Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Անհրաժեշտությունը

     ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի ՀՀՇՆ 21-01.01-2024 «Շենքերի և շինությունների հակահրդեհային պաշտպանության համակարգեր. Ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման կայանքներ. Նախագծման նորմեր»-ում  մասնակի փոփոխությունների առաջարկը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2024 թվականի օգոստոսի 22-ի N 03.1/03.62/28979-2024, 2024 թվականի սեպտեմբերի 3-ի N/03.62/30177-2024 հանձնարարականների կատարման անհրաժեշտությամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀՇՆ 21-01.01-2024 «Շենքերի և շինությունների հակահրդեհային պաշտպանության համակարգեր. Ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման կայանքներ. Նախագծման նորմեր»-ով նախադպրոցական և դպրոցական կազմակերպությունների շենքերում և շինություններում նախատեսվել են պարտադիր պահանջներ հրդեհաշիջման նրբաջրային արդի համակարգերի կառուցման վերաբերյալ, որոնց իրագործումը կապված է նոր տեխնոլոգիական սարքերի և դրանց տարեկան սպասարկման պարտադիր պահանջների ապահովման հետ: Իրականում դպրոցական և նախադպրոցական կազմակերպությունների գերակշիռ մասը ներկայումս չունի համապատասխան կարողություններ նշված գործընթացը կազմակերպելու համար, ուստի տվյալ՝ նրբաջրային  հրդեհաշիջման համակարգի նախատեսումը նոր կարգավորումների ներքո ամրագրվել է որպես հայեցողական՝ ըստ պատվիրատուի տեխնիկական առաջադրանքի:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Կարգավորումն ուղղված է դպրոցների և նախադպրոցական հաստատությունների մասով նախատեսվող հրդեհաշիջման համակարգերի կառուցման գործընթացին, որը կարևորվում է ներկայիս պայմաններում մեկնարկած համանուն ծրագրերի իրագործելիությունն ապահովելու համար, մասնավորապես գործող նորմերում ամրագրվել է հրդեհաշիջման (այդ թվում ինքնաշխատ) տարբեր համակարգերի այլընտրանքային տարբերակների ընտրության հնարավորություն՝ ըստ պատվիրատուների կողմից մշակվող տեխնիկական առաջադրանքների՝ կատարելով մասնակի փոփոխություններ գործող իրավական ակտի Աղյուսակ 11-ի 4-րդ և 5-րդ կետերի ձևակերպումներում:

3.1 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունումը չի հանգեցնում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների:

3.2 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Քաղաքաշինության մասին> օրենք

Հոդված 2.

«Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է՝

1) Հայաստանի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների և դրանց բաղկացուցիչ մասերի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերի, տարաբնակեցման համակարգերի ձևավորման, տարածքների կայուն զարգացման և դրանց նպատակային օգտագործման ուղղությունների և գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանսպորտային և այլ ենթակառուցվածքների կազմակերպման, կանխատեսման, ծրագրման և նախագծման բոլոր տեսակները.

2) շենքերի, շինությունների նախագծման և շինարարության, վերակառուցման (ներառյալ՝ քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման բոլոր տեսակները.

3) շենքերի, շինությունների շահագործումը՝ իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:»

Կառավարության 2021-2026թթ ծրագիր

Միջոցառումների ծրագրի Կետ 5

Քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի մշակման, արդիականացման և միջազգային նորմերին ներդաշնակեցման ապահովում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

5. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի N 10-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01.01-2024 շինարարական նորմերի Աղյուսակ 11-ի մասնակի վերանայում և նախադպրոցական ու դպրոցական կազմակերպությունների շենքերի ու շինությունների նախագծման և կառուցման ծրագրերի իրագործելիության ապահովում՝ հրդեհաշիջման արդի համակարգերի ընտրանքային սկզբունքի կիրառմամբ։

 

  • Քննարկվել է

    29.10.2024 - 13.11.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 436

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

12.11.2024

Առաջարկում ենք անկախ վերոնշված իրավիճակից նորմատիվ ակտում նորմի հստակ նշված պահանջը չփոխարինել առաջադրանք հաստատողի կողմից ընտրության հնարավորությամբ, որպեսզի հնարավորություն չտրվի կոռուպցիոն ռիսկերին, իսկ կրթական օբյեկտների անվտանգ շահագործումը կասկածանքի տակ դրվի։

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

12.11.2024

Առաջարկում ենք պարզաբանել՝ Նախագիծը 29.10.2024թ-ից մինչև 13.11.2024.թ ժամկետով հանրային քնարկման ներկայացնելը և նույն ժամանակահատվածում՝ 5.11.2024թ նույնաբովանդակ հրամանին իրավական ուժ տալը հերթական անփույթ աշխատանքի հետևանք է, թե այլ նպատակ ունի.

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

12.11.2024

Առաջարկում ենք ՀՀ քաղաքաշինության կոմիտեին ուսումնասիրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 5.11.2024թ։ թիվ 20-Ն հրամանը, որում արդեն առկա են սույն նախագծով ներկայացված առաջարկությունների մեծ մասը։

Տեսնել ավելին