ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
Հ Ր Ա Մ Ա Ն
«____ » ___________2024 թ. N_______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
______________________________________________________________________________
Հիմք ընդունելով <Քաղաքաշինության մասին> օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, <Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի ՀՀՇՆ 21-01.01-2024 <Շենքերի և շինությունների հակահրդեհային պաշտպանության համակարգեր. Ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման կայանքներ. Նախագծման նորմեր> շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2005 թվականի մայիսի 2-ի N75-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին> N10-Ն հրամանի հավելվածի.
1) Աղյուսակ 11-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <Բնակելի և հասարակական շենքերում/շինություններում, սենքերում հրդեհաշիջման (այդ թվում` ինքնաշխատ) համակարգերի համար ներկայացվող պահանջները>,
2) Աղյուսակ 11-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետի <Օբյեկտների խումբը, անվանումը> սյունակին համապատասխանող ձևակերպումը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <Նախադպրոցական կազմակերպությունների առանձին կառուցված, ներկառուցված, կցակառուցված (այլ շենքերում տեղակայված) շենքեր/շինություններ, ռեկրեացիոն և օժանդակ սենքեր, մանկական խաղասրահներ (բացառությամբ նախադպրոցական կազմակերպություններում նախատեսվածների), Գ2-Գ4 խմբերի այրելիությամբ նյութերի կիրառմամբ, նախադպրոցական կրթական այլ ծրագրեր իրականացնող օբյեկտներ, համալիրներ>,
3) Աղյուսակ 11-ի <Հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը> սյունակի անվանումը շարադրել հետևյալ ձևակերպմամբ. <Հրդեհաշիջման (այդ թվում՝ ինքնաշխատ) համակարգը>,
4) Աղյուսակ 11-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետի <Հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը> սյունակին համապատասխանող ձևակերպումը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <հրդեհաշիջման ինքնաշխատ նրբաջրային, սպրինկլերային համակարգերը, հրդեհաշիջման հիդրանտները, ջրափրփրային կամ հրդեհի ազդանշանման կայանքները, համարժեք այլընտրանքային համակարգերը նախատեսվում և ընտրվում են ըստ օբյեկտի տեխնիկական առաջադրանքի>:
5) Աղյուսակ 11-ի 2-րդ կետի 5-րդ ենթակետի <Օբյեկտների խումբը, անվանումը> սյունակին համապատասխանող ձևակերպումը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <Դպրոցական կազմակերպությունների շենքեր/շինություններ, ռեկրեացիոն և օժանդակ սենքեր (տարրական, միջին, հիմնական և ավագ)>,
6) Աղյուսակ 11-ի 2-րդ կետի 5-րդ ենթակետի <Հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը> սյունակին համապատասխանող ձևակերպումը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <հրդեհաշիջման ինքնաշխատ նրբաջրային, սպրինկլերային համակարգերը, հրդեհաշիջման հիդրանտները, ջրափրփրային կամ հրդեհի ազդանշանման կայանքները, համարժեք այլընտրանքային համակարգերը նախատեսվում և ընտրվում են ըստ օբյեկտի տեխնիկական առաջադրանքի>:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: