Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«____ » ___________2024 թ.                                                                                                                   N_______-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

______________________________________________________________________________

 

              Հիմք ընդունելով <Քաղաքաշինության մասին> օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, <Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի ՀՀՇՆ 21-01.01-2024 <Շենքերի և շինությունների հակահրդեհային պաշտպանության համակարգեր. Ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման կայանքներ. Նախագծման նորմեր> շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2005 թվականի մայիսի 2-ի N75-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին> N10-Ն հրամանի հավելվածի.

1) Աղյուսակ 11-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <Բնակելի և հասարակական շենքերում/շինություններում, սենքերում հրդեհաշիջման (այդ թվում` ինքնաշխատ) համակարգերի համար ներկայացվող պահանջները>,

2) Աղյուսակ 11-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետի <Օբյեկտների խումբը, անվանումը> սյունակին համապատասխանող ձևակերպումը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <Նախադպրոցական կազմակերպությունների առանձին կառուցված, ներկառուցված, կցակառուցված (այլ շենքերում տեղակայված) շենքեր/շինություններ, ռեկրեացիոն և օժանդակ սենքեր, մանկական խաղասրահներ (բացառությամբ նախադպրոցական կազմակերպություններում նախատեսվածների), Գ2-Գ4 խմբերի այրելիությամբ նյութերի կիրառմամբ, նախադպրոցական կրթական այլ ծրագրեր իրականացնող  օբյեկտներ, համալիրներ>,

3) Աղյուսակ 11-ի <Հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը> սյունակի անվանումը շարադրել հետևյալ ձևակերպմամբ. <Հրդեհաշիջման (այդ թվում՝ ինքնաշխատ) համակարգը>,

4) Աղյուսակ 11-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետի <Հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը> սյունակին համապատասխանող ձևակերպումը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <հրդեհաշիջման ինքնաշխատ նրբաջրային, սպրինկլերային համակարգերը, հրդեհաշիջման հիդրանտները, ջրափրփրային կամ հրդեհի ազդանշանման կայանքները, համարժեք այլընտրանքային համակարգերը նախատեսվում և  ընտրվում են ըստ օբյեկտի տեխնիկական առաջադրանքի>:

5) Աղյուսակ 11-ի 2-րդ կետի 5-րդ ենթակետի <Օբյեկտների խումբը, անվանումը> սյունակին համապատասխանող ձևակերպումը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <Դպրոցական կազմակերպությունների շենքեր/շինություններ, ռեկրեացիոն և  օժանդակ սենքեր (տարրական, միջին, հիմնական և ավագ)>,

6) Աղյուսակ 11-ի 2-րդ կետի 5-րդ ենթակետի <Հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը> սյունակին համապատասխանող ձևակերպումը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <հրդեհաշիջման ինքնաշխատ նրբաջրային, սպրինկլերային համակարգերը, հրդեհաշիջման հիդրանտները, ջրափրփրային կամ հրդեհի ազդանշանման կայանքները, համարժեք այլընտրանքային համակարգերը նախատեսվում և  ընտրվում են ըստ օբյեկտի տեխնիկական առաջադրանքի>:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

  • Տևողություն

    29.10.2024 13.11.2024
  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 193

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: