներկայացրել է որպես գիտական աշխատանք Հայաստանում իր կողմից մշակված համատեղ գիտական աշխատանքի առաջարկ արհեստական բանականության ոլորտում ԵՊՀ և MIT-միջև, որը հավանություն էր ստացել թե' ԵՊՀ-ի և թե' MIT-ի կողմից, և այդ նախագիծը ներկայացվել էր MIT-ի կողմից MIT SEEDS հիմնադրամին ֆինանսավորում ստանալու համար։ Կարծես թե համատեղ նախագծերի կազմակերպումը և այդ նախագծերում մասնակցությունը ամենալավ ներդրումը կլիներ Արսենի կողմից Հայաստանի գիտության մեջ։ Արսենը ներկայացրել էր նաև ԵՊՀ և MIT-ի հեղինակավոր գիտնականների միջնորդության և երաշխավորման նամակները այն մասին, որ նա շարունակելու է իր գիտական աշխատանքը Հայաստանում այդ համատեղ պրոյեկտի շրջանակներում, սակայն ՀՀ Գիտական Կոմիտեի կողմից այդ փաստաթղթերը չեն համարվել բավարար Արսենին զինվորական ծառայությունից ազատելու համար։ Կարծում եմ այդ որոշումը չի բխում Հայաստանի շահերից, բացի այդ այդ համատեղ նախագծի ճակատագիրը դառնում է անորոշ, իսկ դա կարող էր վերածվեր երկարատև համագործակցության, որը կբարձրացներ նաև ԵՊՀ-ի միջազգային վարկանիշը։ Տեխնիկական պատճառներով Արսենը այս պահին չի կարող վերադառնալ Հայաստան, քանի որ իր անձնագրի ժամկետը սպառվել է և բացի այդ ինքը շարունակում է իր գիտական գործունեությունը ԱՄՆ-ում որպես PostDoc, քանի որ առանց այդ փուլի իր ստացած գիտական աստիճանը լիարժեք չի համարվի։ Կարծում եմ որ օրենքի կետը պետք է ինչ-որ ձևով փոփոխվի, որպեսզի դրսում լավագույն բուհերում սովորած մեր երիտասարդները ստիպված չլինեն արագ-արագ ինչ-որ ֆիկտիվ թուղթ ման գան Հայաստանում գիտությունով զբաղվելու մասին և վիրավորական վերաբերմունքի արժանանան տարբեր պետական մարմինների կողմից, այլ իսկապես կարողանան իրենց ներդրումը ունենան Հայաստանում գիտության մեջ։

Վահան Դաղբաշյան

11.01.2025

Այս նախագիծը լավ հնարավորություն և խթան է այն երիտասարդների համար, ովքեր դեռ իրենց գործով և նշանակալի ձեռքբերումներով կնպաստեն մեր երկրի և բանակի կայացման ու ամրապնդման հարցում: Առաջարկում եմ այս որոշման հետ միաժամանակ մշակել մեխանիզմներ՝ նրանց հետագա գործունեությանը ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում օժանդակելու համար, ինչը, կարծում եմ, էլ ավելի պարտավորեցնող կլինի։

See more