Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 418-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

0%0%

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի             N 418-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  1.     Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

       Որոշման ընդունումը պայմանավորված է «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի հատուկ պահպանվող տարածքների «պատմական և մշակութային» գործառնական նշանակության հողը «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի սահմաններում ընդգրկելու անհրաժեշտությամբ և պատմական մայրաքաղաքի միջնաբերդի տարածքը՝ պալատական համալիրը, զորանոցները, զինագործական թաղամասը, բնակելի և քաղաքի կենտրոնական վերին թաղամասերիմի մասն ընդգրկող հատվածի  անխաթար պահպանությունը և հետագա ուսումնասիրություններն ապահովելու նպատակով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

   ՀՀ Կառավարության 2023 թ. մարտի 30-ի N 418-Ն որոշմամբ «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի սահմաններում ընդգրկվել են մայրաքաղաքի տարածքում գտնվող միայն 11-րդ և 12-րդ բլուրները: Արգելոցի սահմաններից դուրս են մնացել հուշարձանապատկան կարևորագույն և ամենաարժեքավոր հատվածները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ,         4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ բլուրների վրա կառուցված պալատական համալիրը, զորանոցային մասը և զինագործակական արհեստագործական թաղամասը, պաշտպանական համալիրի և քաղաքացիական նշանակության կառուցապատված թաղամասերը: Փաստորեն, արգելոցի սահմաններում ընդգրկվել է պատմական մայրաքաղաքի հարավ-արևելյան եզրամասի զգալիորեն փոքր հատված, իսկ պատմական Հայաստանի 600-ամյա իրադարձությունների ընթացքին առնչվող՝ կառավարման համակարգին ծառայած ճարտարապետական կառույցերը, քաղաքի հիմնավորման, զարգացման անմիջական և ֆունկցիոնալ առումով կենսագործունեությունը պայմանավորող արքայական դինաստիայի, քաղաքական ավագանու գործունեությանը առնչվող պաշտպանական և ռազմական այլ նպատակով ստեղծված, ինչպես նաև բնակելի թաղամասերը մնացել են արգելոցի սահմաններից դուրս: Պատմական մայրաքաղաքի տարածքի կարևորագույն մասի ամբողջացումը արգելոցի սահմաններում  հուշարձանի պահպանության և իր նշանակությանը համապատասխան օգտագործման խնդրին կծառայի: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ պալատական կառույցներով զբաղեցված բլրի ստորոտում 19-րդ դարում ձևավորված գերեզմանոցի ընդարձակումը լուրջ վտանգ է ներկայացնում հուշարձանի պահպանության համար, ինչի նպատակով կարիք կա մշտական հսկողություն ապահովելու շրջակա տարածքի նկատմամբ, նկատի ունենալով, որ այստեղ նորագույն թաղումներով արդեն իսկ ոչնչացվել է քաղաքի հնագույն՝ ուրարտական թաղամասը:

   Հուշարձանի տարածքի ամբողջացումը արգելոցի սահմաններում կնպաստի նաև արգելոցի անձնակազմի կողմից այցելուների և զբոսաշրջկների արդյունավետ սպասարկման և օգտագործման կազմակերպմանը, հուշարձանի տարածքը և շրջակայքը բարեկարգ պահելու աշխատանքների իրականացմանը:

   Արգելոցի սահմաններում Արտաշեսյան քաղաքի սահմանների ամբողջականությունն ապահովելու նպատակով՝ նախարության մասնագետներն իրականացրել են հուշարձանի տարածքի Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերի (ընդհանուր 78.01474 հեկտար մակերեսով) գրանցման և Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների (կցվում են) ձեռք բերման աշխատանքները:

       3  Կարգավորման նպատակը

       «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի սահմաններում պատմական մայրաքաղաքի զբաղեցրած տարածքի ընդգրկում, հուշարձանի ամբողջացում, պահպանության և ուսումնասիրության ապահովում:

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի  նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

       Որոշման ընդունման արդյունքում կապահովվեն հուշարձանի պահպանության և օգտագործման գործընթացները, բարենպաստ պայմաններ կստեղծվեն այդ ուղղությամբ աշխատանքների կազմակերպումն իրականացնելու ընթացքին:

  1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 418-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ» որոշման նախագծի ընդունման կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 418-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ» որոշման նախագծի ընդունումը առնչվում է «Հայաստանի վերափոխման ռազմավարության» 2050 ցուցանիշների Մեր ազգային արժեքները մասի 10-րդ կետին՝ նկատի ունենալով, որ պատմական Արտաշատ մայրաքաղաքը հանդիսանում է ազգային արժեքների նյութական ժառանգության բաղադրիչների կարևորագույն մաս, հայ ժողովրդի պատմության, պետականության, հայ ժողովրդի որոշակի ժամականշրջանների՝ Անտիկ և վաղ քրիստոնեական շրջանների քաղաքական իրադարձությունների և դրանք կերտող պետական և մշակույթի գործիչների հոգևոր կերտվածքի արգասիքը և կրում է հայ ճարտարապետական մտքի և կառուցողական արվեստի նկարագիրը, խորհրդանշում է հայոց ազգային ինքնությունը, ստեղծագործ ոգին՝  ներկայացնելով պատմական կարևորագույն իրադարձություններին վերաբերող երկու փուլերը: Այդ նկատառումներով «Քաղաքատեղի Արտաշատը» հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության հնագիտական, ճարտարապետական, պատմական մասը հանդիսացող և կոթողային արժեքները ներկայացնող նշանավոր հուշարձան է և պատմական մայրաքաղաքի զբաղեցրած իրական տարածքի ընդգրկումը «Մայրաքաղաք Արտաշատ» պատմամշակութային արգելոցի սահմաններում և հուշարձանի ամբողջացումը թույլ կտա ապահովել հուշարձանի անխաթար պահպանությունը, ուսումնասիրությունը, կանխել հուշարձանի տարածքների բռնազավթումները կամ ապօրինի յուրացումը, ապահովել մշտական հսկողությունը հուշարձանապատկան տարածքների նկատմամբ, ստեղծել պատմական մայրաքաղաքը իր բնույթին ու նշանակությանը համապատասխան օգտագործելու և տեղում զբոսաշրջության զարգացման հնարավորություն:

        ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության ձեռքբերումը կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն բաժնի «Մշակույթ մասի 33-րդ կետով սահմանված պահանջի հետ կապը հուշարձանների կադաստրի տվյալների մատչելիության ապահովումն է, հասարակությանը հուշարձանների կարգավիճակին և գույքային պատկանելության իրազեկման հարցում հստակ տեղեկատվության տրամադրման գործընթացների իրականացումը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպսասվելիք փոփոխությունները.

        «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի               N 418-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ» որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում լրացուցիչ ծախս չի առաջացնում:

  • Discussed

    12.12.2024 - 27.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Cultural, Historical and cultural heritage protection

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 775

Print