Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

------------- 2024 թվականի N -------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» N2298-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) Հավելվածի՝

ա. 5-րդ կետում «հինգ տարին մեկ անգամ» բառերը փոխարինել «մեկ անգամ հինգ տարվա ընթացքում» բառերով,

բ. 6-րդ կետում «յոթ գիտության ոլորտում նշանակալի ավանդ ունեցող գիտնականներից» բառերը փոխարինել «գիտության ոլորտում նշանակալի ավանդ ունեցող յոթ գիտնականներից» բառերով,

գ. 9-րդ կետում «ներկայացվում» բառը փոխարինել «ներկայացնում» բառով,

դ. 16-րդ կետից հանել «կամ պաշտոնային դրույքաչափի իջեցման» բառերը,

ե․ 27-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) հրապարակումները պետք է ընդգրկված լինեն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (այսուհետ՝ ՄԳՇ)՝ Վեբ օֆ Սայնս (Web of Science™) հարթակի հիմնական շտեմարանում (Web of Science Core Collection) կամ Սկոպուս (Scopus) գիտատեղեկատվական հարթակում՝ որպես հոդված (article), ակնարկ (review), նամակ (letter), գիտաժողովի նյութ (Conference paper, Proceedings Paper) կամ գրքի գլուխ (book chapter).»,

զ. 27-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) մենագրությունը պետք է ունենա առնվազն հինգ տպագրական մամուլ ծավալ և որպես գիրք տեսակի փաստաթուղթ (Book) ինդեքսավորված լինի Վեբ օֆ Սայնս (Web of Science™) կամ Սկոպուս (Scopus) գիտատեղեկատվական հարթակում (այսուհետ՝ Մենագրություն):»,

է. 33-րդ կետի 4-րդ ենթակետը «հասարակական գիտությունների մասնագիտություններով» բառերից հետո լրացնել «ՄԳՇ-ում» բառով,

ը․ 35-րդ, 37-րդ, 39-րդ, 41-րդ կետերի 4-րդ և 5-րդ ենթակետերը «հասարակական գիտությունների մասնագիտություններով» բառերից հետո լրացնել «ՄԳՇ-ում ընդգրկված» բառերով,

թ. 35-րդ կետի 5-րդ ենթակետը «ներառված են» բառերից հետո լրացնել «Սիմագո Ջըրնըլ էնդ Քանթրի Ռենք (SCImago Journal & Country Rank) պորտալի» բառերով, «դասակարգման» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ ամսագրերի դասակարգման)» բառերով, իսկ 6-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «գիտական աստիճան ստացած առնվազն մեկ անձի ատենախոսության գիտական ղեկավար կամ,»,

ժ. 37-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «գիտական աստիճան ստացած առնվազն երկու անձանց ատենախոսության գիտական ղեկավար կամ,»,

ժա. 39-րդ և 41-րդ կետերի 2-րդ ենթակետերը «ընթացքում» բառից հետո լրացնել «առնվազն հինգ տարի» բառերով,

ժբ. 41-րդ կետի 2-րդ ենթակետում «գլխավոր գիտաշխատողի» բառից հետո հանել «, գիտական խմբի ղեկավարի» բառերը, իսկ 5-րդ ենթակետում «դասակարգման» բառից հետո հանել «առնվազն» բառը,

ժգ. 43-րդ կետի 2-րդ ենթակետում «չորս հրապարակում ՄԳՇ-ում» բառերից հետո հանել «կամ մեկ մենագրություն» բառերը,

ժդ. 45-րդ կետի 3-րդ ենթակետում «վեց հրապարակում ՄԳՇ-ում» բառերից հետո հանել «կամ առնվազն երկու մենագրություն» բառերը, իսկ 4-րդ ենթակետը «հասարակական գիտությունների մասնագիտություններով» բառերից հետո լրացնել «ՄԳՇ-ում ընդգրկված» բառերով,

ժե. 51-րդ կետի 1-ին ենթակետը «համահեղինակություն» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Մենագրությունը չի կարող փոխարինվել ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումներին վերագրվող ամսագրերի դասակարգման առաջին կամ երկրորդ քառորդում (Q1, Q2) ընդգրկվելու և առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ լինելու պայմաններով» բառերով,

ժզ. 51-րդ կետի 3-րդ ենթակետը «կիրառման դեպքում» բառից հետո լրացնել «նախատեսված աշխատաժամանակի մինչև 75 տոկոս տևողությամբ աշխատողներին» բառերով, իսկ «75 տոկոսով» բառերից հետո՝ «, ընդ որում եթե ստացված թիվը ամբողջ չէ, ապա պետք է դիտարկվի հաջորդ ամբողջ թիվը, իսկ 75 տոկոսից բարձր տևողությամբ աշխատողներին ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումներին և Մենագրություններին ներկայացված քանակական պահանջները պետք է բավարարվեն 100 տոկոսով» բառերով,

ժէ. 51-րդ կետից հետո լրացնել նոր 51․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․

«51.1․ Սույն կարգի 33-րդ և 45-րդ կետերի 4-րդ ենթակետերում նշված առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ լինելու քանակական պահանջները կարող են փոխարինվել տվյալ տարակարգի համար սահմանված ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումների քանակից առնվազն երկու անգամ ավել քանակի ամսագրերի դասակարգման առաջին քառորդի (Q1) հրապարակումներով, եթե աշխատանքներն իրականացվել են միջազգային համագործակցության շրջանակներում։ Միջազգային համագործակցության հրապարակում է համարվում այն աշխատանքը, որտեղ մասնակից երկրների թիվն առնվազն 10 է, իսկ համահեղինակների թիվը մեծ է 50-ից։»,

ժը. 52-րդ կետը «հիմնական և» բառերից հետո լրացնել «տվյալ տարակարգում» բառերով, իսկ «աշխատող» բառից հետո հանել «(շաբաթական 30 ժամ)» բառերը,

ժթ. 53-րդ կետը «կազմակերպության» բառից հետո լրացնել «տվյալ տարակարգերում» բառերով, իսկ «աշխատող» բառից հետո հանել «(շաբաթական 40 ժամ)» բառերը,

ի. 54-րդ կետում «որակավորումների ոլորտային շրջանակի ութերորդ մակարդակի մեկ ուսանողի» բառերը փոխարինել «գիտական աստիճան ստացած անձի» բառերով, իսկ «10 000 000» թիվը՝ «20 000 000» թվով:

  1. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2027 թվականն ընկած ժամանակահատվածի ընթացքում հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով գիտական կադրերի ատեստավորում իրականացնելիս՝

1) Հավելվածի 31-րդ կետի 3-րդ ենթակետով գիտաշխատող-Գ2 տարակարգի համար վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով պահանջվող «ՄԳՇ-ում համահեղինակած առնվազն երկու հրապարակման կամ մեկ մենագրության» քանակական չափանիշի փոխարեն դիտարկել «ՄԳՇ-ում համահեղինակած առնվազն մեկ հրապարակում կամ մեկ մենագրություն» քանակական չափանիշը.
2) Հավելվածի 33-րդ կետի՝

ա. 3-րդ ենթակետով ավագ գիտաշխատող-Գ3 տարակարգի համար վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով պահանջվող «ՄԳՇ-ում համահեղինակած առնվազն երեք հրապարակման կամ մեկ մենագրության» փոխարեն դիտարկել «ՄԳՇ-ում համահեղինակած առնվազն մեկ հրապարակում կամ մեկ մենագրություն» քանակական չափանիշը,

բ. 4-րդ ենթակետով ավագ գիտաշխատող-Գ3 տարակարգի համար վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով պահանջվող «ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումներից առնվազն երկուսում որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ հանդիսանալու» քանակական չափանիշի փոխարեն դիտարկել «ՄԳՇ-ում ընդգրկված հոդվածներց առնվազն մեկում որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ հանդիսանալու» քանակական չափանիշը.

3) Հավելվածի 43-րդ կետի 2-րդ ենթակետով գիտական խմբի ղեկավարի-Ղ1 տարակարգի համար վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով պահանջվող «ՄԳՇ-ում համահեղինակած առնվազն երկու հրապարակման կամ մեկ մենագրության» քանակական չափանիշի փոխարեն դիտարկել «ՄԳՇ-ում համահեղինակած առնվազն մեկ հրապարակում կամ մեկ մենագրություն» քանակական չափանիշը.

4) Հավելվածի 45-րդ կետի՝

ա. 3-րդ ենթակետով գիտական ստորաբաժանման ղեկավարի-Ղ2 տարակարգի համար վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով պահանջվող «ՄԳՇ-ում համահեղինակած առնվազն երեք հրապարակման կամ մեկ մենագրության» փոխարեն դիտարկել «ՄԳՇ-ում համահեղինակած առնվազն մեկ հրապարակում կամ մեկ մենագրություն» քանակական չափանիշը,

բ. 4-րդ ենթակետով գիտական ստորաբաժանման ղեկավարի-Ղ2 տարակարգի համար վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով պահանջվող «ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումներից առնվազն երկուսում որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ հանդիսանալու» քանակական չափանիշի փոխարեն դիտարկել «ՄԳՇ-ում ընդգրկված հոդվածներց առնվազն մեկում որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ հանդիսանալու» քանակական չափանիշը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

  • Discussed

    05.11.2024 - 20.11.2024

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 448

Print

Related documents / links

Suggestions

Hamlet MKRTCHYAN

19.11.2024

Նախագծի «ժէ» կետով առաջարկվող նոր 51.1-ին կետով նախատեսվող կարգավորումների շրջանակում առաջարկում եմ ընդգրկել նաև առաջատար գիտաշխատող և պատվավոր առաջատար գիտաշխատող պաշտոնները, այսինքն այդ կետում «33-րդ» բառից հետո ավելացնել նաև «35-րդ կետերի 4-րդ, 39-րդ կետի 5-րդ» բառերը։ Այդ պաշտոններին ատեստավորվելու ժամանակ կարևոր է նաև հաշվի առնել տվյալ ինստիտուտի գիտական խորհրդի կարծիքը։ Առաջարկվող փոփոխությունը թույլ է տալիս արժանիորեն գնահատել մեր գիտաշխատողների մասնակցությունը խոշորամասշտաբ միջազգային գիտական համագործակցություններում իրականացվող աշխատանքներին։ Իսկ նման միջազգային համագործակցությունները ժամանակակից գիտությանը բնորոշ ու կարևորագույն առանձնահատկություններից են, երբ շատ կարևոր գիտական արդյունքների ձեռբերման համար նախագծվում և իրականացվում են մեծ գիտափորձեր, մասնավորապես, բարձր էներգիաների և տարրական մասնիկների փորձարարական ֆիզիկայի բանգավառում: Նմանատիպ գիտափորձերի գիտական ծրագրերի մշակման և իրագործման համար անրհրաժեշտ է մեկտեղել տարբեր երկրները ներկայացնող բազմաթիվ ինստիտուտների և՛ ֆինանսական և՛ մարդկային, այդ թվում նաև գիտական և տեխնիկական/ինժեներական ռեսուրսներն ու ջանքերը։ Ա.Ի. Ալիխանյանի անվ. Ազգային Գիտական Լաբորատորիայի առաջատար գիտ,աշխատող, պրոֆֆեսոր Համլետ Մկրտչյան

See more