Add to favourites

ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ԱՇՈՏԻ ՎԱՍԻԼՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ՎՐԵԺԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100%0%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ԱՇՈՏԻ ՎԱՍԻԼՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ՎՐԵԺԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ   

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Աշոտ Հարությունի Մովսիսյանին, Արսեն Աշոտի Վասիլյանին, Արմեն Վրեժի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց  գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների  ընդլայնմամբ, և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացիներին բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացի հետ կապված հարաբերությունները: Կարգի  2-րդ կետով սահմանված են այն բացառիկ դեպքերը, որոնց առկայության պարագայում քաղաքացիները ազատվում եմ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:

Կարգի 3-րդ կետի համաձայն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում  տարկետում ստացած,  գիտական աստիճան ունեցող  և Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող քաղաքացիները կարգով սահմանված ժամկետներում դիմել են ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար:

Քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսոււմնասիրությունից պարզ է դառնումն, որ դիմած քաղաքացիների փաստաթղթերը համապատասխանում են կարգի 3-րդ կետով սահմանված պահանջներին:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը.

«Աշոտ Հարությունի Մովսիսյանին, Արսեն Աշոտի Վասիլյանին, Արմեն Վրեժի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի նշված քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:

«Աշոտ Հարությունի Մովսիսյանին, Արսեն Աշոտի Վասիլյանին, Արմեն Վրեժի   Բաբայանին  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

                                                                        

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

  1. Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
  • Discussed

    08.01.2025 - 24.01.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 814

Print

Suggestions

Irina Boyakhchyan

21.01.2025

Ցավոք, իմացանք, որ այս ցանկից հանվել է Վասիլյան Արսենի անունը, երիտասարդ գիտնականի, որը ավարտել է և պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտում (MIT),որի համար ստացել է նաև պատվավոր միջազգային մրցանակ, ինչը արդեն մեծ պատիվ պետք է լիներ Հայաստանի համար։ Արսենը եղել է միջազգային օլիմպիադաների հաղթող, ունի բազմաթիվ տպագրված աշխատանքներ բարձրագույն վարկանիշ ունեցող կոնֆերանսների նյութերում։ Արսենը ներկայացրել է որպես գիտական աշխատանք Հայաստանում իր կողմից մշակված համատեղ գիտական աշխատանքի առաջարկ արհեստական բանականության ոլորտում ԵՊՀ և MIT-միջև, որը հավանություն էր ստացել թե' ԵՊՀ-ի և թե' MIT-ի կողմից, և այդ նախագիծը ներկայացվել էր MIT-ի կողմից MIT SEEDS հիմնադրամին ֆինանսավորում ստանալու համար։ Կարծես թե համատեղ նախագծերի կազմակերպումը և այդ նախագծերում մասնակցությունը ամենալավ ներդրումը կլիներ Արսենի կողմից Հայաստանի գիտության մեջ։ Արսենը ներկայացրել էր նաև ԵՊՀ և MIT-ի հեղինակավոր գիտնականների միջնորդության և երաշխավորման նամակները այն մասին, որ նա շարունակելու է իր գիտական աշխատանքը Հայաստանում այդ համատեղ պրոյեկտի շրջանակներում, սակայն ՀՀ Գիտական Կոմիտեի կողմից այդ փաստաթղթերը չեն համարվել բավարար Արսենին զինվորական ծառայությունից ազատելու համար։ Կարծում եմ այդ որոշումը չի բխում Հայաստանի շահերից, բացի այդ այդ համատեղ նախագծի ճակատագիրը դառնում է անորոշ, իսկ դա կարող էր վերածվեր երկարատև համագործակցության, որը կբարձրացներ նաև ԵՊՀ-ի միջազգային վարկանիշը։ Տեխնիկական պատճառներով Արսենը այս պահին չի կարող վերադառնալ Հայաստան, քանի որ իր անձնագրի ժամկետը սպառվել է և բացի այդ ինքը շարունակում է իր գիտական գործունեությունը ԱՄՆ-ում որպես PostDoc, քանի որ առանց այդ փուլի իր ստացած գիտական աստիճանը լիարժեք չի համարվի։ Կարծում եմ որ օրենքի կետը պետք է ինչ-որ ձևով փոփոխվի, որպեսզի դրսում լավագույն բուհերում սովորած մեր երիտասարդները ստիպված չլինեն արագ-արագ ինչ-որ ֆիկտիվ թուղթ ման գան Հայաստանում գիտությունով զբաղվելու մասին և վիրավորական վերաբերմունքի արժանանան տարբեր պետական մարմինների կողմից, այլ իսկապես կարողանան իրենց ներդրումը ունենան Հայաստանում գիտության մեջ։

Վահան Դաղբաշյան

11.01.2025

Այս նախագիծը լավ հնարավորություն և խթան է այն երիտասարդների համար, ովքեր դեռ իրենց գործով և նշանակալի ձեռքբերումներով կնպաստեն մեր երկրի և բանակի կայացման ու ամրապնդման հարցում: Առաջարկում եմ այս որոշման հետ միաժամանակ մշակել մեխանիզմներ՝ նրանց հետագա գործունեությանը ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում օժանդակելու համար, ինչը, կարծում եմ, էլ ավելի պարտավորեցնող կլինի։

See more