Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշմամբ հաստատված գիտական կադրերի ատեստավորման կարգում, ինչպես նաև գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշներում (այսուհետ՝ Որոշում) նշված մի շարք հասկացությունների, ինչպես նաև գիտական տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշների հստակեցմամբ:

Նախագծով՝

  1. Հստակցվել են «միջազգային գիտատեղեկատվական շտեմարանի» և «մենագրության» սահմանումները, որոնցով պայմանավորված ավագ, առաջատար, գլխավոր, պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողների տարակագրերի համար սահմանված քանակական չափանիշներում լրացվել են համապատասխան հրապարակումների ընդգրկված լինելը ՄԳՇ-ում:
  2. Հստակեցվել է պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողների պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվող վերջին տասը տարիների ընթացքում առաջատար գիտաշխատողի, գիտական խմբի ղեկավարի կամ գիտական ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը՝ «վերջին տասը տարիների ընթացքում» բառերից հետո լրացնելով «առնվազն հինգ տարի» ժամանակահատվածը:
  3. Գիտական խմբի ղեկավարի և գիտական ստորաբաժանման ղեկավարի տարակարգերի համար բացառվել են բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով ՄԳՇ-ում համահեղինակած համապատասխան թվով հրապարակումների համարժեքությունը մենագրությանը՝ հաշվի առնելով, որ Որոշման 51-րդ կետի 1-ին ենթակետը հստակ սահմանում է, որ հրապարակումների և մենագրության համարժեքությունն ըստ հարաբերակցությունների նախատեսված է միայն հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտությունների համար: Միևնուն ժամանակ Որոշման 51-րդ կետի՝

1) 1-ին ենթակետը լրացվել է, համաձայն որի՝ մենագրությունը չի կարող փոխարինվել ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումներին վերագրվող ամսագրերի դասակարգման առաջին կամ երկրորդ քառորդում (Q1, Q2) ընդգրկվելու և առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ լինելու պայմաններով.
2) 3-րդ ենթակետը լրացվել է, քանի որ գործող կարգավորմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ոչ լրիվ աշխատաժամանակի կիրառման դեպքում ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումներին և մենագրություններին ներկայացված քանակական պահանջները պետք է բավարարվեն առնվազն 75 տոկոսով, մինչդեռ վերջինիս համար նշված չէ պահանջվող աշխատաժամանակի հստակ տևողությունը, ինչպես նաև 75 տոկոսից բարձր տևողությամբ աշխատողներին ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումներին և մենագրություններին ներկայացված քանակական պահանջների տոկոսային հարաբերակցությունը: Այս հանգամանքով պայմանավորված ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումներին և մենագրություններին ներկայացված քանակական պահանջները առնվազն 75 տոկոսով բավարարելու պարագայում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ոչ լրիվ աշխատաժամանակի կիրառման դեպքում նախատեսվել է աշխատաժամանակի մինչև 75 տոկոս տևողությունը՝ ընդ որում եթե ստացված թիվը ամբողջ չէ, ապա պետք է դիտարկել հաջորդ ամբողջ թիվը, իսկ 75 տոկոսից բարձր տևողության պարագայում՝ ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումներին և մենագրություններին ներկայացված քանակական պահանջները պետք է բավարարվեն առնվազն 100 տոկոսով:

  1. Նախատեսվել է նոր դրույթ, որի համաձայն՝ նվազեցվել է գիտաշխատող, ավագ գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար, գիտական ստորաբաժանման ղեկավար պաշտոնների համար հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով պահանջվող հրապարակումների թիվը, եթե հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով համապատասխան գիտական կադրերի ատեստավորում իրականացվելու է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2027 թվականն ընկած ժամանակահատվածի ընթացքում։
  2. Որոշման 51-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված նոր կարգավորմամբ պայմանավորված՝ համապատասխան փոփոխություններ են կատարվել 52-րդ և 53-րդ կետերում, որոնցից հանվել են առաջատար գիտաշխատողի տարակարգում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի առնվազն 75 տոկոս տևողությամբ աշխատողի համար նախատեսված շաբաթական 30 ժամը, ինչպես նաև գլխավոր, պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողների տարակարգերում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատողի համար նախատեսված շաբաթական 40 ժամը:
  3. Որոշման 51-րդ կետից հետո լրացվում է նոր 51․1-ին կետ, որի համաձայն՝ գիտական ստորաբաժանման ղեկավարի և ավագ գիտաշխատողի տարակարգերի համար (Որոշման 33-րդ և 45-րդ կետերի 4-րդ ենթակետեր) նախատեսված առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ լինելու քանակական պահանջները կարող են փոխարինվել տվյալ տարակարգի համար սահմանված ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումների քանակից առնվազն երկու անգամ ավել քանակի ամսագրերի դասակարգման առաջին քառորդի (Q1) հրապարակումներով, եթե աշխատանքներն իրականացվել են միջազգային համագործակցության շրջանակներում։ Միաժամանակ սահմանվել է, որ միջազգային համագործակցության հրապարակում է համարվում այն աշխատանքը, որտեղ մասնակից երկրների թիվը առնվազն 10 է, իսկ համահեղինակների թիվը մեծ է 50-ից։
  4. Որոշման մեջ «որակավորումների ոլորտային շրջանակի ութերորդ մակարդակի ուսանողի գիտական ղեկավար» ձևակերպումը պարզեցնելու նպատակով փոխարինվել է «գիտական աստիճան ստացած անձի գիտական ղեկավար» ձևակերպմամբ:

Բացի վերոգրյալից՝ Որոշման մեջ մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարվել են տեխնիկական վրիպակները շտկելու նպատակով:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշմամբ հաստատված գիտական կադրերի ատեստավորման կարգում, ինչպես նաև գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնների և դրանց գնահատման նվազագույն չափանիշներում նշված մի շարք հասկացությունների, ինչպես նաև գիտական տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշների հստակեցման և պարզեցման նպատակով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավոր կդարձնի հստակցնել՝

«միջազգային գիտատեղեկատվական շտեմարանի» և «մենագրության» սահմանումները, որոնցով պայմանավորված մի շարք տարակագրերի համար սահմանված քանակական չափանիշներում կսահմանվի համապատասխան հրապարակումների ընդգրկված լինելը ՄԳՇ-ում,

Որոշման 27-րդ, 31-րդ, 33-րդ, 35-րդ, 37-րդ, 39-րդ, 41-րդ, 43-րդ և 45-րդ կետերում նշված ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումների և մենագրությունների վերաբերյալ գործող սահմանափակումները և հարաբերակցությունները,

պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողների պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվող աշխատանքային գործունեության ժամանակահատվածը։

Համապատասխան փոփոխությունների ու լրացումների արդյունքում հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով պահանջվող հրապարակումների թիվը գիտաշխատող, ավագ գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար, գիտական ստորաբաժանման ղեկավար պաշտոնների համար կնվազեցվի մինչև 2027 թվականն ընկած ժամանակահատվածի ընթացքում հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով համապատասխան գիտական կադրերի ատեստավորում իրականացվելու պարագայում։

Համապատասխան փոփոխություններն ու լրացումները կնպաստեն գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը, կապահովեն ՀՀ գիտության ոլորտի առաջընթացը և դինամիկ զարգացումը, ինչպես նաև կսահմանվի գիտական արդյունքի որակի ավելի բարձր նշաձող՝ հստակ ուրվագծելով մասնագիտական աճի ուղին գիտության ոլորտում, ինչն էլ իր հերթին կմոտիվացնի արդյունավետ աշխատող գիտնականներին և կխթանի ոլորտ մուտք գործած երիտասարդ գիտաշխատողների աշխատանքի արդյունավետությունը:

  1. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում ոլորտային կամ այլ ռազմավարական փաստաթղթերից:

  • Discussed

    05.11.2024 - 20.11.2024

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 479

Print

Suggestions

Hamlet MKRTCHYAN

19.11.2024

Նախագծի «ժէ» կետով առաջարկվող նոր 51.1-ին կետով նախատեսվող կարգավորումների շրջանակում առաջարկում եմ ընդգրկել նաև առաջատար գիտաշխատող և պատվավոր առաջատար գիտաշխատող պաշտոնները, այսինքն այդ կետում «33-րդ» բառից հետո ավելացնել նաև «35-րդ կետերի 4-րդ, 39-րդ կետի 5-րդ» բառերը։ Այդ պաշտոններին ատեստավորվելու ժամանակ կարևոր է նաև հաշվի առնել տվյալ ինստիտուտի գիտական խորհրդի կարծիքը։ Առաջարկվող փոփոխությունը թույլ է տալիս արժանիորեն գնահատել մեր գիտաշխատողների մասնակցությունը խոշորամասշտաբ միջազգային գիտական համագործակցություններում իրականացվող աշխատանքներին։ Իսկ նման միջազգային համագործակցությունները ժամանակակից գիտությանը բնորոշ ու կարևորագույն առանձնահատկություններից են, երբ շատ կարևոր գիտական արդյունքների ձեռբերման համար նախագծվում և իրականացվում են մեծ գիտափորձեր, մասնավորապես, բարձր էներգիաների և տարրական մասնիկների փորձարարական ֆիզիկայի բանգավառում: Նմանատիպ գիտափորձերի գիտական ծրագրերի մշակման և իրագործման համար անրհրաժեշտ է մեկտեղել տարբեր երկրները ներկայացնող բազմաթիվ ինստիտուտների և՛ ֆինանսական և՛ մարդկային, այդ թվում նաև գիտական և տեխնիկական/ինժեներական ռեսուրսներն ու ջանքերը։ Ա.Ի. Ալիխանյանի անվ. Ազգային Գիտական Լաբորատորիայի առաջատար գիտ,աշխատող, պրոֆֆեսոր Համլետ Մկրտչյան

See more