Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 418-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

0%0%

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

------------------------ 2024 թ. № ---  Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի             N 418-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

        Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց ստեղծելու, «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց» մասնաճյուղ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 312-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 418-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

       1)  որոշման 1-ին և 2-րդ կետերում «5.85195 հեկտար» թիվը և բառը փոխարինել «83.86669 հեկտար, սեփականության իրավունքի վկայականներ՝ N 03012024-03-0081, N 13062024-03-0075, N 19072024-03-0003 և N 18072024-03-0077» թվերով և բառերով:

  1.   Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`

    1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) տնօրենի հետ համատեղ՝ 2-ամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի 1) ենթակետում նշված՝ «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի» սահմաններում ընդգրկվող 24.89055, 31.29334 և 21.83085 հեկտար մակերեսներով հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը.

        2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գործողությունը կատարելուց հետո կազմակերպության տնօրենի հետ 30-օրյա ժամկետում սահմանված կարգով կնքել 24.89055, 31.29334 և 21.83085 հեկտար մակերեսներով հողամասերը կազմակերպությանը  անհատույց անժամկետ օգտագործման հանձնելու պայմանագիր և ապահովել պայմանագրի   նոտարական վավերացումը.

    3) սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերից բխող հողամասերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին․

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

                                            Ն. Փաշինյան

Երևան

 

 

 

 

 

 

  • Discussed

    12.12.2024 - 27.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Cultural, Historical and cultural heritage protection

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 783

Print

Related documents / links