Hamlet MKRTCHYAN
19.11.2024
Նախագծի «ժէ» կետով առաջարկվող նոր 51.1-ին կետով նախատեսվող կարգավորումների շրջանակում առաջարկում եմ ընդգրկել նաև առաջատար գիտաշխատող և պատվավոր առաջատար գիտաշխատող պաշտոնները, այսինքն այդ կետում «33-րդ» բառից հետո ավելացնել նաև «35-րդ կետերի 4-րդ, 39-րդ կետի 5-րդ» բառերը։ Այդ պաշտոններին ատեստավորվելու ժամանակ կարևոր է նաև հաշվի առնել տվյալ ինստիտուտի գիտական խորհրդի կարծիքը։ Առաջարկվող փոփոխությունը թույլ է տալիս արժանիորեն գնահատել մեր գիտաշխատողների մասնակցությունը խոշորամասշտաբ միջազգային գիտական համագործակցություններում իրականացվող աշխատանքներին։ Իսկ նման միջազգային համագործակցությունները ժամանակակից գիտությանը բնորոշ ու կարևորագույն առանձնահատկություններից են, երբ շատ կարևոր գիտական արդյունքների ձեռբերման համար նախագծվում և իրականացվում են մեծ գիտափորձեր, մասնավորապես, բարձր էներգիաների և տարրական մասնիկների փորձարարական ֆիզիկայի բանգավառում: Նմանատիպ գիտափորձերի գիտական ծրագրերի մշակման և իրագործման համար անրհրաժեշտ է մեկտեղել տարբեր երկրները ներկայացնող բազմաթիվ ինստիտուտների և՛ ֆինանսական և՛ մարդկային, այդ թվում նաև գիտական և տեխնիկական/ինժեներական ռեսուրսներն ու ջանքերը։ Ա.Ի. Ալիխանյանի անվ. Ազգային Գիտական Լաբորատորիայի առաջատար գիտ,աշխատող, պրոֆֆեսոր Համլետ Մկրտչյան