Add to favourites
ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ԱՇՈՏԻ ՎԱՍԻԼՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ՎՐԵԺԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
13 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վահան Դաղբաշյան 11.01.2025 23:34:02 | Այս նախագիծը լավ հնարավորություն և խթան է այն երիտասարդների համար, ովքեր դեռ իրենց գործով և նշանակալի ձեռքբերումներով կնպաստեն մեր երկրի և բանակի կայացման ու ամրապնդման հարցում: Առաջարկում եմ այս որոշման հետ միաժամանակ մշակել մեխանիզմներ՝ նրանց հետագա գործունեությանը ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում օժանդակելու համար, ինչը, կարծում եմ, էլ ավելի պարտավորեցնող կլինի։ | ||
2 | Irina Boyakhchyan 21.01.2025 13:53:45 | Ցավոք, իմացանք, որ այս ցանկից հանվել է Վասիլյան Արսենի անունը, երիտասարդ գիտնականի, որը ավարտել է և պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտում (MIT),որի համար ստացել է նաև պատվավոր միջազգային մրցանակ, ինչը արդեն մեծ պատիվ պետք է լիներ Հայաստանի համար։ Արսենը եղել է միջազգային օլիմպիադաների հաղթող, ունի բազմաթիվ տպագրված աշխատանքներ բարձրագույն վարկանիշ ունեցող կոնֆերանսների նյութերում։ Արսենը ներկայացրել է որպես գիտական աշխատանք Հայաստանում իր կողմից մշակված համատեղ գիտական աշխատանքի առաջարկ արհեստական բանականության ոլորտում ԵՊՀ և MIT-միջև, որը հավանություն էր ստացել թե' ԵՊՀ-ի և թե' MIT-ի կողմից, և այդ նախագիծը ներկայացվել էր MIT-ի կողմից MIT SEEDS հիմնադրամին ֆինանսավորում ստանալու համար։ Կարծես թե համատեղ նախագծերի կազմակերպումը և այդ նախագծերում մասնակցությունը ամենալավ ներդրումը կլիներ Արսենի կողմից Հայաստանի գիտության մեջ։ Արսենը ներկայացրել էր նաև ԵՊՀ և MIT-ի հեղինակավոր գիտնականների միջնորդության և երաշխավորման նամակները այն մասին, որ նա շարունակելու է իր գիտական աշխատանքը Հայաստանում այդ համատեղ պրոյեկտի շրջանակներում, սակայն ՀՀ Գիտական Կոմիտեի կողմից այդ փաստաթղթերը չեն համարվել բավարար Արսենին զինվորական ծառայությունից ազատելու համար։ Կարծում եմ այդ որոշումը չի բխում Հայաստանի շահերից, բացի այդ այդ համատեղ նախագծի ճակատագիրը դառնում է անորոշ, իսկ դա կարող էր վերածվեր երկարատև համագործակցության, որը կբարձրացներ նաև ԵՊՀ-ի միջազգային վարկանիշը։ Տեխնիկական պատճառներով Արսենը այս պահին չի կարող վերադառնալ Հայաստան, քանի որ իր անձնագրի ժամկետը սպառվել է և բացի այդ ինքը շարունակում է իր գիտական գործունեությունը ԱՄՆ-ում որպես PostDoc, քանի որ առանց այդ փուլի իր ստացած գիտական աստիճանը լիարժեք չի համարվի։ Կարծում եմ որ օրենքի կետը պետք է ինչ-որ ձևով փոփոխվի, որպեսզի դրսում լավագույն բուհերում սովորած մեր երիտասարդները ստիպված չլինեն արագ-արագ ինչ-որ ֆիկտիվ թուղթ ման գան Հայաստանում գիտությունով զբաղվելու մասին և վիրավորական վերաբերմունքի արժանանան տարբեր պետական մարմինների կողմից, այլ իսկապես կարողանան իրենց ներդրումը ունենան Հայաստանում գիտության մեջ։ |