Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
4 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 12.11.2024 11:35:47 | Առաջարկում ենք ՀՀ քաղաքաշինության կոմիտեին ուսումնասիրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 5.11.2024թ։ թիվ 20-Ն հրամանը, որում արդեն առկա են սույն նախագծով ներկայացված առաջարկությունների մեծ մասը։ | ||
2 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 12.11.2024 11:35:47 | Առաջարկում ենք պարզաբանել՝ Նախագիծը 29.10.2024թ-ից մինչև 13.11.2024.թ ժամկետով հանրային քնարկման ներկայացնելը և նույն ժամանակահատվածում՝ 5.11.2024թ նույնաբովանդակ հրամանին իրավական ուժ տալը հերթական անփույթ աշխատանքի հետևանք է, թե այլ նպատակ ունի. | ||
3 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 12.11.2024 11:35:47 | Առաջարկում ենք անկախ վերոնշված իրավիճակից նորմատիվ ակտում նորմի հստակ նշված պահանջը չփոխարինել առաջադրանք հաստատողի կողմից ընտրության հնարավորությամբ, որպեսզի հնարավորություն չտրվի կոռուպցիոն ռիսկերին, իսկ կրթական օբյեկտների անվտանգ շահագործումը կասկածանքի տակ դրվի։ |