Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագիծն ուղղված է 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշմամբ հաստատված գիտական կադրերի ատեստավորման կարգում, ինչպես նաև գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնների և դրանց գնահատման նվազագույն չափանիշներում նշված մի շարք հասկացությունների, ինչպես նաև գիտական տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշների հստակեցմանը և պարզեցմանը:

  • Քննարկվել է

    05.11.2024 - 20.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 575

Տպել

Առաջարկներ`

Hamlet MKRTCHYAN

19.11.2024

Նախագծի «ժէ» կետով առաջարկվող նոր 51.1-ին կետով նախատեսվող կարգավորումների շրջանակում առաջարկում եմ ընդգրկել նաև առաջատար գիտաշխատող և պատվավոր առաջատար գիտաշխատող պաշտոնները, այսինքն այդ կետում «33-րդ» բառից հետո ավելացնել նաև «35-րդ կետերի 4-րդ, 39-րդ կետի 5-րդ» բառերը։ Այդ պաշտոններին ատեստավորվելու ժամանակ կարևոր է նաև հաշվի առնել տվյալ ինստիտուտի գիտական խորհրդի կարծիքը։ Առաջարկվող փոփոխությունը թույլ է տալիս արժանիորեն գնահատել մեր գիտաշխատողների մասնակցությունը խոշորամասշտաբ միջազգային գիտական համագործակցություններում իրականացվող աշխատանքներին։ Իսկ նման միջազգային համագործակցությունները ժամանակակից գիտությանը բնորոշ ու կարևորագույն առանձնահատկություններից են, երբ շատ կարևոր գիտական արդյունքների ձեռբերման համար նախագծվում և իրականացվում են մեծ գիտափորձեր, մասնավորապես, բարձր էներգիաների և տարրական մասնիկների փորձարարական ֆիզիկայի բանգավառում: Նմանատիպ գիտափորձերի գիտական ծրագրերի մշակման և իրագործման համար անրհրաժեշտ է մեկտեղել տարբեր երկրները ներկայացնող բազմաթիվ ինստիտուտների և՛ ֆինանսական և՛ մարդկային, այդ թվում նաև գիտական և տեխնիկական/ինժեներական ռեսուրսներն ու ջանքերը։ Ա.Ի. Ալիխանյանի անվ. Ազգային Գիտական Լաբորատորիայի առաջատար գիտ,աշխատող, պրոֆֆեսոր Համլետ Մկրտչյան

Տեսնել ավելին